Ցանցի ներսում և ցանցից դուրս

արտահայտվելու ազատության ընկալման առաջին քայլերը

ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ընթացիկ նախադեպային իրավունքի

1.1. Թե ինչու ստեղծվեց ինտերնետի և արտահայտվելու ազատության մասին այս գրքույկը։

Ինտերնետը վերջին տարիներին էապես փոխել է մեր կյանքը տարբեր ոլորտներում, ինչպեսև մեր տեղեկատվություն ստանալու և հրապարակելու ձևերը։ Բայց ամենակարևորն այն է, որ ինտերնետն ընդլայնել է արտահայտվելու մեր իրավունքների իրականացման շրջանակը՝ թե՛ հասանելի դարձնելով տեղեկատվության ամենատարբեր աղբյուրներ, և թե՛ էապես ժողովրդավարեցնելով ցանկացած տեսակի տեղեկատվության բաց հրապարակումը։

«Իր հասանելիության և տեղեկատվության լայն ծավալներ պահելու ու հաղորդելու կարողության լույսի ներքո ինտերնետը կարևոր դեր է խաղում նորությունները հանրության համար մատչելի դարձնելու և ընդհանրապես տեղեկատվության տարածումը խթանելու առումով»։

Թայմս օրաթերթ ՍՊԸ-ն ընդդեմ Միացյալ Թագավորության (թիվ 1 և 2), ՄԻԵԴ, 2009թ.  

Թայմս օրաթերթ ՍՊԸ-ն ընդդեմ Միացյալ Թագավորության (թիվ 1 և 2), գանգատներ թիվ 3002/03 և 23676/03, 2009թ. մարտի 10-ի վճիռը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռեց, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով նախատեսված՝ մամուլի ազատությանը անհամաչափ միջամտություն չի եղել, երբ դատարանները թերթին հրահանգել են ծանուցում հրապարակել իր ինտերնետային կայքերում՝ հայտարարելով, որ երկու հոդվածների առնչությամբ զրպարտության վարույթներ են իրականացվում և դրանք չպետք է վերարտադրվեն կամ մեջբերվեն՝ առանց իր իրավաբանական վարչությանը հղում անելու։

Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-91706

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=002-1623

Արդյունքում արտահայտվելու ազատությունը, հատկապես առցանց միջավայրում, դարձել է մի թեմա, որը վերաբերում է բոլորիս։ Ոչ թե միայն լրագրողներին կամ ՀԿ-ներին, որոնք առնչվում են արտահայտվելու ազատությանը։

«Oգտատերերի կողմից ինտերնետում արտահայտչական գործունեության ծավալումը արտահայտվելու ազատության աննախադեպ հնարավորություն է ստեղծում»։

Delfi AS-ն ընդդեմ Էստոնիայի (ՄՊ), ՄԻԵԴ, 2015թ.  

Delfi AS-ն ընդդեմ Էստոնիայի, (ՄՊ), գանգատ թիվ 64569/09, 2015թ. հունիսի 16-ի վճիռը

Դիմումատու ընկերությանը պատկանում էր Էստոնիայի ինտերնետային տեղեկատվական ամենամեծ պորտալներից մեկը։ 2006թ.-ին, լաստանավային մի ընկերության մասին մի հոդվածի հրապարակումից հետո, այդ ընկերության սեփականատիրոջ նկատմամբ անձնական սպառնալիքներ և վիրավորական խոսք ներառող մի շարք մեկնաբանություններ էին փակցվել հոդվածի տակ։ Դելֆի ԱՍ-ը (Delfi AS) ջնջել էր վիրավորական արտահայտությունները լաստանավային ընկերության սեփականատիրոջ փաստաբանների խնդրանքով դրանց հրապարակումից մոտ վեց շաբաթ անց։ Զրպարտության վարույթներ էին հարուցվել դիմումատու ընկերության նկատմամբ, որին ի վերջո հրահանգվել էր վճարել 320 եվրո փոխհատուցում վնասի դիմաց։ Գիտակցելով այն «կարևոր օգուտները, որոնք կարելի է ստանալ ինտերնետից արտահայտվելու ազատության իրավունքն իրացնելիս»՝ Դատարանը վերահաստատել էր, որ 10-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել և «զրպարտչական կամ այլ անօրինական բովանդակության համար պատասխանատվությունը պետք է սկզբունքորեն պահպանվի և հանդիսանա անձնական իրավունքների խախտումից պաշտպանության արդյունավետ միջոց»։

Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-155105

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝

Նաև կարևոր է դարձել, որ արտահայտվելու ազատության հիմունքները բացատրող տեղեկատվությունը և դատարանի համապատասխան իրավագիտությունը պարզեցվեն և բացատրվեն ընդարձակ լսարանի, որը կարող է հետաքրքրված լինել այդ թեմայով։

«բլոգերների և հայտնի օգտատերերի գործառույթը սոցիալական մեդիայում նույնպես կարելի է նմանեցնել «հանրային դիտորդական խմբերի» գործառույթին այնքանով, որքանով այն վերաբերում է 10-րդ հոդվածով նախատեսված պաշտպանությանը»։

Հունգարիայի Հելսինկյան կոմիտեն ընդդեմ Հունգարիայի (ՄՊ), ՄԻԵԴ, 2016թ.  

Հունգարիայի հելսինկյան կոմիտեն ընդդեմ Հունգարիայի, գանգատ թիվ 18030/11, 2016թ. նոյեմբերի 8-ի վճիռը

Գործը ծագել էր Հունգարիայի հելսինկյան կոմիտեի՝ Դատարան ներկայացրած մի գանգատից, երբ Հունգարիայի հելսինկյան կոմիտեին ներպետական իշխանությունները մերժել էին տրամադրել տեղեկատվություն ոստիկանական երկու բաժանմունքերում նշանակված ex officio իրավապաշտպանների վերաբերյալ։ Դատարանը գտավ, որ տեղի է ունեցել դիմորդ հկ-ի՝ արտահայտվելու ազատության իրավունքի խախտում և սահմանեց շեմային չորս չափանիշ՝ գնահատելու, թե պետության կողմից պահվող տեղեկությունները չտրամադրելը վերաբերու՞մ է Կոնվենցիայի 10-րդ հոդվածին, թե՝ ոչ։

Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-167828

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝

Թեև նշված թեմայի շուրջ շատ գրքեր և իրավաբանական ուսումնասիրություններ են հրապարակվել դատավորների կամ իրավաբանության ոլորտի այլ մասնագետների համար, մենք կարծում ենք որ այժմ արտահայտվելու ազատությունը պարզեցնելու և բացատրելու շատ ավելի մեծ անհրաժեշտություն կա, հատկապես թվային աշխարհում դրա կիրառման առումով։ Այս ամենը ներկայացված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) ընթացիկ իրավագիտության միջոցով, որը պետք է լինի վկայակոչման հիմնական կետը Եվրոպայի բոլոր ինտերնետ օգտատերերի համար։

Այս գրքույկը ստեղծելու գաղափարը նաև ի հայտ եկավ անցյալ տարիներին արտահայտվելու ազատության ոլորտում անձնական փորձի մի շարք դրվագների արդյունքում։

Առաջինը, այս թեման կարծես թե հետաքրքիր է ոչ միայն պրոֆեսիոնալ լրագրողների, այլև ինտերնետի տարբեր օգտատերերի համար, ովքեր ունեն խիստ բազմազան կրթություն և ընդհանուր առմամբ ոչ այնքան շատ իրավական գիտելիքներ։ Այնուամենայնիվ, նրանք բոլորը ներգրավվում են ինտերնետում տեղեկությունների հաղորդման մեջ և երբեմն պնդում են, թե խախտվել է իրենց արտահայտվելու ազատության իրավունքը։

Երկրորդը, արտահայտվելու ազատության հետ կապված քաղաքական որոշումների կայացման ընթացքը հաճախ թվում է հապճեպ՝ առանց բավարար ժամանակ տրամադրելու երկարատև հանրային քննարկումների կազմակերպման կամ մանրամասն ու համապարփակ զեկույցների համար, որոնք հիմք կծառայեն նշված որոշումների համար։ Սա հատկանշական է հատկապես Հարավային և Արևելյան Եվրոպայի որոշ երկրների համար։ Ուստի ՄԻԵԴ-ի պնդումների և եզրահանգումների քաղվածքները կարող են լայնորեն ընդունելի վկայակոչվող կետեր լինել և արդյունքում որևէ բանավեճում ծառայել որպես շահերի պաշտպանության օգտակար գործիքներ։

Երրորդը, այսօր հասանելի տեղեկատվական հոսքում շատ օգտատերեր փնտրում են դյուրըմբռնելի և զտված տեղեկություններ՝ կարծիք կազմելու համար (այլ ոչ իրավական տեքստերի կտորներ, որոնք կարող են շատ հեռու գնալ կամ լինել մեկ այլ դարից)։

Բայց մենք կարծում ենք, որ արտահայտվելու ազատության վերաբերյալ որոշումների կամ պնդումների մեծ մասը ՄԻԵԴ-ի իրավագիտությունում դյուրըմբռնելի են առավել լայն լսարանի համար, եթե դրանք ճիշտ են ներկայացվում։

«Կոնվենցիայի 10-րդ հոդվածը արտահայտվելու ազատություն է երաշխավորում «յուրաքանչյուրին»։ Ոչ մի տարբերակում չի կատարվում կապված այն բանի հետ, թե արդյոք հետամտվող նպատակը շահույթ ստանալն է, թե ոչ»։

Neij և Sunde Kolmisoppi-ներն ընդդեմ Շվեդիայի, ՄԻԵԴ, 2013թ.  

Neij և Sunde Kolmisoppi-ներն ընդդեմ Շվեդիայի, գանգատ թիվ 40397/12, 2013թ. փետրվարի 19-ի որոշումը

Գործը վերաբերում էր մի գանգատի, որը բերել էին տորենտային ֆայլերի փոխանակման ամենամեծ կայքերից մեկի՝ «The Pirate Bay»-ի երկու համահիմնադիրները այն մասին, որ իրենց դատապարտումը Հեղինակային ակտի խախտմամբ հանցագործություններին հանցակցության համար խախտել է նրանց արտահայտվելու ազատությունը։

Դատարանը հայտարարեց գանգատը անընդունելի՝ ակնհայտորեն վատ հիմնավորված լինելու պատճառով։ Այն վճռեց, որ ինտերնետում այս տեսակի ֆայլերի փոխանակումը կամ մյուսներին փոխանակել թույլատրելը, նույնիսկ հեղինակային իրավունքով պաշտպանվող նյութերի և շահույթ չհետապնդելու դեպքում, պաշտպանվում է Կոնվենցիայի 10-րդ հոդվածով (արտահայտվելու ազատություն)։ Սակայն այն գտավ, որ ներպետական դատարաններն արդեն արդար կերպով հավասարակշռել են վտանգված մրցակցող շահերը, այսինքն՝ դիմումատուների՝ տեղեկատվություն ստանալու և տարածելու իրավունքը և հեղինակային իրավունքի պաշտպանության անհրաժեշտությունը, երբ դատապարտել են դիմումատուներին։

Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-117513

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=002-7408

1.2. Արտահայտվելու ազատություն։ Որտեղի՞ց սկսել։

Արտահայտվելու ազատությունը լայնորեն օգտագործվող, բազմիցս ոտնահարվող և դեռևս ոչ բավարար ընկալվող հիմնարար իրավունք է։

Երբ մեզ դուր չի գալիս, թե ինչ է ասում մեկ ուրիշը, մենք ցանկանում են նրան լռեցնել և խրատել (զգուշացնել)։

Երբ մենք ուզում ենք ինչ-որ բան ասել, ակնհայտորեն նույն թեմայի շուրջ, ինչ որ այն խոսքը, որի հետ համաձայն չենք, մենք կարծում ենք, որ իրավունք ունենք ազատորեն այդ անելու։

Բայց թե ինչո՞ւ մենք ունենք արտահայտվելու հիմնարար ազատություն, ինչու՞ է այն օգտակար և ե՞րբ ու ինչպե՞ս պետք է սահմանափակվի այս իրավունքը, մենք հազվադեպ ենք քննարկում։

Արտահայտվելու ազատության իրավունքը «վերաբերում է ոչ միայն «տեղեկություններին» կամ «գաղափարներին», որոնք բարեհաճորեն ընդունվում են կամ համարվում են ոչ վիրավորական կամ անտարբերությամբ են ընդունվում, այլև նրանց, որոնք վիրավորում են, ցնցում կամ անհանգստություն պատճառում։ Այդպիսին են բազմակարծության, հանդուրժողականության և լայնախոհության պահանջները, առանց որոնց չկա «ժողովրդավարական հասարակություն»։ .

Axel Springer-ն ընդդեմ Գերմանիայի (ՄՊ), ՄԻԵԴ, 2012թ.  

Axel Springer-ն ընդդեմ Գերմանիայի (ՄՊ), գանգատ թիվ 48311/10, 2012թ. փետրվարի 7-ի վճիռը

Դիմումատու ընկերությունը ազգային օրաթերթի հրատարակիչ է, որն ունի մեծ շրջանառություն և որը 2004թ. սեպտեմբերին իր առաջին էջին հրապարակել էր մի հոդված հայտնի հեռուստատեսային շարքի մի աստղի վերաբերյալ, ում ձերբակալել էին Մյունխենի գարեջրի փառատոնի ժամանակ՝ կոկային ունենալու համար։ Հոդվածը համալրվել էր մեկ այլ ավելի մանրամասն հոդվածով մեկ այլ էջում։ Անմիջապես հոդվածի հայտնվելուց հետո դերասանը ձեռք էր բերել որոշում, որի համաձայն սահմանափակվում էր նշված հոդվածի ցանկացած հետագա հրապարակում։ Դիմումատու ընկերությունը գանգատվել էր իր նկատմամբ կիրառված արգելքի վերաբերյալ, որի պատճառով նա չէր կարող հաղորդել այդ դերասանի ձերբակալության և դատավճռի մասին։

Դատարանը վճռեց, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 10-րդ հոդվածի (արտահայտվելու ազատություն) խախտում՝ գտնելով, որ դիմումատու ընկերության նկատմամբ կիրառված սահմանափակումները չեն եղել ողջմտորեն համաչափ այլոց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու իրավաչափ նպատակին։

Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-145700

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=002-9955

Վերոնշյալ ձևակերպումներին ի պատասխան մտածողության փոխհամաձայնեցված որևէ ուղղություն չկա։ Լավն այն է, որ կան բազմաթիվ քաղաքական փիլիսոփաներ, իրավական փաստաթղթեր և դատական վճիռներ, որոնք ուղղորդում են մեզ։ Եվ նույնիսկ ավելի լավ նորություն է այն, որ քանի որ այս իրավունքի իրավական և դատական կիրառումը տարբեր համատեքստերում միշտ դինամիկ է, յուրաքանչյուրը կարող է ասելիք և ազդեցություն ունենալ այն ուղու վրա, որով կիրառվում է քաղաքականությունը։ Այդ անելու համար մեզ անհրաժեշտ է ավելի լավ հասկանալ այս իրավունքի հիմունքները։

Ստորև ամփոփված են արտահայտվելու ազատության իրավունքի խորքում ընկած մի շարք առանցքային հասկացությունները։

Ի՞նչ է արտահայտվելու ազատությունը։

«Արտահայտվելու ազատությունը ժողովրդավարական հասարակության էական հիմքերից մեկն է, և նրա առաջընթացի ու յուրաքանչյուր անհատի կայացման հիմնական պայմաններից մեկը»։

Axel Springer-ն ընդդեմ Գերմանիայի (ՄՊ), ՄԻԵԴ, 2012թ.  

Axel Springer-ն ընդդեմ Գերմանիայի (ՄՊ), գանգատ թիվ 48311/10, 2012թ. փետրվարի 7-ի վճիռը

Դիմումատու ընկերությունը ազգային օրաթերթի հրատարակիչ է, որն ունի մեծ շրջանառություն և որը 2004թ. սեպտեմբերին իր առաջին էջին հրապարակել էր մի հոդված հայտնի հեռուստատեսային շարքի մի աստղի վերաբերյալ, ում ձերբակալել էին Մյունխենի գարեջրի փառատոնի ժամանակ՝ կոկային ունենալու համար։ Հոդվածը համալրվել էր մեկ այլ ավելի մանրամասն հոդվածով մեկ այլ էջում։ Անմիջապես հոդվածի հայտնվելուց հետո դերասանը ձեռք էր բերել որոշում, որի համաձայն սահմանափակվում էր նշված հոդվածի ցանկացած հետագա հրապարակում։ Դիմումատու ընկերությունը գանգատվել էր իր նկատմամբ կիրառված արգելքի վերաբերյալ, որի պատճառով նա չէր կարող հաղորդել այդ դերասանի ձերբակալության և դատավճռի մասին։

Դատարանը վճռեց, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 10-րդ հոդվածի (արտահայտվելու ազատություն) խախտում՝ գտնելով, որ դիմումատու ընկերության նկատմամբ կիրառված սահմանափակումները չեն եղել ողջմտորեն համաչափ այլոց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու իրավաչափ նպատակին։

Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-145700

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=002-9955

  • Այն խղճի ազատության կարևոր գործիք է
  • Այն թույլ է տալիս կատարել գիտակցված ընտրություն` հավատարիմ մնալով որոշակի արժեքների, ուստի անհատին ինքնուրույնություն է շնորհում և սահմանում է յուրաքանչյուր անձի ինքնությունը
  • Այն նպաստում է գիտելիքներին և ընկալումներին՝ քննարկում ծավալելով սոցիալական և բարոյական արժեքների վերաբերյալ ու հնարավորություն ստեղծելով գաղափարների շուկայի համար
  • Այն հնարավորություն է ստեղծում հաղորդել քաղաքական գաղափարներ՝ ուստի նպաստում է ժողովրդավարությանը
  • Այն հանդուրժողականություն է ձևավորում՝ այլոց ինքնարտահայտվելու հնարավորություն ընձեռելով
  • Այն նպաստում է գեղագիտական զարգացմանն ու խթանում ակադեմիական ու գիտական առաջընթացը 1

Ի՞նչ է ներառում արտահայտվելու ազատությունը.

  • ցանկացած տեսակի և ձևի տեղեկություններ տարածելու իրավունք, և
  • այն ստանալու մյուսների իրավունքը։
Արտահայտվելու ազատությունը «վերաբերում է ոչ միայն տեղեկատվության բովանդակությանը, այլև դրա տարածման միջոցներին, քանի որ այդ միջոցների նկատմամբ կիրառված ցանկացած սահմանափակում անպայմանորեն միջամտում է տեղեկատվություն ստանալու և հաղորդելու իրավունքին»։

Özturk-ն ընդդեմ Թուրքիայի, (ՄՊ), ՄԻԵԴ, 1999թ.

Ինչու՞ ենք մենք սահմանափակում արտահայտվելու ազատությունը։

  • Քանի որ այն վնասում է այլ իրավունքների (անձնական կյանքի գաղտնիության, արդար դատաքննության, մտքի, խղճի և կրոնի ազատության) իրականացմանը կամ խախտում է մարդու հիմնարար իրավունքների սահմանները (խտրականության արգելումը և իրավունքների չարաշահման արգելումը)
  • Քանի որ այն չի լինում բարեխիղճ (ոչ բավարար ստուգված փաստերի հրապարակումը, հստակ վիրավորական խոսքը, որը չի ծառայում հանրային շահերի քննարկմանը, և այլն)
  • Քանի որ այն վնասակար է և չի բխում հանրության շահերից
  • Քանի որ այն վնասում է ժողովրդավարության կամ օրենքի ու կարգուկանոնի երաշխավորմանը (պետական գաղտնիքների բացահայտում, խաղաղության խախտման վտանգ և այլն)
«Ինչպես սահմանված է 10-րդ հոդվածով՝ արտահայտվելու ազատությունն ունի բացառություններ, որոնք, սակայն, պետք է սահմանվեն հստակ, և ցանկացած սահմանափակման անհրաժեշտությունը պետք է հիմնավորվի համոզիչ կերպով»։

Axel Springer-ն ընդդեմ Գերմանիայի (ՄՊ), ՄԻԵԴ, 2012թ.  

Axel Springer-ն ընդդեմ Գերմանիայի (ՄՊ), գանգատ թիվ 48311/10, 2012թ. փետրվարի 7-ի վճիռը

Դիմումատու ընկերությունը ազգային օրաթերթի հրատարակիչ է, որն ունի մեծ շրջանառություն և որը 2004թ. սեպտեմբերին իր առաջին էջին հրապարակել էր մի հոդված հայտնի հեռուստատեսային շարքի մի աստղի վերաբերյալ, ում ձերբակալել էին Մյունխենի գարեջրի փառատոնի ժամանակ՝ կոկային ունենալու համար։ Հոդվածը համալրվել էր մեկ այլ ավելի մանրամասն հոդվածով մեկ այլ էջում։ Անմիջապես հոդվածի հայտնվելուց հետո դերասանը ձեռք էր բերել որոշում, որի համաձայն սահմանափակվում էր նշված հոդվածի ցանկացած հետագա հրապարակում։ Դիմումատու ընկերությունը գանգատվել էր իր նկատմամբ կիրառված արգելքի վերաբերյալ, որի պատճառով նա չէր կարող հաղորդել այդ դերասանի ձերբակալության և դատավճռի մասին։ Դատարանը վճռեց, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 10-րդ հոդվածի (արտահայտվելու ազատություն) խախտում՝ գտնելով, որ դիմումատու ընկերության նկատմամբ կիրառված սահմանափակումները չեն եղել ողջմտորեն համաչափ այլոց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու իրավաչափ նպատակին։

Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-145700

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=002-9955

Ինչպիսի՞ն պետք է լինեն այդ սահմանները։

  • Օրենքով նախատեսված
  • Հետամուտ լինեն իրավաչափ նպատակի (պաշտպանեն այլոց իրավունքները և շահերը)
  • Անհրաժեշտ լինեն ժողովրդավարական հասարակությունում (պետք է առկա լինի հրատապ սոցիալական պահանջ)
  • Համաչափ

Արտահայտումը կարող է տարբեր ձևեր ունենալ՝ բանավոր և գրավոր խոսք, արվեստի գործեր, ֆիլմեր, թատերական ներկայացում, երաժշտություն, կատարողական արվեստի այլ տեսակներ և իրադարձություններ, ներառյալ գույքի ոչնչացումը, երբ նշված գործողությունն ունի «խոսքի» բովանդակություն (իրական կյանքից վերցված օրինակները կարող են ներառել ազգային դրոշի այրումը, արձանի վրա ներկի տուփ նետելը)։ Արտահայտվելուց զերծ մնալը նույնպես արտահայտվելու ազատության իրավունքի մի ձև է (լռություն պահպանելու իրավունքը)։

Արտահայտվելու ազատությունը ներառում է հաղորդակցության լայն շրջանակ՝ քաղաքական արտահայտումից մինչև ակադեմիական, գեղարվեստական կամ առևտրային հաղորդակցություն, որոնցից յուրաքանչյուրին տրամադրվում է պաշտպանության տարբեր մակարդակ։ Արտահայտվելու ազատությունը ներառում է տեղեկատվության մատչելիության իրավունքը, որը լրագրողների դեպքում կարող է նշանակել հանրային հաստատություններ, այդ թվում դատարաններ, կամ հանրային փաստաթղթերին, ներառյալ գաղտնի ծառայությունների տվյալներին մուտք ունենալու իրավունք։ Մինչդեռ քաղաքացիների դեպքում դա կարող է նշանակել ինտերնետում առկա տեղեկատվությունից առանց գրաքննության օգտվելու (այդ տեղեկատվության առանց գրաքննության հասանելիության) իրավունքը։

Արտահայտումը կարելի է հաղորդել տարբեր խողովակներով՝ տպագիր մեդիայի, գրքերի, նամակների, պաստառների, հեռարձակման ալիքների և, իհարկե, վերջին տարիներին հիմնականում ինտերնետի միջոցով։

1.3. Արտահայտվելու ազատությունը որպես հիմնարար իրավունք

Որպես հիմնարար իրավունք՝ արտահայտվելու իրավունքը երաշխավորվում է մի շարք համապատասխան միջազգային իրավական փաստաթղթերով և պայմանագրերով։

1948թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը երաշխավորում է խոսքի ազատությունը 19-րդ հոդվածում, նույնն է անում նաև նույն մարմնի կողմից 1966 թ. ընդունված Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին Միջազգային դաշնագիրը. այն երաշխավորում է այս իրավունքը նույնպես 19-րդ հոդվածով։

Հիմնարար իրավունքների մասին Եվրոպական միության խարտիան ընդունվել է 2000թ.-ին Եվրոպական խորհրդարանի, Նախարարների խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի կողմից և ուժի մեջ է մտել 2009թ.-ին ու համարվում է Եվրոպական միության «Սահմանադրությունը»։ Այն նույնպես երաշխավորում է արտահայտվելու ազատության իրավունքը իր 11-րդ հոդվածով։

Առանձնահատուկ կարևորություն ունի Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան (ՄԻԵԿ), որը ստորագրման համար բացվել է 1950 թ.-ին և ներառել է արտահայտվելու ազատությունը 10-րդ հոդվածում։ Այն ուժի մեջ է մտել 1953թ.-ին և փոփոխվել է տարիների ընթացքում՝ 16 2 Արձանագրություններով։ Կոնվենցիայի որոշ արձանագրություններ դեռևս վավերացված չեն բոլոր երկրների կողմից։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը այն մարմինն է, որը վերահսկում է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների 47- երկրներում Կոնվենցիայի կատարումը։

Քանի որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան մարդու իրավունքների պաշտպանության հիմնական գործիքն է Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում, այս գրքույկը հիմնականում սևեռվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մշակած իրավագիտության վրա։

timeline

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ ՀՈԴՎԱԾ

Արտահայտվելու ազատություն

1
Յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք։ Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը՝ առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից։ Այս հոդվածը չի խոչընդոտում պետություններին` սահմանելու ռադիոհաղորդումների, հեռուստատեսային կամ կինեմատոգրաֆիական ձեռնարկությունների լիցենզավորում։
2
Այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես և այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով։ .

1.4. Ինչպե՞ս հասկանալ այս գրքույկը

Արտահայտվելու ազատության շրջանակը հիմնված է փոփոխվող փիլիսոփայական, քաղաքական և իրավական հասկացությունների վրա։ Այն պետք է վերլուծել որոշակի աշխարհագրական, իրավական և սոցիալական համատեքստերում։ Շատ ժամանակ այն ներառում է այլ իրավունքների և հիմնարար արժեքների հետ հավասարակշռության ապահովումը։

Հետևաբար սույն գրքույկում ներառված գործերին անհրաժեշտ է վերապահել միայն տեղեկատվական (վկայակոչման) արժեք։ ՄԻԵԴ-ի իրավագիտությունը մշտապես փոփոխվում է և երբեմն հակասում ինքն իրեն։ Այն կարող է նույնիսկ երբեմն քննադատության ենթարկվել, քանի որ ժամանակ առ ժամանակ այն հիասթափեցնող արդյունքներ է ունենում բոլոր նրանց համար, ովքեր խթանում են արտահայտվելու ազատության և տեղեկատվության մատչելիության հիմնարար իրավունքները։ Բացի այդ ինտերնետում տեղի ունեցող տեխնիկական զարգացումները կարող են փոփոխել որոշ կարծիքներ, որ մենք այսօր ունենք, և դա կարող է ներառվել հետագա վճիռներում։

Այդուամենայնիվ, այնպիսի իրավագիտությունը, որը հատուկ է ՄԻԵԴ-ին, կարող է հաճախ որպես տեսլական ծառայել և արտահայտվելու ազատության ու տեղեկատվության մատչելիության իրավունքների իրավական երաշխավորման հիմնական չափանիշների խթանման առումով կարևոր արժեք ունի։

ՄԻԵԴ-ի ողջ ընթացիկ իրավագիտության զտման գինը նույնպես արժե նշել։ Առաջին հերթին այս գրքույկում ներառված տեղեկատվությունը չի կարող ամեն դեպքում հանդիսանալ իրավական խորհրդատվություն։ Երկրորդը, սույն գրքույկի խմբագիրները ստիպված են եղել սահմանափակել ներկայացվող տեղեկատվությունը՝ մի ընտրություն, որը որոշակի իրավական ոլորտի մասնագետների համար կարող է թերություն լինել։ Նաև տիրույթների և նախադեպերի ընտրությունը մեզ ստիպել է կարճ անդրադառնալ որոշ կարևոր կողմերի, օրինակ՝ «ատելության խոսքին» կամ «լրագրողական աղբյուրների պաշտպանությանը»։

Բացի այդ գրքույկի տեքստը պարզեցնելու նպատակով որոշ մեջբերումներ հանվել են ՄԻԵԴ-ի այլ նախադեպերի կամ փաստաթղթերի ներքին հղումներից։ Նաև գործերի անվանումները նշված են սեղմ՝ «Հայցվոր(ներ)ի անուններն ընդդեմ երկրի, տարին»։ Մեծ Պալատի կողմից կայացված վճիռները նշված են (ՄՊ)։ Մեջբերումների տեքստում հաստ տառատեսակով նշումները կատարել են խմբագիրները՝ ընթերցողի համար կարևոր հիմնական բանալի-բառերն ընդգծելու նպատակով։

Առավել շատ մանրամասներ են ներառված ինտերնետ տարբերակում, որը հասանելի է https://cases.internetfreedom.blog հասցեով, և ներառում է յուրաքանչյուր նախադեպի հակիրճ ամփոփումը և վճռի/որոշման կամ իրավական ամփոփումների փաստացի տեքստերին տանող հղումները։

Մենք նաև պետք է ընդունենք, որ մեր աշխատանքին օգնել է ոչ միայն այն փաստը, որ ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքին վերաբերող ամբողջ տեղեկատվությունը բաց հրապարակված է ինտերնետում, այլև այլ տարբեր ծրագրերի և հրատարակությունների գոյությունը, որոնք բոլորը մատչելի են առցանց, և որոնցով առավել մանրամասն համակարգվել կամ վերլուծվել են ՄԻԵԴ-ի բազմաթիվ նախադեպեր (նաև) 10-րդ հոդվածի վերաբերյալ։

Այստեղ մենք թվարկում ենք առավել կարևորները, հատկապես այն օգտատերերի համար, ովքեր կցանկանան կամ կարիք կունենան առավել մանրամասն ուսումնասիրելու արտահայտվելու ազատության որոշակի հատկանիշներ։

  • Դատարանի Մամուլի ծառայության կողմից մշակված տեղեկատվական թերթիկները Դատարանի նախադեպային իրավունքի և քննվող գործերի վերաբերյալ՝ ըստ թեմաների 3
  • Հիմնարար իրավունքների գործակալության Նախադեպերի տվյալների շտեմարանը ներառում է Եվրոպական միության արդարադատության դատարանի (ԵՄԱԴ) և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախադեպային իրավունքը՝ Եվրոպական Միության Հիմնարար իրավունքների խարտիային անմիջական հղումներով 4
  • Ինտերնետ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունք (2015թ.) 5
  • Արտահայտվելու ազատությունը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի վերաբերյալ Եվրոպայի Նախադեպային իրավունքում (2007թ.)6 6
  • Արտահայտվելու ազատություն, Լրատվամիջոցներ և լրագրողներ։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը՝ տպագրված Եվրոպական լսատեսողական դիտարանի կողմից (2015թ.) 7
  • Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի իրականացման ուղեցույց (2004թ.) Արտահայտվելու ազատություն և զրպարտություն. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի ուսումնասիրություն (2016թ.) Տեքստը հասանելի է այստեղ՝ https://rm.coe.int/16806ac95b Լրատվամիջոցները կարգավորող մարմիններ և ատելության խոսք (2017թ.) 10
  • Բելգիայի Գենտի համալսարանի Մարդու իրավունքների պաշտպանության՝ Ստրասբուրգի Դիտորդական բլոգը 11
  • Արտահայտվելու համաշխարհային ազատություն. Կոլումբիայի համալսարան, աշխարհի ավելի քան 1027 նախադեպերի տվյալների շտեմարան 12 12

Բովանդակության կարգավորում

Գրաքննությունից ազատ լինելը ամենասուր պնդումն է, որը ներկայացվում է հանուն արտահայտվելու ազատության, հավանաբար նույնիսկ հանդիսանալով սույն իրավունքի պահանջի առաջնային հիմքը։ Սակայն գրաքննությունը կարող է ստանալ իրավական առումով ընդունելի ձևեր։ Հրատարակությունների նկատմամբ նախնական սահմանափակումները (որոշակի նյութերի հրապարակումն արգելող դատական ակտերը) և դրանց առգրավումը կարող է համարվել բովանդակության ընդունելի ձև, նույնիսկ եթե դա բազմիցս վիճելի կամ հակասական է։

Գրաքննությունը վերահսկողության համակարգ է գրքերի, ֆիլմերի, նամակների և այլնի հրապարակման նկատմամբ։ Այն կարող է ներառել նույնիսկ օգտատերերի մեկնաբանություններն ինտերնետում։ Կարող է լինել պետական գրաքննություն (որն իրականացվում է պետության գործակալությունների կողմից՝ նրա օրենքների և կանոնակարգերի հիման վրա), բայց գրաքննությունը կարող է նաև լինել մասնավոր, երբ որևէ մասնավոր դերակատար որոշում է թույլ չտալ, որ որոշակի խոսք հասնի հանրային ասպարեզ։ Մասնավոր գրաքննությունն ապացուցելը շատ ավելի բարդ է ու դժվար։ Օրինակ՝ լրագրողի հոդվածը չհրապարակած մասնավոր լրատվակամիջոցի խմբագիրը կարող է այդ փաստը հիմնավորել խմբագրական քաղաքականությամբ։ Ինտերնետային կայքում մեկնաբանություն թողնող օգտատիրոջը հավանաբար կներկայացվեն մեկնաբանությունների քաղաքականության և կանոնակարգի վերաբերյալ փաստարկներ։

Այնպիսի հասկացություններ, ինչպես՝

  • արդար դատաքննություն ապահովելու անհրաժեշտությունը,
  • երեխաների կամ առողջության և բարոյականության պաշտպանության անհրաժեշտությունը
  • այլոց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու անհրաժեշտությունը
  • խորհրդապահական կերպով վստահված տեղեկատվության հրապարակումը կանխելելու անհրաժեշտությունը կամ
  • ազգային անվտանգությունը
բոլորն էլ օգտագործվում են որպես բովանդակությունը կարգավորող փաստարկներ և իրավական հիմքեր։

Բովանդակության կարգավորման նպատակ հետապնդող և, հետևաբար, արտահայտվելու ազատությունը չխրախուսող պատժիչ միջոցների ավելորդ կիրառումը կանխարգելելու նկատառումով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մշակել է լայնածավալ իրավագիտություն։ Որոշ ուղղորդող սկզբունքներ կարելի է տեսնել ստորև։

element cheie ՄԻԵԴ-ի համապատասխան նախադեպերի կարևոր տեսանկյուններ՝

Հրապարակումների բռնագրավումը և նախնական սահմանափակումը միայն դատարանի խիստ հսկողության ներքո

«(…) նախնական սահմանափակումներին բնորոշ վտանգներն այնպիսին են, որ պահանջում են դատարանի հանգամանալի քննությունը։ Սա հատկապես վերաբերում է այն դեպքերին, որոնք առնչվում են մամուլին, քանի որ լուրերը շուտ փչացող ապրանք են, և դրանց հրապարակումը ուշացնելը, նույնիսկ կարճ ժամկետով, կարող է դրանց ամբողջովին զրկել արժեքից և հետաքրքրությունից»։

Observer-ը և Guardian-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, 1991թ.  

Observer-ը և Guardian-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, գանգատ թիվ 13585/88, 1991թ. նոյեմբերի 26-ի վճիռը

Օբզերվեր (Observer) և Գարդիան (Guardian) թերթերը բողոքել էին Մարդու իրավունքների եվրոպական դատարան այն բանից հետո, երբ ներպետական դատարանները սահմանել էին առանձին հոդվածների հրապարակման դատական արգելք այն հիմքով, թե դրանք կարող են վտանգել ազգային անվտանգությունը։ Դատարանը վճիռ է կայացրել հօգուտ թերթերի։

Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-57705

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝ https://rm.coe.int/168007ff48

«Արգելքի ազդեցությունը ... մասամբ դիմումատուի աշխատանքը գրաքննելն ու հանրային կարծիքներ արտահայտելու նրա ունակությունը զգալիորեն նվազեցնելն էր։ Կարծիքներ, որոնք իրենց տեղն ունեն հանրային քննարկումներում, որոնց գոյությունը չի կարելի ժխտել։ Քիչ կարևոր է, որ նրա կարծիքը փոքրամասնության կարծիք է և կարող է առերևույթ արժեք չունենալ, քանի որ մի ոլորտում, որտեղ դժվար թե լինի որևէ որոշակիություն, հատկապես անողջամիտ կլիներ սահմանափակել արտահայտվելու ազատությունը միայն ընդհանուր ընդունված գաղափարների նկատմամբ»։

Hertel-ն ընդդեմ Շվեյցարիայի, 1998թ.  

Hertel-ն ընդդեմ Շվեյցարիայի, գանգատ թիվ 25181/94, 1998թ. Օգոստոսի 25-ի վճիռը։

Դիմումատուին՝ պրն. Հերթելին (Mr. Hertel) արգելել էին հոդվածներ տպագրել առողջության համար միկրոալիքային վառարանների օգտագործման հնարավոր վնասների թեմայի վերաբերյալ։ Դատարանը համարեց, որ արգելող միջոցներն անհամաչափ են, ուստի տեղի է ունեցել 10-րդ հոդվածի խախտում։

Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-59366

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝

«... Այնուամենայնիվ դիտարկեք որ նախնական սահմանափակումները կարող են շատ ավելի հեշտությամբ հիմնավորվել այն դեպքերում, երբ առկա է անհապաղ հրապարակման կարիք, և երբ չկա ակնհայտ ներդրում հանրության ընդհանուր շահի վերաբերյալ որևէ քննարկման համար։ (...) Անհրաժեշտ է մտապահել մամուլի ազատության նկատմամբ 10-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների նեղ շրջանակը այնպիսի նյութի հրապարակման հետ կապված, որը նպաստում է ընդհանուր հանրային շահին վերաբերող խնդիրների վերաբերյալ քննարկումներին»։

Mosley-ն ընդդեմ ՄԹ-ի, 2011թ.  

Mosley-ն ընդդեմ ՄԹ-ի, գանգատ թիվ 48009/08, 2011թ. մայիսի 10-ի վճիռը

Պարոն Մոզլին (Mr. Mosley) գանգատ էր ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, երբ Միացյալ Թագավորությունում հրապարակվել էին հոդվածներ, որոնք խախտել էին նրա անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը։ Թեև նա բարոյական վնասի փոխհատուցում էր ստացել դատարանում, այնուամենայնիվ գանգատվել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանին, որ իրավական պահանջի բացակայությունը, որի համաձայն լրատվամիջոցները պետք է պարտավորություն ունենան անձին նախապես ծանուցելու նախքան նրա անձնական մանրամասները հրապարակելը (նախնական ծանուցում) խախտում է անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միաձայն վճռեց, որ նշված նախնական իրավական ծանուցման պահանջների բացակայությունը չի խախտել նրա անձնական կյանքի իրավունքը։

Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-104712

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝

Քաղաքական ելույթները խոսքի առավել պաշտպանված ձևերից են։
«(...) քաղաքական բանավեճի ազատությունը ժողովրդավարական հասարակության հայեցակարգի առանցքն է, որը գերակայում է ամբողջ Կոնվենցիայում։ Ընդունելի քննադատության սահմանները համապատասխանորեն ավելի լայն են, երբ վերաբերում են քաղաքական գործչին, քան որևէ մասնավոր անձի։ Ի տարբերություն երկրորդի, առաջինն անխուսափելիորեն և գիտակցաբար բաց է իր յուրաքանչյուր բառի կամ արարքի նկատմամբ թե՛ լրագրողների և թե՛ լայն հասարակության կողմից ցանկացած սերտ հսկողության համար և պետք է հետևաբար դրսևորի առավել բարձր մակարդակի հանդուրժողականություն։ Կասկած չկա, որ 10-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը հնարավորություն է ստեղծում այլոց, այսինքն՝ բոլոր անհատների հեղինակության պաշտպանության համար, և այդ պաշտպանությունը տարածվում է նաև քաղաքական գործիչների վրա, նույնիսկ այն ժամանակ, երբ վերջինները չեն գործում իրենց անձնական կարողությունների շրջանակում, բայց նման դեպքերում նշված պաշտպանության պահանջները պետք է հավասարակշռվեն քաղաքական հարցերի բաց քննարկման շահերի հետ»։ ."

Lingens-ն ընդդեմ Ավստրիայի, 1986թ.  

Lingens-ն ընդդեմ Ավստրիայի, գանգատ թիվ 9815/82, 1986թ. Հուլիսի 8-ի վճիռը։

Ավստրիացի մի լրագրող՝ պրն. Լինգենսը (Mr. Lingens) հաջողված բողոք էր ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ զրպարտության համար քրեական դատավճռի դատապարտվելուց հետո։ Լրագրողին դատապարտել էին այն բանից հետո, երբ նա իր հոդվածներում խիստ քննադատության էր ենթարկել Ավստրիայի կանցլերին, ով պաշտոնաթող էր լինում։ Նա օգտագործել էր այնպիսի բառեր, ինչպես՝ «ցածր մակարդակի անսկզբունքայնություն», «անբարոյական» և «անարժան»՝ քաղաքական գործչի վարքագիծը նկարագրելու համար։

Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-57523

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝ https://globalfreedomofexpression.columbia.edu/cases/lingens-v-austria/

«Թույլատրելի քննադատության սահմանները ավելի լայն են Կառավարության, քան մասնավոր քաղաքացու, կամ նույնիսկ քաղաքական գործչի դեպքում։ Ժողովրդավարական հասարակությունում Կառավարության գործողությունները կամ անգործությունը պետք է ենթակա լինի ոչ միայն օրենսդիր և դատական իշխանության մարմինների, այլև մամուլի և հանրային կարծիքի սերտ հսկողությանը։ Բացի այդ, Կառավարության զբաղեցրած գերակա դիրքը քրեական վարույթների կիրառումը սահմանափակելու անհրաժեշտություն է առաջացնում, մասնավորապես այն դեպքերում, երբ կան այլ միջոցներ նրա հակառակորդների կամ լրատվամիջոցների կողմից անհիմն հարձակումներին արձագանքելու համար»։

Castells-ն ընդդեմ Իսպանիայի, 1992թ.  

Castells-ն ընդդեմ Իսպանիայի, գանգատ թիվ 11798/85, 1992թ. ապրիլի 23-ի վճիռը

Իսպանացի քաղաքական գործիչ պրն. Կաստելզը (Mr. Castells), քրեորեն դատապարտվել էր (ազատազրկման, նա նաև նույն ժամանակահատվածում կորցրել էր պետական պաշտոն զբաղեցնելու և մասնագիտական գործունեություն ծավալելու որակավորումը և նրան հրամայել էին վճարել ծախքերը) Կառավարության դեմ ուժեղ մեղադրանքների համար։ Պարոն Կաստելզին զրկել էին իր պնդումների ճշմարտացիությունն ապացուցելու իրավունքից։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռեց, որ տեղի է ունեցել 10-րդ հոդվածի խախտում։

Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-57772

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝ https://globalfreedomofexpression.columbia.edu/cases/castells-v-spain/

Լրատվամիջոցներն ունեն հատուկ պաշտպանություն ըստ Կոնվենցիայի
«Ինչպես նշել է Դատարանը Հենդիսայդի (Handyside) վերաբերյալ իր վճռում, արտահայտվելու ազատությունը ժողովրդավարական հասարակության կարևոր հիմքերից մեկն է. 10-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն այն կիրառելի է ոչ միայն տեղեկությունների և գաղափարների նկատմամբ, որոնք բարեհաճորեն ընդունվում են, կամ համարվում են ոչ վիրավորական կամ ընդունվում են անտարբերությամբ, այլև նրանք, որոնք վիրավորում են, ցնցում կամ անհանգստություն պատճառում Պետությանը կամ բնակչության որևէ այլ հատվածի (...)։ Այս սկզբունքները հատուկ նշանակություն ունեն, երբ խոսքը վերաբերում է մամուլին»։

Sunday Times-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, 1979թ.  

Sunday Times-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, գանգատ թիվ 6538/74, 1979թ. ապրիլի 26-ի վճիռը

Սանդեյ թայմզը (Sunday Times) հաջողված գանգատ էր ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, երբ անգլիական դատարանները վճռել էին դադարեցնել թերթի մի հոդվածի հրապարակումը առողջությանը վնաս ներկայացնող մի դեղանյութի (թալիդոմիդի) մասին։ Հոդվածում նաև քննարկվում էր «թալիոմիդային երեխաների» հարցը, քանի որ թալիդոմի օգտագործած հղի կանանց երեխաներն ունենում էին բնածին մեծ արատներ։

Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-57584

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝ https://globalfreedomofexpression.columbia.edu/cases/the-sunday-times-v-united-kingdom/

«Թեև մամուլը չպետք է անցնի այն սահմանները, որոնք նախատեսված են ի թիվս այլնի «այլոց հեղինակությունը պաշտպանելու համար», այն այնուամենայնիվ պարտավոր է տեղեկատվություն և գաղափարներ տարածել քաղաքական հարցերի վերաբերյալ այնպես, ինչպես հանրային շահի այլ ոլորտների վերաբերյալ։ Միայն մամուլը չէ, որ այդպիսի տեղեկություններ և գաղափարներ տարածելու խնդիր ունի. նաև հանրությունն ունի դրանք ստանալու իրավունք (...)։ Այս կապակցությամբ Դատարանը չի կարող ընդունել Վիեննայի վերաքննիչ դատարանի դատավճռում արտացոլված այն կարծիքը, թե մամուլի խնդիրը տեղեկություններ տրամադրել է եղել, որոնց մեկնաբանությունը պետք է հիմնականում թողնվեր ընթերցողին (...)։ Մամուլի ազատությունը նաև հանրության համար ծառայում է որպես քաղաքական առաջնորդների գաղափարների և վերաբերմունքի վերաբերյալ բացահայտումներ կատարելու և կարծիք կազմելու լավագույն միջոցներից մեկը»։

Lingens-ն ընդդեմ Ավստրիայի, 1986թ.  

Lingens-ն ընդդեմ Ավստրիայի, գանգատ թիվ 9815/82, 1986թ. Հուլիսի 8-ի վճիռը։

Ավստրիացի մի լրագրող՝ պրն. Լինգենսը (Mr. Lingens) հաջողված բողոք էր ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ զրպարտության համար քրեական դատավճռի դատապարտվելուց հետո։ Լրագրողին դատապարտել էին այն բանից հետո, երբ նա իր հոդվածներում խիստ քննադատության էր ենթարկել Ավստրիայի կանցլերին, ով պաշտոնաթող էր լինում։ Նա օգտագործել էր այնպիսի բառեր, ինչպես՝ «ցածր մակարդակի անսկզբունքայնություն», «անբարոյական» և «անարժան»՝ քաղաքական գործչի վարքագիծը նկարագրելու համար։

Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-57523

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝ https://globalfreedomofexpression.columbia.edu/cases/lingens-v-austria/

«Սույն գործով դիմումատուն արտահայտել է իր տեսակետները՝ դրանք լրագրում տպագրելու միջոցով։ Հետևաբար պետք է ուշադրություն դարձվի մամուլի աննախադեպ դերին մի պետությունում, որը ղեկավարվում է իրավունքի գերակայության սկզբունքով։ (...) Եթե դա այլ կերպ լիներ, ապա մամուլը չէր կարողանա խաղալ «հանրային դիտորդի» իր դերը»։

Thorgeirson-ն ընդդեմ Իսլանդիայի, 1992թ.  

Thorgeirson-ն ընդդեմ Իսլանդիայի, գանգատ թիվ 13778/88, 1992թ. հունիսի 25-ի վճիռը

Պարոն Թորգեյրսոնը (Mr. Thorgeirson) գրել էր մի հոդված՝ կոչ անելով քննել ոստիկանական դաժանությունը։ Նա օգտագործել էր այնպիսի արտահայտություններ, ինչպես՝ «համազգեստով գազանները, որոնք սողում են շուրջբոլորը, լուռ կամ ոչ, մեր քաղաքի գիշերային կյանքի ջունգլիներում»։ Նրա նկատմամբ դատավճիռ էր կայացվել, որի համաձայն նա պարտավոր էր տուգանք վճարել ոստիկանության չնշված անդամներին զրպարտելու համար։ Պարոն Թորգեյրսոնի գանգատին ի պատասխան Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրեց նրա օգտին վճիռ՝ նշելով, որ նրա դատապարտումը խախտել է 10-րդ հոդվածը։

Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-57795

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝ https://rm.coe.int/168007ff48

Արտահայտվելու սահմանափակումներ՝ միայն ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտ լինելու դեպքում
«Բաց հարց է, թե արդյոք հոդվածում ներառված տեղեկությունները բավարար նուրբ էին դրա տարածման կանխարգելումն արգելելու համար։ [...] Այդ վերջին կետի հետ կապված Դատարանը մատնանշում է, որ Դատարանը նախկինում վճռել է, որ անհրաժեշտ չէ կանխարգելել որոշակի տեղեկությունների տարածումը՝ տեսնելով, որ այն արդեն հրապարակվել է կամ դադարել է խորհրդապահական լինելուց։ [...] Կարճ ասած, քանի որ տվյալ միջոցը անհրաժեշտ չէր ժողովրդավարական հասարակությունում, 10-րդ հոդվածի խախտում չի եղել»։

Բլուֆ օրաթերթն ընդդեմ Նիդեռլանդների, 1995թ.  

Բլուֆ շաբաթաթերթն ընդդեմ Նիդեռլանդների, գանգատ թիվ 16616/90,1995թ. փետրվարի 9-ի վճիռը

Դիմումատուն մի հոլանդական միություն էր, որը տպագրում էր Բլուֆ անունով մի շաբաթաթերթ։ 1987թ.-ին Բլուֆը ձեռք էր բերել մի գաղտնի զեկույց և որոշել էր այն հրապարակել։ Դրա արդյունքում նրա գրասենյակը ենթարկվել էր խուզարկության քննող դատավորի հրամանով։ Բլուֆի այդ ամբողջ տպաքանակը բռնագրավվել էր։ Այդ գիշերվա ընթացքում Բլուֆի անձնակազմը գաղտնի վերատպել էր նշված համարը, և մոտավորապես 2500 օրինակ հաջորդ օրը բաժանվել էր փողոցներում։ Քննությունն ավարտելուց հետո Բլուֆի անձնակազմին քրեական մեղադրանքներ չէին ներկայացվել, բայց Հոլանդիայի դատարանները վճռել էին, որ նշված համարի բոլոր պատճենները պետք է հանվեն հանրային շրջանառությունից։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտավ, որ Հոլանդիայի իշխանությունները խախտել են Կոնվենցիայի 10-րդ հոդվածը։

Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-57915

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝ http://merlin.obs.coe.int/iris/1995/3/article6.en.html

«(…) ազատ արտահայտվելու իրավունքի սահմանափակումը ազգային անվտանգության շահերից ելնելով չպետք է անհրաժեշտ համարվի, եթե չի եղել «հրատապ սոցիալական պահանջ» դրա սահմանափակման համար և այն չի եղել «հետամտված իրավաչափ նպատակին համաչափ»»։

Observer-և Guardian-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, 1991թ.  

Observer-ը և Guardian-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, գանգատ թիվ 13585/88, 1991թ. նոյեմբերի 26-ի վճիռը

Օբզերվեր (Observer) և Գարդիան (Guardian) թերթերը բողոքել էին Մարդու իրավունքների եվրոպական դատարան այն բանից հետո, երբ ներպետական դատարանները սահմանել էին առանձին հոդվածների հրապարակման դատական արգելք այն հիմքով, թե դրանք կարող են վտանգել ազգային անվտանգությունը։ Դատարանը վճիռ է կայացրել հօգուտ թերթերի։

Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-57705

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝ https://rm.coe.int/168007ff48

««Անհրաժեշտ» ածականը 10-րդ հոդվածի 2-րդ պարբերության իմաստով ենթադրում է «հրատապ սոցիալական պահանջի» գոյությունը»։

Observer-և Guardian-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, 1991թ.  

Observer-ը և Guardian-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, գանգատ թիվ 13585/88, 1991թ. նոյեմբերի 26-ի վճիռը

Օբզերվեր (Observer) և Գարդիան (Guardian) թերթերը բողոքել էին Մարդու իրավունքների եվրոպական դատարան այն բանից հետո, երբ ներպետական դատարանները սահմանել էին առանձին հոդվածների հրապարակման դատական արգելք այն հիմքով, թե դրանք կարող են վտանգել ազգային անվտանգությունը։ Դատարանը վճիռ է կայացրել հօգուտ թերթերի։

Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-57705

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝ https://rm.coe.int/168007ff48

Վիրավորական խոսքը պաշտպանված խոսք է
«Դատարանի կարծիքով դիմումատուի հոդվածը և մասնավորապես տրոտել [«ապուշ»] բառը կարող է հստակորեն բանավիճական համարվել, բայց այդ հիմքով որպես անձնական հարձակում չորակվել, քանի որ հեղինակը տրամադրել էր օբյեկտիվորեն հասկանալի բացատրություն դրա համար, որը բխում էր պարոն Հայդերի ճառից, որն ինքնին սադրիչ էր։ (…)։ Ճշմարիտ է, որ քաղաքական գործչին հրապարակավ ապուշ անվանելը կարող է նրան վիրավորել։ Սույն գործում, այդուամենայնիվ, այս բառը անհամաչափ չէր թվում պարոն Հայդերի կողմից գիտակցաբար առաջացրած ցնցմանը։ Ինչ վերաբերում է հոդվածի բանավիճական տոնին, որը Դատարանը չպետք է հաստատեր, ապա անհրաժեշտ է հիշել, որ 10-րդ հոդվածը պաշտպանում է ոչ միայն արտահայտված գաղափարների և տեղեկությունների բովանդակությունը, այլև այն ձևը, որով դրանք հաղորդվում են»։

Oberschlick-ն ընդդեմ Ավստրիայի, 1997  

Oberschlick-ն ընդդեմ Ավստրիայի, գանգատ թիվ 20834/92, 1997թ. հուլիսի 1-ի վճիռը

Օբերշլիկը (Oberschlick) մի լրագրող էր, որի նկատմամբ կայացվել էր քրեական դատավճիռ զրպարտության համար, այն բանից հետո, երբ նա հոդված էր հրապարակել ավստրիացի մի բարձրաստիճան քաղաքական գործչի մասին, որում գրել էր՝ «Ես Յորգ Հայդերի (Jörg Haider) մասին նախևառաջ կասեի, որ նա նացիստ չէ, իսկ երկրորդը, որ նա այնուամենայնիվ ապուշ է։ Դա ես հիմնավորում եմ այսպես՝ (...)»։ Ավստրիայի դատարանները նշանակել էին տուգանք և հրահանգել էին բռնագրավել վիճարկվող հրատարակությունը։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտավ, որ խախտվել է 10-րդ հոդվածը։

Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-58044

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝ http://merlin.obs.coe.int/iris/1997/7/article4.en.html

«Դատարանը համաձայնում է, որ Ս. Պ.-ի վարքը որպես ​«ուղեղից սնանկ» որակելը (...) , իսկապես ծայրահեղ է եղել և կարող է օրինականորեն համարվել վիրավորական։ Այնուամենայնիվ նշվում է, որ վիճարկվող դիտողությունը արժեքային դատողություն է եղել, ինչպես ընդունվել է Կառավարության կողմից։ Ճշմարիտ է, որ որևէ փաստական հիմքի բացակայության դեպքում նույնիսկ արժեքային դատողությունները կարող են համարվել չափազանց։ Սակայն սույն գործում, փաստերը, որոնց վրա հիմնվել է վիճարկվող հայտարարությունը, ներկայացվել են ամենայն մանրամասնությամբ։ (...) Մի համատեքստում, որը կարծես ուժեղ բանավեճ է, որում կարծիքները արտահայտվել են քիչ զսպված կերպով (...), Դատարանը վիճարկվող հայտարարությունը ավելի շուտ կմեկնաբաներ որպես ուժեղ անհամաձայնության արտահայտում, նույնիսկ արհամարհանք Ս. Պ.-ի դիրքորոշման նկատմամբ, այլ ոչ նրա մտավոր կարողությունների փաստացի գնահատում։ Այս լույսի ներքո խորհրդարանականի խոսքը և վարքը կարող են համարվել բավարար հիմք հեղինակի պնդման համար։ (...)​ Դատարանը համարում է, որ նույնիսկ վիրավորական լեզուն, որը կարող է դուրս գալ արտահայտվելու ազատության սահմաններից, եթե դրա միակ նպատակը վիրավորելն է, կարող է պաշտպանվել 10-րդ հոդվածով, երբ ծառայում է զուտ ոճական նպատակների։ (...) Դատարանը համարում է, որ նշված հայտարարությունը համարժեք չի եղել Ս. Պ.-ի նկատմամբ առանց պատճառի անձնական հարձակման»։

Mladina D.D. Ljubliana-ն ընդդեմ Սլովենիայի, 2014թ.  

Mladina D.D. Ljubliana-ն ընդդեմ Սլովենիայի, գանգատ թիվ 20981/10, 2014թ. Ապրիլի 17-ի վճիռը։

Մլադինան (Mladina)՝ մի շաբաթաթերթ Սլովենիայում, գանգատ էր բերել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, երբ նրան հրահանգել էին մի քաղաքական գործչի վճարել 3 000 եվրո փոխհատուցում՝ հասցված վնասի դիմաց։ ԼԳԲՏ իրավունքների վերաբերյալ մի բանավեճի համատեքստում նշված քաղաքական գործիչը հակասական հայտարարություններ էր արել։ Շաբաթաթերթը խրատել էր կոշտ բառերով, ի թիվս այլնի նշելով, որ նրա վարքագիծը «սնանկ ուղեղ ունեցող մեկին բնորոշ վերաբերմունք էր, ով բախտավոր է ապրել մի երկրում, որտեղ մարդկային ռեսուրսներն այնքան սահմանափակ են, որ նրա բնավորությամբ որևէ անձ կարող է նույնիսկ հայտնվել Խորհրդարանում, երբ նորմալ երկրում, որն արժանի է հարգանքի, նա չէր կարող նույնիսկ դռնապան լինել որևէ միջին մակարդակի քաղաքային հիմնական դպրոցում»։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրեց վճիռ հօգուտ պարբերականի՝ նշելով, որ տեղի է ունեցել 10-րդ հոդվածի խախտում։

Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-142424

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝ https://strasbourgobservers.com/2014/05/05/if-you-cant-stand-the-heat-dont-turn-up-the-oven-strasbourg-court-expands-tolerance-for-criticism-of-xenophobia-to-criticism-of-homophobia/

«(…) երկու հոդվածներն էլ գրվել էին առանձնահատուկ ուժեղ առումով։ Սակայն ի նկատի առնելով դրանց նպատակը և այն ազդեցությունը, որը դրանք նախատեսված էին ունենալ, Դատարանը կարծում է, որ օգտագործված լեզուն չի կարող չափազանց համարվել։ (…) դատապարտումն ու պատիժը կարող էին հետ պահել հանրության մտահոգության առարկա հանդիսացող խնդիրների վերաբերյալ բաց քննարկումներից»։ .

Thorgeirson-ն ընդդեմ Իսլանդիայի, 1992թ.  

Thorgeirson-ն ընդդեմ Իսլանդիայի, գանգատ թիվ 13778/88, 1992թ. հունիսի 25-ի վճիռը

Պարոն Թորգեյրսոնը (Mr. Thorgeirson) գրել էր մի հոդված՝ կոչ անելով քննել ոստիկանական դաժանությունը։ Նա օգտագործել էր այնպիսի արտահայտություններ, ինչպես՝ «համազգեստով գազանները, որոնք սողում են շուրջբոլորը, լուռ կամ ոչ, մեր քաղաքի գիշերային կյանքի ջունգլիներում»։ Նրա նկատմամբ դատավճիռ էր կայացվել, որի համաձայն նա պարտավոր էր տուգանք վճարել ոստիկանության չնշված անդամներին զրպարտելու համար։ Պարոն Թորգեյրսոնի գանգատին ի պատասխան Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրեց նրա օգտին վճիռ՝ նշելով, որ նրա դատապարտումը խախտել է 10-րդ հոդվածը։

Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-57795

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝ https://rm.coe.int/168007ff48

Հանրային շահերի վերաբերյալ բարեխղճորեն հրապարակված տեղեկատվության սահմանափակ սահմանափակումներ
«Դատարանը կրկնում է, որ 10-րդ հոդվածի 2-րդ պարբերության մեջ քաղաքական ելույթների կամ հանրային շահին վերաբերող խնդիրների քննարկումների ոլորտում,երբ արտահայտվելու ազատությունն ամենակարևորն է, ազատության սահմանափակման փոքր շրջանակներ կան»։

Eon-ն ընդդեմ Ֆրանսիայի, 2013թ.  

Eon-ն ընդդեմ Ֆրանսիայի, գանգատ թիվ 26118/10, 2013թ. մարտի 14-ի վճիռը

2013թ.-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ կայացրեց մի ակտիվիստի օգտին, ով քրեական դատավճռի էր արժանացել Ֆրանսիայի նախագահ Նիկոլայ Սարկոզիին վիրավորելու համար։ Պարոն Էոնը (Eon) «Կորի՛ր, ա՛յ անպետք խորոզ» բառերը կրող մի պաստառ էր բռնել 2008թ. Ֆրանսիայի նախագահի այցի ժամանակ։ Պրն. Էոնին ձերբակալել և ավելի ուշ ստիպել էին տուգանք վճարել։

Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-117137 and http://hudoc.echr.coe.int/eng?i=001-117742

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝

«(...)իրավունքի գերակայությամբ ղեկավարվող պետությունում մամուլի նշանավոր դերը չպետք է մոռացվի։ Չնայած որ այն չպետք է գերազանցի տարբեր սահմանները, որոնք ի թվս այլնի նախատեսված են անկարգությունների կանխարգելման և այլոց հեղինակության պաշտպանության համար, այնուամենայնիվ նրան է վերապահված տեղեկություններ և գաղափարներ տարածել քաղաքական հարցերին և հանրային շահերին առնչվող այլ խնդիրների վերաբերյալ»։

Castells-ն ընդդեմ Իսպանիայի, 1992թ.  

Castells-ն ընդդեմ Իսպանիայի, գանգատ թիվ 11798/85, 1992թ. ապրիլի 23-ի վճիռը

Իսպանացի քաղաքական գործիչ պրն. Կաստելզը (Mr. Castells), քրեորեն դատապարտվել էր (ազատազրկման, նա նաև նույն ժամանակահատվածում կորցրել էր պետական պաշտոն զբաղեցնելու և մասնագիտական գործունեություն ծավալելու որակավորումը և նրան հրամայել էին վճարել ծախքերը) Կառավարության դեմ ուժեղ մեղադրանքների համար։ Պարոն Կաստելզին զրկել էին իր պնդումների ճշմարտացիությունն ապացուցելու իրավունքից։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռեց, որ տեղի է ունեցել 10-րդ հոդվածի խախտում։

Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-57772

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝ https://globalfreedomofexpression.columbia.edu/cases/castells-v-spain/

«Խնդրո առարկա հոդվածները հանրային շահին վերաբերող թեմաների մասին էին՝ պետական ակտիվների կառավարումը և այն ձևին, որով քաղաքական գործիչներն իրականացնում են իրենց հանձնագիրը։ (...) Բացի այդ, ​ Դատարանը հաշվի է առնում այն հանգամանքը, որ լրագրողական ազատությունը նաև ներառում է չափազանցության կամ նույնիսկ սադրանքի դիմելու հնարավորություն։ (...) Սույն գործով Դատարանը, ինչպես Հանձնաժողովը, դիտարկում է, որ չկա որևէ ապացույց, որ հոդվածներում ներկայացված իրադարձությունների նկարագիրը լիովին սխալ է եղել և նախատեսված է եղել զրպարտչական արշավ հրահրելու նպատակով (...)»։

Dalban-ն ընդդեմ Ռումինիայի, 1999թ.  

Dalban-ն ընդդեմ Ռումինիայի, գանգատ թիվ 28114/95, 1999թ. սեպտեմբերի 28

Մի լրագրող՝ Դալբանը (Dalban), քրեական օրենսգրքով մեղավոր էր ճանաչվել զրպարտության մեջ և դատապարտվել պայմանական ազատազրկման, և նրան պարտավորեցրել էին վճարել՝ փոխհատուցելու այն վնասները, որոնք ի հայտ էին եկել նրա հրապարակած հոդվածների հետևանքով։ Վիճահարույց հոդվածները մեղադրանքներ էին ներկայացնում սենատորի և պետական գյուղատնտեսական մի ընկերության ղեկավարի դեմ։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ կայացրեց հօգուտ լրագրողի։

Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-58306

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝ http://echr.coe.int/Documents/Reports_Recueil_1999-VI.pdf

«10-րդ հոդվածը «պաշտպանում է լրագրողների՝ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող տեղեկությունների տարածման իրավունքը » պայմանով, որ նրանք գործում են բարեխղճորեն և հիմնվելո ճշգրիտ փաստական հիմքի վրա և տրամադրում են վստահարժան և ճշգրիտ տեղեկություններ՝ լրագրողական էթիկային համապատասխան»։

Fressoz-ը և Roire-ն ընդդեմ Ֆրանսիայի  

Fressoz-ը և Roire-ն ընդդեմ Ֆրանսիայի (ՄՊ), գանգատ թիվ 29183/95, 1999թ. հունվարի 21-ի վճիռը։

Ֆրեսոզն ու Ռուառը (Fressoz-ը և Roire-ը) գործով իր վճռում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտավ, որ հարկային փաստաթղթերի պատճենների տարածման համար քրեական պատիժը 10-ր հոդվածի խախտում է։ Այդ փաստաթղթերն օգտագործվել էին մի հոդվածի տպագրման մեջ, որում մանրամասներ էին ներկայացված Պեժո ավտոմեքենաների ընկերության նախագահի վճարի ավելացման վերաբերյալ և որը տպագրվել էր Le Canard enchaîné երգիծական շաբաթաթերթում։

Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-58906

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝ http://www.echr.coe.int/LibraryDocs/DG2/HRFILES/DG2-EN-HRFILES-18(2007).pdf

«Այնպիսի իրավիճակներում, երբ մի կողմից փաստերի մասին հայտարարում են և ոչ բավարար ապացույցներ ներկայացվում, իսկ մյուս կողմից լրագրողը քննարկում է հանրային իրական շահի վերաբերյալ խնդիր՝ ստուգելը, թե արդյոք լրագրողը գործել է արհեստավարժ և բարեխիղճ կերպով, կարևոր է դառնում»։

Ghiulfer Predescu-ն ընդդեմ Ռումինիայի, 2017թ.  

Ghiulfer Predescu-ն ընդդեմ Ռումինիայի, գանգատ թիվ 29751/09, 2017թ. հունիսի 27-ի վճիռը

Պրեդեսկուն (Predescu) ռումինացի մի լրագրող է, ով հեռուստատեսային հաղորդման ընթացքում կարծիքներ էր արտահայտել տեղի համայնքապետի մասին՝ ասելով, որ նա կապեր ունի քաղաքի թաքնված բիզնեսի հետ։ Համայնքապետը նրան դատի էր տվել, և քաղաքացիական դատավարության ընթացքում լրագրողը չէր կարողացել հստակ փաստական հիմք ներկայացնել իր պնդումները հիմնավորելու համար։ Պեդեսկուն գանգատվել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որը վճռեց, որ նրա պնդումները կարծիք են եղել, կատարվել են բարեխղճորեն և ունեցել են ողջամիտ փաստական հիմք։ Նաև հաշվի առնելով վնասի մեծ չափը, որի համար փոխհատուցում էր պահանջվել, տեղի էր ունեցել 10-րդ հոդվածի խախտում։

Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-174614

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝ http://merlin.obs.coe.int/iris/2017/8/article2.en.html

Ձեռնարկվող պատժամիջոցները պետք է համաչափ լինեն
«(…) չնայած որ հեղինակի նկատմամբ նշանակված պատիժը այսպես ասած խստորեն չի խանգարել նրան արտահայտվել, այն այդուհանդերձ համազոր է եղել մի տեսակ գրաքննության, որը հավանաբար նրան հետ կպահի ապագայում նման տեսակի քննադատություններից (…)։ […] Մի շարք տարբեր ապագա նկատառումներից ելնելով՝ կարծես թե պարոն Լինգենսի՝ ազատ արտահայտվելու իրավունքի իրականացմանը միջամտելը «անհրաժեշտ չի եղել ժողովրդավարական հասարակությունում այլոց հեղինակությունը պաշտպանելու համար». դա եղել է հետամտվող իրավաչափ նպատակին ոչ համարժեք։ Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում»։

Lingens-ն ընդդեմ Ավստրիայի, 1986թ.  

Lingens-ն ընդդեմ Ավստրիայի, գանգատ թիվ 9815/82, 1986թ. Հուլիսի 8-ի վճիռը։

Ավստրիացի մի լրագրող՝ պրն. Լինգենսը (Mr. Lingens) հաջողված բողոք էր ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ զրպարտության համար քրեական դատավճռի դատապարտվելուց հետո։ Լրագրողին դատապարտել էին այն բանից հետո, երբ նա իր հոդվածներում խիստ քննադատության էր ենթարկել Ավստրիայի կանցլերին, ով պաշտոնաթող էր լինում։ Նա օգտագործել էր այնպիսի բառեր, ինչպես՝ «ցածր մակարդակի անսկզբունքայնություն», «անբարոյական» և «անարժան»՝ քաղաքական գործչի վարքագիծը նկարագրելու համար։

Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-57523

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝ https://globalfreedomofexpression.columbia.edu/cases/lingens-v-austria/

Բարոյական վնասների մեծ չափը կարող է անհամաչափ լինել
«հաշվի առնելով դիմումատուի գործով փոխհատուցման 13 չափը անհամաչափ մեծ փոխհատուցման փոխարեն՝ կապված փոխհատուցման համապատասխան ժամանակահատվածում բավարար և արդյունավետ երաշխիքների բացակայության հետ՝ Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 10-րդ հոդվածով նախատեսված իրավունքի խախտում»։ .

Tolstoy Miloslavsky-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, 1995թ.  

Tolstoy Miloslavsky-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, գանգատ թիվ 18139/91, 1995թ. հուլիսի 13-ի վճիռը

Պրն. Միլոսլավսկուն (Mr. Miloslavsky) հրահանգել էին փոխատուցել քաղաքացիական վնասները մի հանրային անձի վերաբերյալ գրքույկ հրապարակելուց հետո։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միաձայն վճռեց, որ զրպարտության պատճառած վնասների չափը (որը հասնում էր 1.5 միլիոն ֆունտի) հանդիսացել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված՝ նրա արտահայտվելու ազատության իրավունքի խախտում։

Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-57947

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=002-10202

«... Դատարանը վերահաստատում է, որ Կոնվենցիայի համաձայն զրպարտության պատճառով կրած վնասի փոխհատուցումը պետք է ողջամտորեն համաչափ լինի հեղինակությանը հասցված վնասին։ (...) ։ Դատարանը նշում է, որ դիմումատուին ստիպել են չափից շատ վճարել։ Այդպիսով, Դատարանի կարծիքով, դա կարող էր ունենալ «վախեցնող», տարհամոզող ազդեցություն դիմումատուի՝ արտահայտվելու ազատության վրա»։

Ghiulfer Predescu-ն ընդդեմ Ռումինիայի, 2017թ.  

Ghiulfer Predescu-ն ընդդեմ Ռումինիայի, գանգատ թիվ 29751/09, 2017թ. հունիսի 27-ի վճիռը

Պրեդեսկուն (Predescu) ռումինացի մի լրագրող է, ով հեռուստատեսային հաղորդման ընթացքում կարծիքներ էր արտահայտել տեղի համայնքապետի մասին՝ ասելով, որ նա կապեր ունի քաղաքի թաքնված բիզնեսի հետ։ Համայնքապետը նրան դատի էր տվել, և քաղաքացիական դատավարության ընթացքում լրագրողը չէր կարողացել հստակ փաստական հիմք ներկայացնել իր պնդումները հիմնավորելու համար։ Պեդեսկուն գանգատվել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որը վճռեց, որ նրա պնդումները կարծիք են եղել, կատարվել են բարեխղճորեն և ունեցել են ողջամիտ փաստական հիմք։ Նաև հաշվի առնելով վնասի մեծ չափը, որի համար փոխհատուցում էր պահանջվել, տեղի էր ունեցել 10-րդ հոդվածի խախտում։

Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-174614

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝ http://merlin.obs.coe.int/iris/2017/8/article2.en.html

Պարտականություններ և պատասխանատվություններ՝ առցանց և ցանցից դուրս

Ինչպես նշված է 10-րդ հոդվածի 2-րդ պարբերության մեջ, արտահայտվելու ազատության իրավունքի իրականացումը կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ։ Հրապարակավ արտահայտվելիս անհրաժեշտ է գործել բարեխիղճ, տրամադրել հնարավորինս վստահարժան և ճշգրիտ տեղեկատվություն և հետամուտ լինել հանրային շահին։

Լրատվամիջոցները և ՀԿ-ները (որպես հասարակական կամ սոցիալական հսկող խմբեր գործելիս) ունեն ավելի շատ պաշտպանություն ըստ Կոնվենցիայի, բայց միայն վերոնշյալ պայմանները հարգելու դեպքում, քանի որ նրանցից ավելի մեծ ակնկալիքներ կան հանրության շրջանում պատասխանատու ուղերձներ խթանելու առումով։ Այդ պաշտպանությունը (ինչպես նաև հատուկ պարտականությունները) վերաբերում են այս երկու տեսակի կազմակերպության անհատներին, այսինքն՝ լրագրողներին և ՀԿ ակտիվիստներին ու աշխատակիցներին։ Հատկապես լրագրողներից կարող է ակնկալվել կատարել նույն մասնագիտական պարտավորություններն ու պարտականությունները նույնիսկ իրենց անվամբ տպագրվելու դեպքում։

Ցանկացած անհատ, ով հրապարակայնորեն արտահայտվում է, պետք է հարգի միևնույն պահանջները՝ 10-րդ հոդվածով նախատեսված պաշտպանությունից օգտվելու համար, նույնիսկ եթե ճշգրիտ տեղեկություններ տրամադրելու ակնկալիքներն ակնհայտորեն ավելի ցածր մակարդակի են նրանց դեպքում։ Ցանկացած մասնավոր անձ ունի տեղեկությունները ստուգելու սահմանափակ միջոցներ, որոնք տարբերվում են հանրամատչելի և դյուրամատչելի աղբյուրներից։ Միևնույն ժամանակ, մինչ կարծիքները պետք է ազատորեն արտահայտվեն, ակնկալվում է, որ դրանք պետք է ունենան փաստական հիմք։ Փաստերի վերագրումը, ինչպես օրինակ կոռուպցիայի փաստերի, չպետք է լինի անփույթ, քանի որ կարող է հանգեցնել 10-րդ հոդվածով նախատեսված երաշխիքների կորստի։

Հանրային ծառայողների և զինված ուժերի ծառայողների խոսքը պաշտպանված է, բայց նրանք նաև պետք է հրաժարվեն իրենց խոսքի ազատության որոշ իրավունքներից ի պետական նուրբ կամ նույնիսկ գաղտնի տեղեկությունների խորհրդապահության, պահպանելով ռազմական հեղինակությունը կամ ոստիկանական ուժերում կարգապահությունը։ Հանրային ծառայողներն ունեն «հավատարմության, պահպանության և հայեցողականության պարտականություն իրենց գործատուի նկատմամբ» (Guja-ն ընդդեմ Մոլդովայի (ՄՊ), 2008 թ., ՄԻԵԴ)։

Առցանց արտահայտվելն իր հետ բերում է էլ ավելի շատ պարտավորություններ և պատասխանատվություն, քանի որ ինտերնետի բնույթը պոտենցիալ մշտական գոյություն է ապահովում հրապարակված ողջ տեղեկատվության համար ու այն դարձնում հասանելի ամբողջ աշխարհի համար։Վերլուծելով այս խնդիրը՝ ՄԻԵԴ-ը համարել է, որ դատական հայցի ծանուցումը կարող է հրապարակվել դատական հոդվածների կողքին՝ չհանդիսանալով ազատ արտահայտվելու իրավունքին անհամաչափ միջամտություն։ Մյուս կողմից՝ ՄԻԵԴ-ը համարել է, որ ինտերնետից հոդվածները հանելու պարտականությունը զրպարտչական գործերի դեպքում, խախտում է 10-րդ հոդվածը։

Ատելության խոսքը, ինչպես նաև բռնության հրահրումը, երբ հավանական է բռնի գործողության տեղի ունենալը, Կոնվենցիայով պաշտպանված չէ, քանի որ դրանք խախտում են «իրավունքների չարաշահման արգելքի» սկզբունքները (ՄԻԵԿ-ի 17-րդ հոդված) և «խտրականության ընդհանուր արգելքը» (ՄԻԵԿ-ի 12-րդ արձանագրություն, 1-ին հոդված)։ Սա կրկին ուժեղ ազդեցություն ունի առցանց արտահայտվելու վրա։ Այդուամենայնիվ, ատելության խոսքը պետք է տարբերվի վիրավորական խոսքից «վիրավորական խոսքի մասին մանրամասները ներկայացվաց են «Բովանդակության կարգավորման» գլխում)։

Մարդու իրավուքների եվրոպական կոնվենցիաի 17-րդ հոդված

Իրավունքների չարաշահման արգելում

Սույն Կոնվենցիայի ոչ մի դրույթ չի կարող մեկնաբանվել այն իմաստով, թե որևէ պետություն, անձանց խումբ կամ որևէ անձ իրավունք ունեն զբաղվելու այնպիսի գործունեությամբ կամ կատարելու այնպիսի գործողություն, որն ուղղված է սույն Կոնվենցիայում շարադրված ցանկացած իրավունքի և ազատության վերացմանը կամ դրանց սահմանափակմանը ավելի մեծ չափով, քան  նախատեսված է Կոնվենցիայով:

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կից 12-րդ արձանագրություն

Խտրականության համընդհանուր արգելումը

1
Օրենքով սահմանված ցանկացած իրավունքից օգտվելը պետք է ապահովվի առանց սեռի, ռասայի, գույնի, լեզվի, կրոնի, քաղաքական կամ այլ կարծիքի, ազգային կամ սոցիալական ծագման, ազգային փոքրամասնության պատկանելու, սեփականության, ծննդի կամ այլ կարգավիճակի վրա հիմնված խտրականության:
2
Ոչ մեկի նկատմամբ պետական մարմնի կողմից խտրականություն չպետք է դրսևորվի սույն հոդվածի 1-ին կետում նշված որևէ հիմքով:

element cheieՄԻԵԴ-ի համապատասխան նախադեպերի կարևոր տեսանկյուններ՝

Գործել բարեխղճորեն, տրամադրել վստահելի տեղեկություններ և հետամուտ լինել հանրային շահին

«Մամուլի կարևոր վերահսկող դերը ժողովրդավարական հասարակությունում դրականորեն հիմնավորվել և պաշտպանվել է Դատարանի կողմից՝ արտահայտվելու ազատության վերաբերյալ մեծածավալ գործեր քննելու ընթացքում, ինչը շեշտել է ոչ միայն տեղեկություններ տարածելու մամուլի իրավունքը, այլև այն ստանալու հանրության իրավունքը։ Այդպես վարվելով Դատարանը կարևոր դեր է խաղացել հիմք կերտելով այն սկզբունքների համար, որոնք կառավարում են ազատ մամուլը Կոնվենցիայի համայնքի ներսում և դրանից դուրս։ Սակայն առաջին անգամ Դատարանը առերեսվել է մի հարցի, թե ինչպես կարգավոել թերթերի դերը՝ լուսաբանելու մի պատմություն, որն անկասկած բխում է հանրության շահերից և ներառում է պատմության կենտրոնում հայտնված նույնականացվող անհատների խմբի՝ հեղինակության պաշտպանության իրավունքը։ Մեր կարծիքով այն փաստը, որ առկա է հանրային մեծ շահ, չպետք է ազատի թերթերին իրենց առևտրի պարզ էթիկայի կամ զրպարտության մասին օրենքների խախտման հետևանքներից»։
Արտահայտվելու ազատության իրավունքի իրականացմանը բնորոշ «պարտականությունների և պատասխանատվության» ուժով, 10-րդ հոդվածով նախատեսված երաշխիքը, որը տրամադրվում է լրագրողներին ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերը լուսաբանելու առնչությամբ, ենթակա է այն դրույթին, որ նրանք գործում են բարեխղճորեն՝ լրագրության էթիկային համահունչ ճշգրիտ և հավաստի տեղեկատվություն տրամադրելու նպատակով...
«Դատարանի կարծիքով մամուլը օրինական մտահոգությունների վերաբերյալ հանրային բանավեճին նպաստելիս սովորաբար պետք է իրավունք ունենա հիմնվելու պաշտոնական զեկույցների բովանդակությանը՝ առանց անկախ հետազոտություններ նախաձեռնելու։ Հակառակ դեպքում մամուլի հանրային դիտորդի կենսական դերը կարող է վտանգվել»։

Bladet Tromsø-ն և Stensaas-ն ընդդեմ Նորվեգիայի, (ՄՊ), 1999թ.  

Bladet Tromsø-ն և Stensaas-ն ընդդեմ Նորվեգիայի, (ՄՊ), գանգատ թիվ 21980/93, 1999թ. մայիսի 20-ի վճիռը

Մի թերթ և նրա խմբագիրը գանգատ էին ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան այն բանից հետո, երբ նրանց հրահանգել էին փոխհատուցում վճարել զրպարտության պատճառած վնասների համար՝ մի երրորդ կողմի հայտարարությունների հրապարակումից հետո, որոնք վերաբերում էին փոկերի որսի կանոնակարգի ենթադրելի խախտումներին։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտավ, որ տեղի է ունեցել 10-րդ հոդվածի խախտում։

Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-58369

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝ http://www.echr.coe.int/LibraryDocs/DG2/HRFILES/DG2-EN-HRFILES-18(2007).pdf

«(...) պարզ չէ, թե արդյոք դիմումատուն մտադրված է եղել հրապարակել այս հայտարարությունները իր լիազորությունների շրջանակում որպես լրագրող հանրությանը տեղեկատվություն տրամադրելով, թե նա պարզապես արտահայտել է իր անձնական կարծիքը որպես սովորական քաղաքացի ինտերնետային բանավեճում։ Այդուամենայնիվ պարզ է, որ (...) դիմումատուն լինելով հայտնի լրագրող չի թաքցրել իր ինքնությունը և որ նա հրապարակավ տարածել է իր հայտարարությունները դրանք փակցնելով ազատ մատչելի հայտնի ինտերնետային ֆորումում՝ մի միջոց, որը արդի ժամանակներում ունի ոչ պակաս ուժեղ ազդեցություն քան տպագիր մամուլը։ (...) որոշակի անհատներին կոնկրետ խախտումների մեջ անմիջականորեն մեղադրելն ի հայտ է բերում նշված դատողության համար բավարար փաստական հիմքեր ներկայացնելու պարտականություն (...) »։

Fatullayev-ն ընդդեմ Ադրբեջանի, 2010թ.  

Fatullayev-ն ընդդեմ Ադրբեջանի, գանգատ թիվ 40984/07, 2010թ. ապրիլի 22-ի վճիռը

Դիմումատուն մի թերթի խմբագիր էր և հետապնդվում էր կապված իր տպագրած երկու հոդվածների հետ։ Նրան մեղավոր էին ճանաչել զրպարտության, ահաբեկչության սպառնալիքի և էթնիկ թշնամանքի հրահրման մեջ և դատապարտել ընդհանուր ութ և կես տարվա ազատազրկման։

Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-98401

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=002-984

Ճանաչված է ՀԿ-ների՝ հանրային դիտորդի դերը
«(...) երբ որևէ ՀԿ ուշադրություն է դարձնում հանրային շահ ներկայացնող խնդիրներին, այն իրականացնում է հանրային դիտորդի դեր, որը համանման նշանակություն ունի, ինչ որ մամուլի դերը, և կարող է բնորոշվել որպես սոցիալական «վերահսկող»՝ ստանալով Կոնվենցիայով նախատեսված նույնանման պաշտպանություն, ինչ որ մամուլը»։ «(...) ՀԿ-ն, որն իրականացնում է հանրային դիտորդի դեր, ամենայն հավանականությամբ ավելի մեծ ազդեցություն կունենա հանրային պաշտոնյաների խախտումների մասին հաղորդելու դեպքում, և հաճախ կկիրառի քննադատության ճշմարտացիությունը ստուգելու և հաստատելու ավելի մեծ միջոցներ, քան անհատը, ով հաղորդում է ինչ-որ մի բանի մասին, որ անձամբ է նկատել»։

Medžlis Islamske Zajednice Brčko-ն և այլոք ընդդեմ Բոսնիա և Հերցեգովինայի (ՄՊ), 2017թ.  

Medžlis Islamske Zajednice Brčko-ն և այլոք ընդդեմ Բոսնիա և Հերցեգովինայի (ՄՊ), գանգատ թիվ 17224/11, 2017թ. հունիսի 27-ի վճիռը

Դիմումատուները չորս հկ-ներ են, ովքեր գաղտնի նամակ էին գրել շրջանի ամենաավագ իշխանավորներին՝ արտահայտելով իրենց մտահոգությունը բազմաէթնիկ հանրային ռադիոկայանի տնօրենի նշանակման հետ կապված։ Այդ նամակը հայտնվել էր մամուլի ձեռքում։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտավ, որ հկ-ների ներպետական պատասխանատվությունը արտահայտվելու ազատության իրավունքի խախտում չի հանդիսանում։ Բացի գնահատողական դատողություններից, խնդրո նամակում կային ոչ ճշգրիտ փաստացի մեղադրանքներ, և հկ-ները չէին ձեռնարկել ողջամիտ ջանքեր դրանց ճշմարտացիությունը ստուգելու համար։

Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-175180

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝

Հանրային ծառայողներ և զինված ուժերի անդամներ՝ խոսքի սահմանափակ պաշտպանություն
«(...) 10-րդ հոդվածը պաշտպանում է ոչ միայն արտահայտվող գաղափարների և տեղեկատվության բովանդակությունը, այլև դրանց հաղորդման ձևը։ Այդպես է նաև, երբ ներգրավված անձինք զինված ուժերի անդամ են, քանի որ 10-րդ հոդվածը վերաբերում է նրանց հենց նույն ձևով, ինչպեսև Պայմանավորվող պետությունների իրավասության ներքո գտնվող այլ անձանց։ (...) ներպետական իշխանությունները պետք է երաշխավորեն, որ անհամաչափ պատժամիջոցները արհեստակցական միությունների ներկայացուցիչներին հետ չեն պահում իրենց անդամների շահերի արտահայտմանն ու պաշտպանությանը հետամուտ լինելուց (...)»։

Szima-ն ընդդեմ Հունգարիայի, 2012թ.

Szima-ն ընդդեմ Հունգարիայի, գանգատ թիվ 29723/11, 2012թ. հոկտեմբերի 9-ի վճիռը

Դիմումատուն՝ մի պաշտոնաթող ոստիկանական սպա, եղել էր ոստիկանության արհմիության նախագահը։ Այս պաշտոնում նա հրապարակել էր հոդվածներ արհմիության ինտերնետային կայքում, որը նա նաև համակարգում էր որպես խմբագիր։ Հրապարակումները վերաբերում էին այնպիսի թեմաների, ինչպես օրինակ ոստիկանական անձնակազմին չվճարված աշխատավարձները, ենթադրյալ նեպոտիզմը և անհարկի քաղաքական ազդեցությունը, ինչպես նաև ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների կասկածելի որակավորումները։ Նրան մեղավոր էին ճանաչել չենթարկվելուն հակելու մեջ և դատապարտել տույժի և պաշտոնի իջեցման։ Դատարանը գտավ, որ դիմումատուի արտահայտվելու ազատության իրավունքին միջամտությունը համամասն է և ուստի համապատասխանում է 10-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումներին։

Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-113386

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=002-7254

«(…) Դատարանը կքննի, թե ինչ չափով կարող է սահմանափակվել ոստիկանական ուժերի ներկայացուցչի՝ ազատ արտահայտվելու իրավունքը՝ ոստիկանության ներսում անկարգությունների կանխարգելման նպատակով, ստորակարգորեն կազմակերպված մի մարմնում, որում գործառույթների իրականացման համար կարգապահությունը բնորոշ է։ (...) Դատարանը նշում է, որ ոստիկանություն մտնելով դիմումատուն պետք է որ տեղյակ լիներ իրավունքների իրականացման այն սահմանափակումներին, որոնք վերաբերում են անձնակազմին»։

Szima-ն ընդդեմ Հունգարիայի, 2012թ.  

Szima-ն ընդդեմ Հունգարիայի, գանգատ թիվ 29723/11, 2012թ. հոկտեմբերի 9-ի վճիռը

Դիմումատուն՝ մի պաշտոնաթող ոստիկանական սպա, եղել էր ոստիկանության արհմիության նախագահը։ Այս պաշտոնում նա հրապարակել էր հոդվածներ արհմիության ինտերնետային կայքում, որը նա նաև համակարգում էր որպես խմբագիր։ Հրապարակումները վերաբերում էին այնպիսի թեմաների, ինչպես օրինակ ոստիկանական անձնակազմին չվճարված աշխատավարձները, ենթադրյալ նեպոտիզմը և անհարկի քաղաքական ազդեցությունը, ինչպես նաև ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների կասկածելի որակավորումները։ Նրան մեղավոր էին ճանաչել չենթարկվելուն հակելու մեջ և դատապարտել տույժի և պաշտոնի իջեցման։ Դատարանը գտավ, որ դիմումատուի արտահայտվելու ազատության իրավունքին միջամտությունը համամասն է և ուստի համապատասխանում է 10-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումներին։

Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-113386

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=002-7254

«10-րդ հոդվածը նաև վերաբերում է աշխատավայրին, և նրան, որ քաղծառայողները, ինչպիսին դիմումատուն է, ունեն ազատ արտահայտվելու իրավունք (...)։ Միևնույն ժամանակ Դատարանը հիշում է, որ աշխատակիցներն ունեն հավատարմության, պահպանության և հայեցողականության պարտականություն իրենց գործատուի նկատմամբ։ (...) Բացի այդ, ի նկատի ունենալով իրենց պաշտոնի բուն բնույթը, քաղծառայողներին հաճախ հասանելի են տեղեկություններ, որոնք կառավարությունը տարբեր օրինական պատճառներով կարող է խորհրդապահական կամ գաղտնի պահելու շահ ունենալ։ Հետևաբար հայեցողականության պարտականությունը, որ ունեն քաղառայողները, նույնպես սովորաբար կարող է ուժեղ լինել»։

Guja-ն ընդդեմ Մոլդովայի (ՄՊ), 2008թ.  

Guja-ն ընդդեմ Մոլդովայի (ՄՊ), գանգատ թիվ 14277/04, 2008թ. փետրվարի 12-ի վճիռը

Մի գործում, որով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտել է, որ խախտվել է հանրային ծառայողի արտահայտվելու ազատության իրավունքը, ում աշխատանքից ազատել են, երբ նա բացահայտել է տեղեկություններ բարձրաստիճան քաղաքական գործիչների կողմից դատական համակարգի վրա ազդելու փորձերի մասին։ Դատարանը ստեղծել է այն չափանիշը, որը պետք է կիրառվի քաղաքացիական ծառայողի՝ արտահայտվելու ազատության իրավունքին միջամտության համաչափությունը գնահատելիս։

Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/sites/eng/pages/search.aspx?i=001-85016

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝

ինտերնետային արխիվները կարևոր դեր են խաղում ազատ արտահայտվելու համար
«Իր հասանելիության և տեղեկությունների լայն ծավալներ պահելու ու հաղորդելու լույսի ներքո ինտերնետը կարևոր դեր է խաղում հանրության համար լուրերը հասանելի և ընդհանուր առմամբ տեղեկատվության տարածումը դյուրին դարձնելու առումով։ Ինտերնետային արխիվների պահպանումը այս դերի կարևոր տեսանկյուններից մեկն է»։

Թայմս օրաթերթ ՍՊԸ-ն ընդդեմ Միացյալ Թագավորության (թիվ 1 և 2), ՄԻԵԴ, 2009թ.  

Թայմս օրաթերթ ՍՊԸ-ն ընդդեմ Միացյալ Թագավորության (թիվ 1 և 2), գանգատներ թիվ 3002/03 և 23676/03, 2009թ. մարտի 10-ի վճիռը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռեց, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով նախատեսված՝ մամուլի ազատությանը անհամաչափ միջամտություն չի եղել, երբ դատարանները թերթին հրահանգել են ծանուցում հրապարակել իր ինտերնետային կայքերում՝ հայտարարելով, որ երկու հոդվածների առնչությամբ զրպարտության վարույթներ են իրականացվում և դրանք չպետք է վերարտադրվեն կամ մեջբերվեն՝ առանց իր իրավաբանական վարչությանը հղում անելու։

Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-91706

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=002-1623

Դատարանի որոշման համաձայն որևէ հոդված թարմացնելն ինտերնետային արխիվում կարող է համարվել ազատ արտահայտվելու իրավունքին ընդունելի միջամտություն
«(...) մինչ ժողովրդավարությունում մամուլի հիմնական գործառույթը որպես «հանրային դիտորդ» գործելն է, այն ունի արժեքավոր երկրորդային դեր՝ պահպանելու և հանրությանը հասանելի դարձնելու հանրային արխիվները, որոնք պարունակում են լուրեր, որոնք նախկինում հաղորդվել են։ Սակայն Պետություններին վերապահվող թույլատրելի հայեցողականության շրջանակը մրցակցող իրավունքների միջև հավասարակշռության ապահովման առումով հավանաբար ավելի մեծ է, երբ խոսքը վերաբերում է անցած իրադարձությունների լրատվական արխիվներին, այլ ոչ ընթացիկ իրադարձությունների մասին հաղորդող լուրերին։ Մասնավորապես, պատասխանատու լրագրության սկզբունքներին համապատասխան գործելու մամուլի պարտավորությունը՝ հրապարակված տեղեկատվության ավելի շուտ պատմական քան արագ փչացող ճշգրտությունն ապահովելու միջոցով ամենայն հավանականությամբ ավելի խիստ է տվյալ նյութի հրապարակման որևէ հրատապության բացակայության դեպքում»։
«(…) Դատարանը (…) չի գտնում, որ ինտերնետային արխիվում ներառված հոդվածին համապատասխան որակավորում հրապարակելու պահանջը, երբ լրատվամիջոցին ծանուցվել է, որ զրպարտության վերաբերյալ վարույթ է նախաձեռնվել այդ նույն հոդվածի հետ կապված, որը հրատարակվել է տպագիր մամուլում, հանդիսանում է անհամաչափ միջամտություն արտահայտվելու ազատության իրավունքին»։

Թայմս օրաթերթ ՍՊԸ-ն ընդդեմ Միացյալ Թագավորության (թիվ 1 և 2), ՄԻԵԴ, 10-ը մարտի, 2009թ.  

Թայմս օրաթերթ ՍՊԸ-ն ընդդեմ Միացյալ Թագավորության (թիվ 1 և 2), գանգատներ թիվ 3002/03 և 23676/03, 2009թ. մարտի 10-ի վճիռը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռեց, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով նախատեսված՝ մամուլի ազատությանը անհամաչափ միջամտություն չի եղել, երբ դատարանները թերթին հրահանգել են ծանուցում հրապարակել իր ինտերնետային կայքերում՝ հայտարարելով, որ երկու հոդվածների առնչությամբ զրպարտության վարույթներ են իրականացվում և դրանք չպետք է վերարտադրվեն կամ մեջբերվեն՝ առանց իր իրավաբանական վարչությանը հղում անելու։

Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-91706

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=002-1623

Ինտերնետային արխիվներից հոդվածները հանելը կարող է լինել ազատ արտահայտվելու իրավունքի խախտում։
«Դատարանը նշում է, որ Վարշավայի տարածքային դատարանի բացահայտումը, որ խնդրո առարկա հոդվածը հրատարակվել է թերթի տպագիր տարբերակում։ Նշված դատարանն արտահայտել է այն կարծիքը, որ դատարանների գործը չէր հրահանգել, որ հոդվածը ոչնչացվի, կարծես թե երբևէ գոյություն չի ունեցել։ Դատարանն ընդունում է, որ դատական մարմինների դերը չէ ներգրավվել պատմության վերաձևակերպման մեջ՝ հրահանգելով հանրային տիրույթից հանել այն հրատարակությունների բոլոր հետքերը, որոնք նախկինում վերջնական դատական որոշումների համաձայն համարվել են անհատական հեղինակության նկատմամբ անհիմն հարձակումներ։ Բացի այդ, երբ հարցը վերաբերում է հանրության համար մամուլի ինտերնետային արխիվի հասանելիությանը, հասարակության օրինական շահը պաշտպանված է Կոնվենցիայի 10-րդ հոդվածով»։
«Դատարանը գտնում է, որ Կոնվենցիայի 8-րդ հոդվածով պաշտպանվող իրավունքի ենթադրյալ խախտումները պետք է փոխհատուցվեն համարժեք միջոցներով, որոնք մատչելի են ներպետական օրենսդրության համաձայն»։ Այս առումով արժանահիշատակ է, որ սույն գործով Վարշավայի վերաքննիչ դատարանը դիտարկել էր, որ ցանկալի կլիներ թերթի էլեկտրոնայի կայքում` հոդվածին կից, հղում կատարել սույն գործով դատավարության առաջին փուլի արդյունքների վերաբերյալ տեղեկացնելով հանրությանը, որոնցով դատարանները դիմումատուներին հնարավորություն էին ընձեռել պաշտպանել իրենց անհատական իրավունքները։ Դատարանը հետևաբար բավարարված է, որ ներպետական դատարանները տեղյակ էին եղել այն կարևորության մասին, որ ինտերնետում լայն հասարակության համար մատչելի հրապարակումները կարող էին ունենալ անհատական իրավունքների արդյունավետ պաշտպանության առումով։ Բացի այդ, դատարանները ցույց էին տվել, որ գնահատում են թերթի ինտերնետային կայքում հոդվածի վերաբերյալ դատական որոշումների մասին ամբողջ տեղեկատվության հասանելիությունը՝ դիմումատուի իրավունքների և հեղինակության արդյունավետ պաշտպանության նպատակով։

Węgrzynowski -ն և Smolczewski-ն ընդդեմ Լեհաստանի  

Węgrzynowski -ն և Smolczewski-ն ընդդեմ Լեհաստանի, գանգատ թիվ 33846/07, 2013թ. հուլիսի 16-ի վճիռը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտավ, որ ներպետական դատարանների մերժումը՝ հրահանգել լրագրին հանել դիմումատուների հեղինակությանը վնասող հոդվածը իր ինտերնետային արխիվից, չի հանդիսացել անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի խախտում, քանի որ հավասարակշռություն է ապահովվել հոդվածներ 10-ով և 8-ով պաշտպանվող իրավունքների միջև։

Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-122365

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝

Ատելության խոսքը, ինչպես նաև բռնության հրահրումը՝ չպաշտպանվող խոսք
«(…) մամուլին առնչվող հանցագործության համար ազատազրկման պատիժ նշանակելը համահունչ է Կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված՝ լրագրողների արտահայտվելու ազատության իրավունքին միայն բացառիկ հանգամանքներում, հատկապես երբ լրջորեն խախտվել են այլ հիմնարար իրավունքները, ինչպես օրինակ լինում է ատելության խոսքի կամ բռնության հրահրման դեպքում»։

Fatullayev-ն ընդդեմ Ադրբեջանի, 2010թ.  

Fatullayev-ն ընդդեմ Ադրբեջանի, գանգատ թիվ 40984/07, 2010թ. ապրիլի 22-ի վճիռը

Դիմումատուն մի թերթի խմբագիր էր և հետապնդվում էր կապված իր տպագրած երկու հոդվածների հետ։ Նրան մեղավոր էին ճանաչել զրպարտության, ահաբեկչության սպառնալիքի և էթնիկ թշնամանքի հրահրման մեջ և դատապարտել ընդհանուր ութ և կես տարվա ազատազրկման։

Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-98401

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=002-984

«Վիճարկվող մեկնաբանությունները սույն գործով, ինչպես դրանք գնահատվել են Գերագույն դատարանի կողմից, հիմնականում հանդիսացել են ատելության խոսք և խոսք, որն անմիջականորեն կոչ է արել բռնի գործողությունների։ Այսպիսով, դրանց ապօրինի բնույթի ապացուցումը չի պահանջել որևէ լեզվաբանական կամ իրավական վերլուծություն, քանի որ դիտողություններն ինքնին ակնհայտորեն անօրինական են եղել»։

Delfi AS-ն ընդդեմ Էստոնիայի (ՄՊ), 2015թ.  

Delfi AS-ն ընդդեմ Էստոնիայի, (ՄՊ), գանգատ թիվ 64569/09, 2015թ. հունիսի 16-ի վճիռը

Դիմումատու ընկերությանը պատկանում էր Էստոնիայի ինտերնետային տեղեկատվական ամենամեծ պորտալներից մեկը։ 2006թ.-ին, լաստանավային մի ընկերության մասին մի հոդվածի հրապարակումից հետո, այդ ընկերության սեփականատիրոջ նկատմամբ անձնական սպառնալիքներ և վիրավորական խոսք ներառող մի շարք մեկնաբանություններ էին փակցվել հոդվածի տակ։ Դելֆի ԱՍ-ը (Delfi AS) ջնջել էր վիրավորական արտահայտությունները լաստանավային ընկերության սեփականատիրոջ փաստաբանների խնդրանքով դրանց հրապարակումից մոտ վեց շաբաթ անց։ Զրպարտության վարույթներ էին հարուցվել դիմումատու ընկերության նկատմամբ, որին ի վերջո հրահանգվել էր վճարել 320 եվրո փոխհատուցում վնասի դիմաց։ Գիտակցելով այն «կարևոր օգուտները, որոնք կարելի է ստանալ ինտերնետից արտահայտվելու ազատության իրավունքն իրացնելիս»՝ Դատարանը վերահաստատել էր, որ 10-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել և «զրպարտչական կամ այլ անօրինական բովանդակության համար պատասխանատվությունը պետք է սկզբունքորեն պահպանվի և հանդիսանա անձնական իրավունքների խախտումից պաշտպանության արդյունավետ միջոց»։

Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-155105

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝

Միջնորդավորված պատասխանատվություն ինտերնետային ծառայությունների համար

Ինտերնետում դերակատարների կարևոր դերերից մեկը մշակվել է ինտերնետային ծառայությունների կողմից, որոնք կոչվում են միջնորդներ, և որոնք ուղղակիորեն չեն ստեղծում առցանց բովանդակություն, այլ ավելի շուտ մշակում են այն տարբեր ձևերով՝ այդպիսով դառնալով այն ամենի դարպասապահը, ինչը հրապարակվում է առցանց։

Եթե մենք մտածում ենք ընթացիկ ինտերնետային ամենահայտնի ծառայությունների մասին, ինչպիսիք են Ֆեյսբուքը, Գուգլը, Թվիթերը, Ինսթագրամը կամ Յություբը, ապա դրանք բոլորը հիմնված են հոսթինգի վրա և մատչելի են դարձնում ինտերնետի այլ օգտատերերի ստեղծած տեղեկատվությունը (օգտատերերի կողմից գեներացված բովանդակությունը), ուստի դրանք հաճախ կոչվում են «ինտերնետի միջնորդներ»։ .

Բայց ինտերնետի միջնորդների ցանկը ոչ միայն շատ բազմազան է, այլև սրընթաց փոփոխվում է, թե՛ ինտերնետային շուկայում ծավալած գործունեության և չափի, և թե՛ նրանց ծառայությունների, գործառույթների և բիզնես մոդելների առումով։ Այնուամենայնիվ մի շարք հարթություններում շուկայում գերիշխում են մեկ կամ երկու շատ մեծ խաղացողներ, ինչը կարող է նրանց վերապահել հաղորդակցությունը վերահսկելու դիրք, որը ստեղծում է լրացուցիչ մարտահրավերներ ընդհանուր առմամբ մարդու իրավունքների և մասնավորապես արտահայտվելու ազատության նկատմամբ նրանց գործողությունների արդյունքում։

«Դատարանն ընդունում է, որ ՅուԹյուբը մի ուրույն հարթակ է իր հատկանիշների, հասանելիության և ամենակարևորը՝ պոտենցիալ ազդեցության շնորհիվ, և որ որևէ այլընտրանք մատչելի չի եղել դիմումատուների համար»։

Cengiz-ը և այլոք ընդդեմ Թուրքիայի, 2015թ.  

Cengiz-ը և այլոք ընդդեմ Թուրքիայի, գանգատներ թիվ 48226/10 և 14227/11, 2015թ. դեկտեմբերի 1-ի վճիռը

2008թ. մայիսին Անկարայի դատարանը գտավ, որ ՅուԹյուբ կայքի տաս էջերի բովանդակությունը խախտում է Աթաթուրքի հիշատակը վիրավորելու արգելքը և հետևաբար արգելափակման մասին հրաման կիրառեց ամբողջ կայքի նկատմամբ։ Դիմումատուները, ովքեր նշված կայքի ակտիվ օգտատերեր էին, բողոքեցին այդ որոշման դեմ։ Նրանց բողոքը մերժվեց այն հիմքով, որ իրենք քննչական վարույթի կողմեր չեն և հետևաբար չունեն արգելափակման հրամանի վիճարկման իրավունք։ Դիմումատուները գանգատվել էին, որ ՅուԹյուբ մտնելու անկարողությունը՝ մի հարթակ, որն իրենք լայնորեն օգտագործում էին իրենց գիտական աշխատանքում, խախտել էր տեղեկատվություն և գաղափարներ ստանալու և տարածելու իրենց իրավունքը։ Դատարանը գտավ, որ արգելափակման հրամանը խախտել է դիմումատուների՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով ամրագրված՝ արտահայտվելու ազատության իրավունքը։

Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-159188

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝

Բացի այդ ինտերնետային միջնորդներն ընդունել են իրենց սեփական կանոնները, որոնք սովորաբար հայտնի են որպես օգտագործման պայմաններ, հարթակի օգտագործման համար, որոնք ներառում են բովանդակության, ինչպես նաև դրա արգելափակման կամ հեռացման կանոնները։ Անցյալ տարիներին այս կանոնները մշտապես հակասության մեջ են եղել ինտերնետի օգտատերերի գործողությունների հետ, որոնք նկարագրել են այս միջնորդների գործունեությունը որպես գրաքննության միջոցներ՝ հարցեր բարձրացնելով մասնավորեցված իրավակիրառ մոդելների նոր համակարգերի վերաբերյալ, որոնք մշակվել են։ 14

Այս համատեքստում ինտերնետի միջնորդների դերը դառնում է ավելի ու ավելի բարդ, մասնատվելով նրանց ժամանակակից բիզնես մոդելների, մարդու իրավունքների նկատամամբ հարգանքի և ամենաբազմազան խնդիրների վերաբերյալ բողոքների ստացման միջև՝ խառնվելով տարբեր օրենսդրական պարտականություններով, որոնք յուրաքանչյուր իրավակարգում տարբեր են։

Մինչ այս խնդրի վերաբերյալ ՄԻԵԴ իրավագիտությունը դեռ սկզբնական փուլում է (և բոլոր գործերը սևեռվում են պարզապես որոշակի իրավիճակին՝ այլ կայքերում այլ օգտատերերի թողած մեկնաբանություններին), հարկ է նշել ինտերնետի միջնորդների 15 ոլորտում Եվրոպայի խորհրդի փորձագիտական հանձնաժողովի աշխատանքը, որը նախապատրաստել է ստանդարտ իրավիճակների առաջարկներ ինտերնետի միջնորդների դերի և պատասխանատվության, այդ թվում՝ ավտոմատացված տվյալների մշակման մեթոդների (և հատուկ ալգորիթմների) մարդու իրավունքներին առնչվող հարթությունների ուսումնասիրության և կարգավորման հնարավոր հետևանքների վերաբերյալ։

element cheieՄԻԵԴ-ի համապատասխան նախադեպերի կարևոր տեսանկյուններ՝

Առցանց հարթակներն ունեն պարտականությունների պատասախանատվություն արտահայտվելու ազատության հետ կապված, բայց նրանց դերն ավանդական հրատարակչի դերից տարբերվում է
«Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին ուղղված իր վերջին՝ Լրատվամիջոցների նոր հասկացության վերաբերյալ հանձնարարականում Նախարարների կոմիտեն այն սահմանել է որպես՝ «տարբերակված և աստիճանավորված մոտեցում, [որը] պահանջում է, որ յուրաքանչյուր դերակատար, որի ծառայությունները ճանաչվում են որպես լրատվական կամ միջնորդ կամ օժանդակող գործունեություն, օգտվի համապատասխան ձևի (տարբերակված) և համապատասխան մակարդակի (աստիճանավորված) պաշտպանությունից և որ պատասխանատվությունը նույնպես պետք է սահմանազատված լինի համաձայն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի և Եվրոպայի խորհրդի կողմից մշակված այլ համապատասխան չափանիշների»։ Հետևաբար, Դատարանը գտնում է, որ ինտերնետի առանձնահատուկ բնույթի պատճառով ինտերնետային լրատվական պորտալի վրա 10-րդ հոդվածի նպատակներով դրվող «պարտավորություններն ու պատասխանատվությունը» կարող են երրորդ կողմի ներկայացրած բովանակության մասով տարբերվել ավանդական հրատարակիչների համար սահմանվածներից»։

Delfi AS-ն ընդդեմ Էստոնիայի (ՄՊ), ՄԻԵԴ, 2015թ.  

Delfi AS-ն ընդդեմ Էստոնիայի, (ՄՊ), գանգատ թիվ 64569/09, 2015թ. հունիսի 16-ի վճիռը

Դիմումատու ընկերությանը պատկանում էր Էստոնիայի ինտերնետային տեղեկատվական ամենամեծ պորտալներից մեկը։ 2006թ.-ին, լաստանավային մի ընկերության մասին մի հոդվածի հրապարակումից հետո, այդ ընկերության սեփականատիրոջ նկատմամբ անձնական սպառնալիքներ և վիրավորական խոսք ներառող մի շարք մեկնաբանություններ էին փակցվել հոդվածի տակ։ Դելֆի ԱՍ-ը (Delfi AS) ջնջել էր վիրավորական արտահայտությունները լաստանավային ընկերության սեփականատիրոջ փաստաբանների խնդրանքով դրանց հրապարակումից մոտ վեց շաբաթ անց։ Զրպարտության վարույթներ էին հարուցվել դիմումատու ընկերության նկատմամբ, որին ի վերջո հրահանգվել էր վճարել 320 եվրո փոխհատուցում վնասի դիմաց։ Գիտակցելով այն «կարևոր օգուտները, որոնք կարելի է ստանալ ինտերնետից արտահայտվելու ազատության իրավունքն իրացնելիս»՝ Դատարանը վերահաստատել էր, որ 10-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել և «զրպարտչական կամ այլ անօրինական բովանդակության համար պատասխանատվությունը պետք է սկզբունքորեն պահպանվի և հանդիսանա անձնական իրավունքների խախտումից պաշտպանության արդյունավետ միջոց»։

Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-155105

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝

Delfi AS-ն ընդդեմ Էստոնիայի (ՄՊ), ՄԻԵԴ, 2015թ.  

Delfi AS-ն ընդդեմ Էստոնիայի, (ՄՊ), գանգատ թիվ 64569/09, 2015թ. հունիսի 16-ի վճիռը

Դիմումատու ընկերությանը պատկանում էր Էստոնիայի ինտերնետային տեղեկատվական ամենամեծ պորտալներից մեկը։ 2006թ.-ին, լաստանավային մի ընկերության մասին մի հոդվածի հրապարակումից հետո, այդ ընկերության սեփականատիրոջ նկատմամբ անձնական սպառնալիքներ և վիրավորական խոսք ներառող մի շարք մեկնաբանություններ էին փակցվել հոդվածի տակ։ Դելֆի ԱՍ-ը (Delfi AS) ջնջել էր վիրավորական արտահայտությունները լաստանավային ընկերության սեփականատիրոջ փաստաբանների խնդրանքով դրանց հրապարակումից մոտ վեց շաբաթ անց։ Զրպարտության վարույթներ էին հարուցվել դիմումատու ընկերության նկատմամբ, որին ի վերջո հրահանգվել էր վճարել 320 եվրո փոխհատուցում վնասի դիմաց։ Գիտակցելով այն «կարևոր օգուտները, որոնք կարելի է ստանալ ինտերնետից արտահայտվելու ազատության իրավունքն իրացնելիս»՝ Դատարանը վերահաստատել էր, որ 10-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել և «զրպարտչական կամ այլ անօրինական բովանդակության համար պատասխանատվությունը պետք է սկզբունքորեն պահպանվի և հանդիսանա անձնական իրավունքների խախտումից պաշտպանության արդյունավետ միջոց»։

Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-155105

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝

Պետք է հաշվի առնել միջնորդների առևտրային բնույթը և հանրային ազդեցությունը/լսարանը
«Դատարանը գտնում է, որ գործը վերաբերում է ինտերնետային լրատվական պորտալների՝ Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ կետում ամրագրված «պարտավորություններին ու պատասխանատվությանը», երբ վերջիններս տնտեսական նպատակներով տրամադրում են հարթակ՝ արդեն տպագրված բովանդակության առնչությամբ օգտատերերի կողմից ստեղծված բովանդակություն թողնելու համար, որտեղ որոշ օգտատերեր, լինեն դրանք ինքնությունը բացահայտած կամ անանուն, արտահայտում են ակնհայտորեն ոչ իրավաչափ խոսք, որը խախտում է այլոց անձնական իրավունքներն ու հավասարվում վերջիններիս դեմ ատելության խոսքի և նրանց նկատմամբ բռնության քարոզի:​ Դատարանն ընդգծում է, որ սույն գործը վերաբերում է պրոֆեսիոնալ կառավարվող ինտերնետային ընդարձակ լրատվական պորտալին, որը գործում է առևտրային հիմունքներով և հրապարակում է սեփական հոդվածներն ու ընթերցողներին հրավիրում դրանց վերաբերյալ թողնել մեկնաբանություններ»։

«Հետևաբար, գործը չի վերաբերում ինտերնետի այլ ֆորումներին, որտեղ երրորդ կողմի մեկնաբանությունները կարող են տարածվել, ինչպես օրինակ՝ ինտերնետային քննարկման ֆորումներն են կամ հայտարարութունների համար նախատեսված հարթակները, որտեղ օգտատերերը ազատ կարող են թողնել իրենց գաղափարները ցանկացած թեմայի շուրջ՝ առանց քննարկման ֆորումը կարգավորողի կողմից որևէ ուղղորդման, կամ այն չի վերաբերում սոցիալական մեդիա հարթակ տրամադրողին այն դեպքում, եթե այդ հարթակը որևէ բովանդակություն չի առաջարկում և երբ այդ բովանդակություն տրամադրողը մասնավոր անձ է, ով կայքը կամ բլոգը գործարկում է որպես նախասիրություն»։

Delfi AS-ն ընդդեմ Էստոնիայի (ՄՊ), ՄԻԵԴ, 2015թ.  

Delfi AS-ն ընդդեմ Էստոնիայի, (ՄՊ), գանգատ թիվ 64569/09, 2015թ. հունիսի 16-ի վճիռը

Դիմումատու ընկերությանը պատկանում էր Էստոնիայի ինտերնետային տեղեկատվական ամենամեծ պորտալներից մեկը։ 2006թ.-ին, լաստանավային մի ընկերության մասին մի հոդվածի հրապարակումից հետո, այդ ընկերության սեփականատիրոջ նկատմամբ անձնական սպառնալիքներ և վիրավորական խոսք ներառող մի շարք մեկնաբանություններ էին փակցվել հոդվածի տակ։ Դելֆի ԱՍ-ը (Delfi AS) ջնջել էր վիրավորական արտահայտությունները լաստանավային ընկերության սեփականատիրոջ փաստաբանների խնդրանքով դրանց հրապարակումից մոտ վեց շաբաթ անց։ Զրպարտության վարույթներ էին հարուցվել դիմումատու ընկերության նկատմամբ, որին ի վերջո հրահանգվել էր վճարել 320 եվրո փոխհատուցում վնասի դիմաց։ Գիտակցելով այն «կարևոր օգուտները, որոնք կարելի է ստանալ ինտերնետից արտահայտվելու ազատության իրավունքն իրացնելիս»՝ Դատարանը վերահաստատել էր, որ 10-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել և «զրպարտչական կամ այլ անօրինական բովանդակության համար պատասխանատվությունը պետք է սկզբունքորեն պահպանվի և հանդիսանա անձնական իրավունքների խախտումից պաշտպանության արդյունավետ միջոց»։

Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-155105

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝

«երկրորդ դիմումատուն լրատվական մեծ աղբյուրի սեփականատեր է, որը պետք է համարվի տնտեսական շահեր ունեցող, առաջին դիմումատուն ինտերնետային ծառայություններ տրամադրողների շահույթ չհետապնդող ինքնակարգավորվող միություն է»։

MTE and Index.hu-ն ընդդեմ Հունգարիայի, 2016թ.  

Magyar Tartalomszolgaltatok Egyesulete-ն և Index.hu Zrt (“MTE”)-ն ընդդեմ Հունգարիայի, գանգատ թիվ 22947/13, 2016թ. փետրվարի 2-ի վճիռը

Առաջին դիմումատուն ինտերնետային բովանդակություն մատուցողների ինքնակարգավորման մարմին էր, իսկ երկրորդը՝ ինտերնետային լրատվական պորտալի սեփականատեր։ 2010թ. Փետրվարին առաջին դիմումատուն մի կարծիք էր հրապարակել անշարժ գույքի կառավարման ինտերնետային էջերի վերաբերյալ, որի ամբողջական տեքստը հետագայում նաև հրապարակվել էր երկրորդ դիմումատուի պորտալում։ Այդ կարծիքը արժանացել էր օգտատերերի մեկնաբանություններին, և նրանցից ոմանք քննադատել էին անշարժ գույքի ինտերնետային կայքերը վիրավորական խոսքերով։ Արդյունքում ինտերնետային կայքեր գործարկող ընկերությունը քաղաքացիական հայց էր բերել դիմումատուների դեմ՝ պնդելով, որ նրանք վնասել են իր հեղինակությանը։ Դիմումատուներն անմիջապես հեռացրել էին օգտատերերի վիրավորական արտահայտությունները։ Այդուամենայնիվ ներպետական դատարանները վճռել էին, որ նրանք պետք է օբյեկտիվ պատասխանատվություն կրեն իրենց հրապարակման համար և հրահանգել էին հոգալ դատական ծախքերը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պետք է գնահատեր, թե արդյոք արդարացի հավասարակշռություն է ապահովվել 10-րդ հոդվածով նախատեսված՝ դիմումատուների արտահայտվելու ազատության իրավունքի և 8-րդ հոդվածով նախատեսված՝ հայցվոր ընկերության հեղինակության իրավունքի միջև։ Օգտատերերի մեկնաբանություններում ատելության խոսքի կամ հայցվոր ընկերության ֆիզիկական անձեռնմխելիության նկատմամբ ուղղակի սպառնալիքների բացակայության պայմաններում Դատարանը գտավ, որ որևէ պատճառ չկար կարծելու, որ արագ արձագանքման արդյունավետ ընթացակարգերի առկայության դեպքում ծանուցում-հեռացում-համակարգը չէր կարող հայցվոր ընկերության առևտրային հեղինակությունը պաշտպանող կենսական միջոց լինել սույն դեպքում։

Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-160314

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝

«Դատարանը կարևորություն է տալիս այն փաստին, որ միությունը փոքր, շահույթ չհետապնդող ընկերակցություն է, որն անհայտ է լայն հասարակությանը և այդպիսով չէր թվում, թե կարող էր գրավել մեծաթիվ մեկնաբանություններ կամ դիմումատուի վերաբերյալ մեկնաբանությունները լայնորեն կընթերցվեին»։

Pihl-ն ընդդեմ Շվեդիայի, 2017թ.  

Pihl-ն ընդդեմ Շվեդիայի, գանգատ թիվ 74742/14, 2017թ. փետրվարի 7-ի վճիռը

Գործը ծագել էր մի բլոգից և մի մեկնաբանությունից, որը հայտնվել էր մի փոքր, շահույթ չհետապնդող կազմակերպության ինտերնետային կայքում և վարկաբեկել էր պրն. Փիհլին (Pihl)։ Պրն. Փիհլի կողմից ծանուցվելով՝ կազմակերպությունը հեռացրել էր վիճարկվող բլոգային գրառումը և մեկնաբանությունը, ճանաչել դրանց կեղծ լինելը և ներողություն խնդրել պրն. Փհիլից։ Այնուհետև պրն. Փհիլը զրպարտության վարույթ էր հարուցել կազմակերպության դեմ, բայց ներպետական դատարաններում հաջողության չէր հասել։ Մարդու իրավունքների եվրոպական դատարան նրա ներկայացրած գանգատը հիմնված էր այն փաստին, որ Շվեդիայի դատարանները խախտել էին Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով ամրագրված՝ անձնական կյանքի նկատմամբ հարգանքի նրա իրավունքը, քանի որ չէին կարողացել կազմակերպությանը պատասխանատու ճանաչել երրորդ կողմի բովանդակության համար։ Գնահատելով 8-րդ և 10-րդ հոդվածներով պաշտպանվող իրավունքների միջև հավասարակշռությունը ըստ Delfi AS -ի չափանիշների՝ Դատարանը մերժեց գանգատը։

Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-172145

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝

Անհրաժեշտ է հաշվի առնել այն նյութի բնույթը, որը պետք է հեռացնել։
«սույն գործով վիճահարույց մեկնաբանությունները, ինչպես որ դրանք գնահատվել են Գերագույն դատարանի կողմից, հիմնականում ատելության խոսքեր էին, ինչպես նաև անմիջականորեն բռնության կոչեր էին քարոզում: Այսպիսով, դրանց ոչ իրավաչափ բնույթը հաստատելու համար որևէ լեզվաբանական կամ իրավական վերլուծություն չի պահանջվում, քանի որ այդ արտահայտությունները արտաքուստ ակնհայտորեն ոչ իրավաչափ էին»։

Delfi AS-ն ընդդեմ Էստոնիայի (ՄՊ), ՄԻԵԴ, 2015թ.  

Delfi AS-ն ընդդեմ Էստոնիայի, (ՄՊ), գանգատ թիվ 64569/09, 2015թ. հունիսի 16-ի վճիռը

Դիմումատու ընկերությանը պատկանում էր Էստոնիայի ինտերնետային տեղեկատվական ամենամեծ պորտալներից մեկը։ 2006թ.-ին, լաստանավային մի ընկերության մասին մի հոդվածի հրապարակումից հետո, այդ ընկերության սեփականատիրոջ նկատմամբ անձնական սպառնալիքներ և վիրավորական խոսք ներառող մի շարք մեկնաբանություններ էին փակցվել հոդվածի տակ։ Դելֆի ԱՍ-ը (Delfi AS) ջնջել էր վիրավորական արտահայտությունները լաստանավային ընկերության սեփականատիրոջ փաստաբանների խնդրանքով դրանց հրապարակումից մոտ վեց շաբաթ անց։ Զրպարտության վարույթներ էին հարուցվել դիմումատու ընկերության նկատմամբ, որին ի վերջո հրահանգվել էր վճարել 320 եվրո փոխհատուցում վնասի դիմաց։ Գիտակցելով այն «կարևոր օգուտները, որոնք կարելի է ստանալ ինտերնետից արտահայտվելու ազատության իրավունքն իրացնելիս»՝ Դատարանը վերահաստատել էր, որ 10-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել և «զրպարտչական կամ այլ անօրինական բովանդակության համար պատասխանատվությունը պետք է սկզբունքորեն պահպանվի և հանդիսանա անձնական իրավունքների խախտումից պաշտպանության արդյունավետ միջոց»։

Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-155105

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝

«Բացի այդ, այդ մեկնաբանություններում օգտագործված արտահայտությունները վիրավորական էին, նրանցից մեկն ակնհայտ գռեհիկ էր։ Ինչպես նախկինում վճռել է Դատարանը, վիրավորանքը կարող է դուրս լինել արտահայտվելու ազատության իրավունքի պաշտպանության շրջանակներից, եթե այն համազոր է անիմաստ վիրավորանքի, օրինակ երբ վիրավորական հայտարարության միակ նպատակը վիրավորելն է. բայց գռեհիկ արտահայտությունների օգտագործումն ինքնին որոշիչ չէ վիրավորական արտահայտության գնահատման համար։ Դատարանի համար ոճը հաղորդակցության մի մաս է, որպես արտահայտչաձև, և որպես այդպիսին պաշտպանված է արտահայտման բովանդակության հետ միասին»։
«Դատարանի համար, մեկնաբանություններում օգտագործվող արտահայտությունները, թեկուզև պատկանելով ոճային ցածր մակարդակի, սովորական են ինտերնետային շատ պորտալների հաղորդակցության համար՝ մի նկատառում, որ նվազեցնում է այն ազդեցությունը, որը կարելի է վերագրել նշված արտահայտություններին»։

MTE and Index.hu-ն ընդդեմ Հունգարիայի, 2016թ.  

Magyar Tartalomszolgaltatok Egyesulete-ն և Index.hu Zrt (“MTE”)-ն ընդդեմ Հունգարիայի, գանգատ թիվ 22947/13, 2016թ. փետրվարի 2-ի վճիռը

Առաջին դիմումատուն ինտերնետային բովանդակություն մատուցողների ինքնակարգավորման մարմին էր, իսկ երկրորդը՝ ինտերնետային լրատվական պորտալի սեփականատեր։ 2010թ. Փետրվարին առաջին դիմումատուն մի կարծիք էր հրապարակել անշարժ գույքի կառավարման ինտերնետային էջերի վերաբերյալ, որի ամբողջական տեքստը հետագայում նաև հրապարակվել էր երկրորդ դիմումատուի պորտալում։ Այդ կարծիքը արժանացել էր օգտատերերի մեկնաբանություններին, և նրանցից ոմանք քննադատել էին անշարժ գույքի ինտերնետային կայքերը վիրավորական խոսքերով։ Արդյունքում ինտերնետային կայքեր գործարկող ընկերությունը քաղաքացիական հայց էր բերել դիմումատուների դեմ՝ պնդելով, որ նրանք վնասել են իր հեղինակությանը։ Դիմումատուներն անմիջապես հեռացրել էին օգտատերերի վիրավորական արտահայտությունները։ Այդուամենայնիվ ներպետական դատարանները վճռել էին, որ նրանք պետք է օբյեկտիվ պատասխանատվություն կրեն իրենց հրապարակման համար և հրահանգել էին հոգալ դատական ծախքերը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պետք է գնահատեր, թե արդյոք արդարացի հավասարակշռություն է ապահովվել 10-րդ հոդվածով նախատեսված՝ դիմումատուների արտահայտվելու ազատության իրավունքի և 8-րդ հոդվածով նախատեսված՝ հայցվոր ընկերության հեղինակության իրավունքի միջև։ Օգտատերերի մեկնաբանություններում ատելության խոսքի կամ հայցվոր ընկերության ֆիզիկական անձեռնմխելիության նկատմամբ ուղղակի սպառնալիքների բացակայության պայմաններում Դատարանը գտավ, որ որևէ պատճառ չկար կարծելու, որ արագ արձագանքման արդյունավետ ընթացակարգերի առկայության դեպքում ծանուցում-հեռացում-համակարգը չէր կարող հայցվոր ընկերության առևտրային հեղինակությունը պաշտպանող կենսական միջոց լինել սույն դեպքում։

Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-160314

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝

«Դատարանը գտնում է, որ մեկնաբանությունը, թեև վիրավորական է, անշուշտ համազոր չի եղել ատելության խոսքի կամ բռնության հրահրման»։

Pihl-ն ընդդեմ Շվեդիայի, 2017թ.  

Pihl-ն ընդդեմ Շվեդիայի, գանգատ թիվ 74742/14, 2017թ. փետրվարի 7-ի վճիռը

Գործը ծագել էր մի բլոգից և մի մեկնաբանությունից, որը հայտնվել էր մի փոքր, շահույթ չհետապնդող կազմակերպության ինտերնետային կայքում և վարկաբեկել էր պրն. Փիհլին (Pihl)։ Պրն. Փիհլի կողմից ծանուցվելով՝ կազմակերպությունը հեռացրել էր վիճարկվող բլոգային գրառումը և մեկնաբանությունը, ճանաչել դրանց կեղծ լինելը և ներողություն խնդրել պրն. Փհիլից։ Այնուհետև պրն. Փհիլը զրպարտության վարույթ էր հարուցել կազմակերպության դեմ, բայց ներպետական դատարաններում հաջողության չէր հասել։ Մարդու իրավունքների եվրոպական դատարան նրա ներկայացրած գանգատը հիմնված էր այն փաստին, որ Շվեդիայի դատարանները խախտել էին Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով ամրագրված՝ անձնական կյանքի նկատմամբ հարգանքի նրա իրավունքը, քանի որ չէին կարողացել կազմակերպությանը պատասխանատու ճանաչել երրորդ կողմի բովանդակության համար։ Գնահատելով 8-րդ և 10-րդ հոդվածներով պաշտպանվող իրավունքների միջև հավասարակշռությունը ըստ Delfi AS -ի չափանիշների՝ Դատարանը մերժեց գանգատը։

Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-172145

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝

Չափանիշները, որոնք պետք է հաշվի առնվեն արտահայտվելու ազատության հետ կապված առցանց միջնորդների պատասխանատվությունը տարբերակելու համար՝

ա) մեկնաբանությունների համատեքստը
«Դատարանը գտնում է, որ բավականաչափ հիմքեր կային Գերագույն դատարանի եզրակացության համար առ այն, որ դիմումատու ընկերության կողմից Delfi-ի լրատվական պորտալում հանրայնացվող հոդվածների ներքո մեկնաբանություններ թողնելու հնարավորությունը ավելին էր, քան պասիվ՝ բացառապես տեխնիկական ծառայությունների մատուցումը»։

Delfi AS-ն ընդդեմ Էստոնիայի (ՄՊ), ՄԻԵԴ, 2015թ.  

Delfi AS-ն ընդդեմ Էստոնիայի, (ՄՊ), գանգատ թիվ 64569/09, 2015թ. հունիսի 16-ի վճիռը

Դիմումատու ընկերությանը պատկանում էր Էստոնիայի ինտերնետային տեղեկատվական ամենամեծ պորտալներից մեկը։ 2006թ.-ին, լաստանավային մի ընկերության մասին մի հոդվածի հրապարակումից հետո, այդ ընկերության սեփականատիրոջ նկատմամբ անձնական սպառնալիքներ և վիրավորական խոսք ներառող մի շարք մեկնաբանություններ էին փակցվել հոդվածի տակ։ Դելֆի ԱՍ-ը (Delfi AS) ջնջել էր վիրավորական արտահայտությունները լաստանավային ընկերության սեփականատիրոջ փաստաբանների խնդրանքով դրանց հրապարակումից մոտ վեց շաբաթ անց։ Զրպարտության վարույթներ էին հարուցվել դիմումատու ընկերության նկատմամբ, որին ի վերջո հրահանգվել էր վճարել 320 եվրո փոխհատուցում վնասի դիմաց։ Գիտակցելով այն «կարևոր օգուտները, որոնք կարելի է ստանալ ինտերնետից արտահայտվելու ազատության իրավունքն իրացնելիս»՝ Դատարանը վերահաստատել էր, որ 10-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել և «զրպարտչական կամ այլ անօրինական բովանդակության համար պատասխանատվությունը պետք է սկզբունքորեն պահպանվի և հանդիսանա անձնական իրավունքների խախտումից պաշտպանության արդյունավետ միջոց»։

Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-155105

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝

«Դատարանը հետևաբար գոհ է, որ հոդվածով պայմանավորված մեկնաբանությունները կարելի է համարել հանրային շահերին վերաբերող խնդիր։ Բացի այդ, այս ֆոին, չի կարելի համարել, որ հոդվածը փաստական հիմքերից զուրկ է կամ անիմաստ վիրավորական մեկնաբանությունների տեղիք է տվել»։

MTE and Index.hu-ն ընդդեմ Հունգարիայի, 2016թ.  

Magyar Tartalomszolgaltatok Egyesulete-ն և Index.hu Zrt (“MTE”)-ն ընդդեմ Հունգարիայի, գանգատ թիվ 22947/13, 2016թ. փետրվարի 2-ի վճիռը

Առաջին դիմումատուն ինտերնետային բովանդակություն մատուցողների ինքնակարգավորման մարմին էր, իսկ երկրորդը՝ ինտերնետային լրատվական պորտալի սեփականատեր։ 2010թ. Փետրվարին առաջին դիմումատուն մի կարծիք էր հրապարակել անշարժ գույքի կառավարման ինտերնետային էջերի վերաբերյալ, որի ամբողջական տեքստը հետագայում նաև հրապարակվել էր երկրորդ դիմումատուի պորտալում։ Այդ կարծիքը արժանացել էր օգտատերերի մեկնաբանություններին, և նրանցից ոմանք քննադատել էին անշարժ գույքի ինտերնետային կայքերը վիրավորական խոսքերով։ Արդյունքում ինտերնետային կայքեր գործարկող ընկերությունը քաղաքացիական հայց էր բերել դիմումատուների դեմ՝ պնդելով, որ նրանք վնասել են իր հեղինակությանը։ Դիմումատուներն անմիջապես հեռացրել էին օգտատերերի վիրավորական արտահայտությունները։ Այդուամենայնիվ ներպետական դատարանները վճռել էին, որ նրանք պետք է օբյեկտիվ պատասխանատվություն կրեն իրենց հրապարակման համար և հրահանգել էին հոգալ դատական ծախքերը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պետք է գնահատեր, թե արդյոք արդարացի հավասարակշռություն է ապահովվել 10-րդ հոդվածով նախատեսված՝ դիմումատուների արտահայտվելու ազատության իրավունքի և 8-րդ հոդվածով նախատեսված՝ հայցվոր ընկերության հեղինակության իրավունքի միջև։ Օգտատերերի մեկնաբանություններում ատելության խոսքի կամ հայցվոր ընկերության ֆիզիկական անձեռնմխելիության նկատմամբ ուղղակի սպառնալիքների բացակայության պայմաններում Դատարանը գտավ, որ որևէ պատճառ չկար կարծելու, որ արագ արձագանքման արդյունավետ ընթացակարգերի առկայության դեպքում ծանուցում-հեռացում-համակարգը չէր կարող հայցվոր ընկերության առևտրային հեղինակությունը պաշտպանող կենսական միջոց լինել սույն դեպքում։

Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-160314

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝

«Դատարանը նշում է, որ դիմումատուի մասին մեկնաբանությունը չի վերաբերել նրա քաղաքական տեսակետներին և ոչ մի կապ չի ունեցել բլոգի հրապարակման բովանդակության հետ։ Հետևաբար դժվար թե այն ակնկալված լիներ միության կողմից»։

Pihl-ն ընդդեմ Շվեդիայի, 2017թ.  

Pihl-ն ընդդեմ Շվեդիայի, գանգատ թիվ 74742/14, 2017թ. փետրվարի 7-ի վճիռը

Գործը ծագել էր մի բլոգից և մի մեկնաբանությունից, որը հայտնվել էր մի փոքր, շահույթ չհետապնդող կազմակերպության ինտերնետային կայքում և վարկաբեկել էր պրն. Փիհլին (Pihl)։ Պրն. Փիհլի կողմից ծանուցվելով՝ կազմակերպությունը հեռացրել էր վիճարկվող բլոգային գրառումը և մեկնաբանությունը, ճանաչել դրանց կեղծ լինելը և ներողություն խնդրել պրն. Փհիլից։ Այնուհետև պրն. Փհիլը զրպարտության վարույթ էր հարուցել կազմակերպության դեմ, բայց ներպետական դատարաններում հաջողության չէր հասել։ Մարդու իրավունքների եվրոպական դատարան նրա ներկայացրած գանգատը հիմնված էր այն փաստին, որ Շվեդիայի դատարանները խախտել էին Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով ամրագրված՝ անձնական կյանքի նկատմամբ հարգանքի նրա իրավունքը, քանի որ չէին կարողացել կազմակերպությանը պատասխանատու ճանաչել երրորդ կողմի բովանդակության համար։ Գնահատելով 8-րդ և 10-րդ հոդվածներով պաշտպանվող իրավունքների միջև հավասարակշռությունը ըստ Delfi AS -ի չափանիշների՝ Դատարանը մերժեց գանգատը։

Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-172145

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝

բ. Դիմումատու ընկերության կողմից կիրառված միջոցները զրպարտչական մեկնաբանությունների կանխարգելման կամ հեռացման նպատակով
«Եթե այս համակարգի գործարկումն ուղեկցվի արդյունավետ ընթացակարգերով, որոնք համապատասխան իրավիճակներում արագ արձագանքումը (այսինքն ծանուցումն ու հեռացումը) հնարավոր կդարձնեն, Դատարանի կարծիքով այն բազմաթիվ դեպքերում կարող է օգտագործվել որպես բոլոր ներգրավվածների իրավունքների ու շահերի հավասարակշռման գործիք: Սակայն, սույն գործին նման դեպքերում, երբ երրորդ անձանց կողմից թողնված մեկնաբանությունները ատելության խոսքի կամ անձի ֆիզիկական ոչնչացման ուղղակի սպառնալիքի տեսքով են (...) Դատարանը համարում է, որ այլոց, ինչպես և ողջ հանրության իրավունքներն ու շահերը կարող են անդամ պետություններին համացանցային լրատվական կայքերի նկատմամբ պատասխանատվություն սահմանելու իրավունք շնորհել՝ առանց Կոնվենցիայի 10-րդ հոդվածին հակասելու, այն դեպքում, եթե վերջիններս միջոցներ չձեռնարկեն ակնհայտորեն ոչ իրավաչափ մեկնաբանությունները անհապաղ հեռացնելու ուղղությամբ նույնիսկ առանց ենթադրյալ տուժողի կամ որևէ երրորդ կողմի կողմից այդ մասին տեղեկացվելու»:

Delfi AS-ն ընդդեմ Էստոնիայի (ՄՊ), ՄԻԵԴ, 2015թ.  

Delfi AS-ն ընդդեմ Էստոնիայի, (ՄՊ), գանգատ թիվ 64569/09, 2015թ. հունիսի 16-ի վճիռը

Դիմումատու ընկերությանը պատկանում էր Էստոնիայի ինտերնետային տեղեկատվական ամենամեծ պորտալներից մեկը։ 2006թ.-ին, լաստանավային մի ընկերության մասին մի հոդվածի հրապարակումից հետո, այդ ընկերության սեփականատիրոջ նկատմամբ անձնական սպառնալիքներ և վիրավորական խոսք ներառող մի շարք մեկնաբանություններ էին փակցվել հոդվածի տակ։ Դելֆի ԱՍ-ը (Delfi AS) ջնջել էր վիրավորական արտահայտությունները լաստանավային ընկերության սեփականատիրոջ փաստաբանների խնդրանքով դրանց հրապարակումից մոտ վեց շաբաթ անց։ Զրպարտության վարույթներ էին հարուցվել դիմումատու ընկերության նկատմամբ, որին ի վերջո հրահանգվել էր վճարել 320 եվրո փոխհատուցում վնասի դիմաց։ Գիտակցելով այն «կարևոր օգուտները, որոնք կարելի է ստանալ ինտերնետից արտահայտվելու ազատության իրավունքն իրացնելիս»՝ Դատարանը վերահաստատել էր, որ 10-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել և «զրպարտչական կամ այլ անօրինական բովանդակության համար պատասխանատվությունը պետք է սկզբունքորեն պահպանվի և հանդիսանա անձնական իրավունքների խախտումից պաշտպանության արդյունավետ միջոց»։

Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-155105

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝

գ. Մեկնաբանությունների փաստացի հեղինակների պատասխանատվությունը որպես միջնորդի պատասխանատվության այլընտրանք. Անհրաժեշտ է հարգել անանունությունը
«Այն հարցի առնչությամբ, թե արդյոք մեկնաբանությունների իրական հեղինակներին պատասխանատվության ենթարկելը սույն գործին նման գործով կարող է խելամիտ այլընտրանք հանդիսանալ ինտերնետային լրատվական կայքին պատասխանատվության ենթարկելուն, Դատարանը մտահոգություններ է հայտնում՝ կապված ինտերնետի օգտատերերի ինքնությունը չբացահայտելու շահերի հետ: Արդեն տևական ժամանակ է, ինչ անանությունը հաշվեհարդարից կամ անցանկալի ուշադրությունից խուսափելու միջոց է հանդիսանում: Որպես այդպիսին այն շոշափելի կերպով նպաստում է գաղափարների և տեղեկատվության ազատ հոսքին, այդ թվում՝ մասնավորապես, ինտերնետում»։

Delfi AS-ն ընդդեմ Էստոնիայի (ՄՊ), ՄԻԵԴ, 2015թ.  

Delfi AS-ն ընդդեմ Էստոնիայի, (ՄՊ), գանգատ թիվ 64569/09, 2015թ. հունիսի 16-ի վճիռը

Դիմումատու ընկերությանը պատկանում էր Էստոնիայի ինտերնետային տեղեկատվական ամենամեծ պորտալներից մեկը։ 2006թ.-ին, լաստանավային մի ընկերության մասին մի հոդվածի հրապարակումից հետո, այդ ընկերության սեփականատիրոջ նկատմամբ անձնական սպառնալիքներ և վիրավորական խոսք ներառող մի շարք մեկնաբանություններ էին փակցվել հոդվածի տակ։ Դելֆի ԱՍ-ը (Delfi AS) ջնջել էր վիրավորական արտահայտությունները լաստանավային ընկերության սեփականատիրոջ փաստաբանների խնդրանքով դրանց հրապարակումից մոտ վեց շաբաթ անց։ Զրպարտության վարույթներ էին հարուցվել դիմումատու ընկերության նկատմամբ, որին ի վերջո հրահանգվել էր վճարել 320 եվրո փոխհատուցում վնասի դիմաց։ Գիտակցելով այն «կարևոր օգուտները, որոնք կարելի է ստանալ ինտերնետից արտահայտվելու ազատության իրավունքն իրացնելիս»՝ Դատարանը վերահաստատել էր, որ 10-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել և «զրպարտչական կամ այլ անօրինական բովանդակության համար պատասխանատվությունը պետք է սկզբունքորեն պահպանվի և հանդիսանա անձնական իրավունքների խախտումից պաշտպանության արդյունավետ միջոց»։

Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-155105

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝

դ. Ներպետական վարույթների հետևանքները դիմումատու ընկերության համար
«Դատարանը նաև նկատում է, որ որևէ ապացույց չկա առ այն, որ ներպետական վարույթների արդյունքում դիմումատու ընկերությունը ստիպված է եղել փոփոխել իր բիզնես մոդելը: Եղած տեղեկատվության համաձայն՝ Delfi լրատվական պորտալը շարունակում է մնալ Էստոնիայի ամենամեծ ինտերնետային հրատարակիչներից մեկը, և անհամեմատ ամենահայտնին՝ մեկնաբանությունների հրապարակման առումով, որոնց թիվը շարունակաբար աճել է: Անանուն մեկնաբանությունները, այժմ նաև ընթերցողներին առաջին հերթին հասանելի գրանցված մեկնաբանություններ թողնելու հնարավորությանը զուգահեռ, դեռևս շարունակում են մնալ գերակշռող և դիմումատու ընկերությունն այժմ վարձել է մոդերատորների թիմ, որը վերահսկում է պորտալում տեղադրվող մեկնաբանությունների բովանդակությունը։ Նման հանգամանքներում Դատարանը չի կարող եզրակացնել, որ այս հիմքով ևս դիմումատու ընկերության արտահայտվելու ազատության իրավունքին միջամտությունը եղել է ոչ համաչափ»։

Delfi AS-ն ընդդեմ Էստոնիայի (ՄՊ), ՄԻԵԴ, 2015թ.  

Delfi AS-ն ընդդեմ Էստոնիայի, (ՄՊ), գանգատ թիվ 64569/09, 2015թ. հունիսի 16-ի վճիռը

Դիմումատու ընկերությանը պատկանում էր Էստոնիայի ինտերնետային տեղեկատվական ամենամեծ պորտալներից մեկը։ 2006թ.-ին, լաստանավային մի ընկերության մասին մի հոդվածի հրապարակումից հետո, այդ ընկերության սեփականատիրոջ նկատմամբ անձնական սպառնալիքներ և վիրավորական խոսք ներառող մի շարք մեկնաբանություններ էին փակցվել հոդվածի տակ։ Դելֆի ԱՍ-ը (Delfi AS) ջնջել էր վիրավորական արտահայտությունները լաստանավային ընկերության սեփականատիրոջ փաստաբանների խնդրանքով դրանց հրապարակումից մոտ վեց շաբաթ անց։ Զրպարտության վարույթներ էին հարուցվել դիմումատու ընկերության նկատմամբ, որին ի վերջո հրահանգվել էր վճարել 320 եվրո փոխհատուցում վնասի դիմաց։ Գիտակցելով այն «կարևոր օգուտները, որոնք կարելի է ստանալ ինտերնետից արտահայտվելու ազատության իրավունքն իրացնելիս»՝ Դատարանը վերահաստատել էր, որ 10-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել և «զրպարտչական կամ այլ անօրինական բովանդակության համար պատասխանատվությունը պետք է սկզբունքորեն պահպանվի և հանդիսանա անձնական իրավունքների խախտումից պաշտպանության արդյունավետ միջոց»։

Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-155105

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝

«Դատարանն այն կարծիքին է, որ դիմումատուների համար հետևանքները քննելիս որոշիչ հարցը դրամական փոխհատցման ենթակա վնասների բացակայությունը չէ, այլ այն ձևը, որով ինտերնետային պորտալները, ինչպիսին նրանցն է, կարող է պատասխանատվություն կրել երրորդ կողմի մեկնաբանությունների համար։ Նման պատասխանատվությունը կարող է ունենալ կանխատեսելի բացասական հետևանքներ ինտերնետային պորտալի մեկնաբանությունների միջավայրի համար, օրինակ հարկադրելով նրան ընդհանրապես փակել մեկնաբանությունների համար նախատեսված տարածքը։ Դատարանի կարծիքով այս հետևանքները կարող են ուղղակիորեն կամ ոչ ուղղակիորեն ունենալ վատ ազդեցություն ինտերնետում արտահայտվելու ազատության վրա։ Այս ազդեցությունը կարող է հատկապես վնասակար լինել այնպիսի ոչ առևտրային կայքի համար, ինչպիսին առաջին դիմումատուն է»։

MTE and Index.hu-ն ընդդեմ Հունգարիայի, 2016թ.  

Magyar Tartalomszolgaltatok Egyesulete-ն և Index.hu Zrt (“MTE”)-ն ընդդեմ Հունգարիայի, գանգատ թիվ 22947/13, 2016թ. փետրվարի 2-ի վճիռը

Առաջին դիմումատուն ինտերնետային բովանդակություն մատուցողների ինքնակարգավորման մարմին էր, իսկ երկրորդը՝ ինտերնետային լրատվական պորտալի սեփականատեր։ 2010թ. Փետրվարին առաջին դիմումատուն մի կարծիք էր հրապարակել անշարժ գույքի կառավարման ինտերնետային էջերի վերաբերյալ, որի ամբողջական տեքստը հետագայում նաև հրապարակվել էր երկրորդ դիմումատուի պորտալում։ Այդ կարծիքը արժանացել էր օգտատերերի մեկնաբանություններին, և նրանցից ոմանք քննադատել էին անշարժ գույքի ինտերնետային կայքերը վիրավորական խոսքերով։ Արդյունքում ինտերնետային կայքեր գործարկող ընկերությունը քաղաքացիական հայց էր բերել դիմումատուների դեմ՝ պնդելով, որ նրանք վնասել են իր հեղինակությանը։ Դիմումատուներն անմիջապես հեռացրել էին օգտատերերի վիրավորական արտահայտությունները։ Այդուամենայնիվ ներպետական դատարանները վճռել էին, որ նրանք պետք է օբյեկտիվ պատասխանատվություն կրեն իրենց հրապարակման համար և հրահանգել էին հոգալ դատական ծախքերը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պետք է գնահատեր, թե արդյոք արդարացի հավասարակշռություն է ապահովվել 10-րդ հոդվածով նախատեսված՝ դիմումատուների արտահայտվելու ազատության իրավունքի և 8-րդ հոդվածով նախատեսված՝ հայցվոր ընկերության հեղինակության իրավունքի միջև։ Օգտատերերի մեկնաբանություններում ատելության խոսքի կամ հայցվոր ընկերության ֆիզիկական անձեռնմխելիության նկատմամբ ուղղակի սպառնալիքների բացակայության պայմաններում Դատարանը գտավ, որ որևէ պատճառ չկար կարծելու, որ արագ արձագանքման արդյունավետ ընթացակարգերի առկայության դեպքում ծանուցում-հեռացում-համակարգը չէր կարող հայցվոր ընկերության առևտրային հեղինակությունը պաշտպանող կենսական միջոց լինել սույն դեպքում։

Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-160314

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝

Բացի այդ նաև Արդարադատության եվրոպական դատարանի մի քանի վճիռներ կան, որոնք հիմնականում սևեռվում են տարբեր ծառայությունների հստակեցմանը, եթե դրանք որակավորվում են որպես միջնորդավորված պատասխանատվության ռեժիմ, ինչպես սահմանված է ԵՄ 2000/31/ԵՀ դիրեկտիվի 12-14-րդ հոդվածների համաձայն։

Տեղեկատվություն ստանալու իրավունք

Տեղեկատվություն ստանալու իրավունքը արտահայտվելու ազատության իրավունքի մի մասն է՝ որպես համապատասխան տեղեկությունների հասանելիության իրավունք, ինչը թույլ կտա հետագայում կարծիքներ և գաղափարներ զարգացնել և ձևավորել։

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդված

Արտահայտվելու ազատություն

...Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը՝ առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից։

Հանրային շահերին վերաբերող տեղեկատվության հասանելիությունը (ինչը թույլ է տալիս քաղաքացիներին տեղեկացված լինել հանրային մարմինների գործունեության մասին) տեղեկատվություն ստանալու իրավունքի փոքր բայց կարևոր մասն է և ընկալվում է որպես քաղաքացիներին պետությունների կողմից իրականացվող գործունեության վերաբերյալ տեղեկացնելու, հետևաբար նաև ժողովրդավարություն ապահովելու միջոց։

Կան մի շարք եվրոպական սահմանադրություններ, որոնք ամրագրում են տեղեկատվություն ստանալու իրավունքը թե՛ որպես մարդու իրավունք, և թե՛ որպես հանրային շահերին վերաբերող տեղեկատվության հասանելիության ընդհանուր իրավունք և՛ անհատների և՛ տարատեսակ կազմակերպությունների համար։

Կան նաև հատուկ օրենքներ, որոնք սահմանում են հանրային շահին վերաբերող տեղեկատվության հասանելիության և պետական մարմինների՝ նշված տեղեկատվության տրամադրման պայմանները, նույնիսկ առանց քաղաքացու կամ մեկ այլ շահագրգիռ կողմի տեղեկատվություն ստանալու հայցման։ Այս օրենքները ներառում են հանրային շահի վերաբերյալ տեղեկությունների սահմանումները և ցանկերը, հաստատությունները, որոնք շրջանցվում են օրենքով և նշված տեղեկատվության տրամադրումը մերժելու դեպքում՝ իրավական պաշտպանության միջոցները։

Իր նախադեպային իրավունքում ՄԻԵԴ-ը մշակել է շեմային չորս չափանիշ՝ գնահատելու թե արդյոք պետության կողմից պահվող տեղեկատվության տրամադրման մերժումը վերաբերու՞մ է Կոնվենցիայի 10-րդ հոդվածին, թե՝ ոչ (մանրամասնված է ստորև)։

Դատարանը նաև նշել է, որ ներպետական իշխանությունները չպետք է խոչընդոտեն իրավունքը՝ կիրառելով միջոցներ, որոնք սահմանափակում են հանրային շահերի վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը, թույլ տալով «կամայական սահմանափակումներ, որոնք կարող են դառնալ անուղղակի գրաքննության մի ձև, եթե իշխանությունները խոչընդոտներ ստեղծեն տեղեկությունների հավաքագրման համար»։ (TASZ-ն ընդդեմ Հունգարիայի, 2009թ.) Նման բան կարող է պատահել հետախուզական գործակալությունների դեպքում։ Դատարանն ասել է, որ նրանք, ինչպես ցանկացած այլ պետական մարմին, կարող են ենթակա լինել տեղեկատվություն ստանալու իրավունքի վերաբերյալ դրույթներին (Youth Initiative for Human Rights-ն ընդդեմ Սերբիայի, 2013թ.)։ Դատարանը նաև ինտերնետը ներառել է տեղեկատվության հասանելիության պաշտպանված միջոցների թվում։

element cheieՄԻԵԴ-ի համապատասխան նախադեպերի կարևոր տեսանկյուններ՝

Տեղեկություններ ստանալու ազատության սահմանումը

«(…) տեղեկություններ ստանալու և տարածելու ազատությունը բացահայտորեն հանդիսանում է 10-րդ հոդվածով նախատեսված՝ արտահայտվելու ազատության մի մասը։ Այս իրավունքն ըստ էության արգելում է Կառավարությանը սահմանափակել անձի կողմից այն տեղեկությունների ստացումը, որ այլոք կարող են ցանկանալ նրան տրամադրել, կամ պատրաստակամ լինել նրան տրամադրել»։

TASZ-ն ընդդեմ Հունգարիայի,2009թ., մեջբերում Leander-ն ընդդեմ Շվեդիայի, 1987թ.  

Társaság a Szabadságjogokért-ն ընդդեմ Հունգարիայի (TASZ -ն ընդդեմ Հունգարիայի), գանգատ թիվ 37374/05, 2009թ. հուլիսի 14-ի վճիռը

Társaság a Szabadságjogokért-ն ընդդեմ Հունգարիայի (TASZ -ն ընդդեմ Հունգարիայի) գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պետք է որոշեր, թե արդյոք Հունգարիայի սահմանադրական դատարանում պահվող փաստաթղթի տրամադրման մերժումը խախտել էր կազմակերպության՝ տեղեկատվություն ստանալու իրավունքը, որը նախատեսված է Կոնվենցիայի 10-րդ հոդվածով։

Փաստաթուղթը, որին ծանոթանալու դիմում էր ներկայացրել Հունգարիայի քաղաքացիական ազատությունների միությունը, մի պատգամավորի կողմից ներկայացված բողոք էր Սահմանադրական դատարան (Քրեական օրենսգրքում թմրամիջոցներին առնչվող հանցագործություններին վերաբերող փոփոխությունների քննության հայց)։ Հունգարիայի քաղաքացիական ազատությունների միությանն անհրաժեշտ էր այս գանգատին ծանոթանալ, քանի որ այն հետաքրքրված էր թմրամիջոցներին վերաբերող քաղաքականությամբ։ Սահմանադրական դատարանը մերժել էր այդ փաստաթուղթը տրամադրել Հունգարիայի քաղաքացիական ազատությունների միությանը՝ առանց խորհրդակցելու պատգամավորի հետ և բացատրելով, որ քննության ընթացքում գտնվող բողոքը չի կարող տրամադրվել դրսի մարդկանց առանց դրա հեղինակի համաձայնության։ Հունգարիայի քաղաքացիական ազատությունների միությունը հայց բերեց Սահմանադրական դատարանի դեմ, սակայն ներպետական դատարանները վճիռ կայացրեցին հկ-ի դեմ՝ համարելով, որ պատգամավորի գանգատում ներառված են որոշ «տվյալներ», բայց տվյալները «անձնական» են և չեն կարող տրամադրվել առանց հեղինակի համաձայնության։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ կայացրեց հօգուտ Հունգարիայի քաղաքացիական ազատությունների միության՝ գտնելով, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում։

Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-92171

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝

Չորս սահմանային (շեմային) չափանիշ՝ գնահատելու, թե արդյոք արտահայտվելու ազատությունը խախտվել է պետության կողմից հայցվող հանրային տեղեկատվությունը չտրամադրելու դեպքում

ա) Տեղեկատվության հայցման նպատակը (նպաստել հանրային բանավեճին)

«(…) Դատարանը շեշտը դրել է նրա վրա, թե արդյոք նշված տեղեկատվությունը հավաքելը կարևոր նախապատրաստական քայլ էր լրագրողական կամ գործունեության այլ տեսակների համար, որոնք ստեղծում են հարթակ հանրային բանավեճի համար կամ հանդիսանում են հանրային բանավեճի կարևոր տարր (…)։ Դատարանի կարծիքով տեղեկատվության հասանելիության ապահովումը կհամարվեր անհրաժեշտ, եթե այն չտրամադրելը խոչընդոտեր կամ վնասեր անհատի կողմից՝ իր արտահայտվելու ազատության (…), ներառյալ «տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատության» իրավունքը իրացնելուն մի ձևով, որը համահունչ է այն «պարտականություններին և պատասխանատվություններին», որոնք կարող են հետևել 10-րդ հոդվածի 2-րդ պարբերությունից»։

Հունգարիայի Հելսինկյան կոմիտեն ընդդեմ Հունգարիայի (ՄՊ), 2016թ.  

Հունգարիայի հելսինկյան կոմիտեն ընդդեմ Հունգարիայի, գանգատ թիվ 18030/11, 2016թ. նոյեմբերի 8-ի վճիռը

Գործը ծագել էր Հունգարիայի հելսինկյան կոմիտեի՝ Դատարան ներկայացրած մի գանգատից, երբ Հունգարիայի հելսինկյան կոմիտեին ներպետական իշխանությունները մերժել էին տրամադրել տեղեկատվություն ոստիկանական երկու բաժանմունքերում նշանակված ex officio իրավապաշտպանների վերաբերյալ։ Դատարանը գտավ, որ տեղի է ունեցել դիմորդ հկ-ի՝ արտահայտվելու ազատության իրավունքի խախտում և սահմանեց շեմային չորս չափանիշ՝ գնահատելու, թե պետության կողմից պահվող տեղեկությունները չտրամադրելը վերաբերու՞մ է Կոնվենցիայի 10-րդ հոդվածին, թե՝ ոչ։

Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-167828

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝

բ) Որոնվող տեղեկատվության բնույթը (այն պետք է լինի հանրային շահին վերաբերող տեղեկատվություն)

«Դատարանը գտնում է, որ տեղեկությունները, տվյալները կամ փաստաթղթերը, որոնք որոնվում են, պետք է ընդհանուր առմամբ համապատասխանեն հանրային շահին վերաբերելու փորձաքննությանը, որպեսզի դրանց արագ տրամադրման անհրաժեշտությունը բխի Կոնվենցիայից։ Նշված անհրաժեշտությունը կարող է առկա լինել ի թիվս այլնի այն դեպքերում, երբ բացահայտումը հանրային հարցերի կառավարման եղանակի թափանցիկություն է ապահովում այնպիսի հարցերի առնչությամբ, որոնք ընդհանուր առմամբ վերաբերում են հանրության շահերին, և դրանով իսկ հնարավոր է դարձնում լայն հասարակության մասնակցությունը պետական կառավարմանը»։

«Դատարանը շեշտել է, որ սահմանումը, թե ինչը կարող է հանդիսանալ հանրային շահի առարկա, կախված կլինի յուրաքանչյուր առանձին դեպքի հանգամանքներից։ Հանրային շահը վերաբերում է այնպիսի հարցերի, որոնք ազդում են հանրության վրա այնպիսի չափով, որ դա կարող է իրավաչափ կերպով հետաքրքրություն առաջացնել դրանց նկատմամբ, ինչը կարող է գրավել հանրության ուշադրությունը կամ ինչը վերաբերում է հանրությանը զգալի չափով, հատկապես երբ ազդում է քաղաքացիների կամ համայնքի կյանքի բարեկեցույթան վրա։ Դա նաև վերաբերում է այն հարցերին, որոնք կարող են զգալի հակասությունների տեղիք տալ, որոնք վերաբերում են որևէ կարևոր սոցիալական խնդրի, կամ որոնք ներառում են այնպիսի խնդիր, որի մասին հանրությունը տեղեկացված լինելու շահ կունենա։ Հանրային շահը չի կարող կրճատվել՝ համազոր դառնալով այլոց անձնական կյանքի վերաբերյալ տեղեկություններ ստանալու հանրության ծարավին, կամ սենսացիայի կամ նույնիսկ վուայերիմզի ցանկություն ունեցող լսարանին։ Համոզվելու համար, թե արդյոք որևէ հրապարակում վերաբերում է ընդհանուր կարևորություն ունեցող որևէ թեմայի, անհրաժեշտ է գնահատել այդ հրապարակումը ընդհանուր առմամբ՝ ի նկատի առնելով այն համատեքստը, որում այն հայտնվում է»։

Հունգարիայի Հելսինկյան կոմիտեն ընդդեմ Հունգարիայի (ՄՊ), 2016թ.  

Հունգարիայի հելսինկյան կոմիտեն ընդդեմ Հունգարիայի, գանգատ թիվ 18030/11, 2016թ. նոյեմբերի 8-ի վճիռը

Գործը ծագել էր Հունգարիայի հելսինկյան կոմիտեի՝ Դատարան ներկայացրած մի գանգատից, երբ Հունգարիայի հելսինկյան կոմիտեին ներպետական իշխանությունները մերժել էին տրամադրել տեղեկատվություն ոստիկանական երկու բաժանմունքերում նշանակված ex officio իրավապաշտպանների վերաբերյալ։ Դատարանը գտավ, որ տեղի է ունեցել դիմորդ հկ-ի՝ արտահայտվելու ազատության իրավունքի խախտում և սահմանեց շեմային չորս չափանիշ՝ գնահատելու, թե պետության կողմից պահվող տեղեկությունները չտրամադրելը վերաբերու՞մ է Կոնվենցիայի 10-րդ հոդվածին, թե՝ ոչ։

Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-167828

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝

գ) դիմումատուի դերը (սոցիալական դիտորդներ, ներառյալ բլոգերներն ու սոցիալական մեդիայի օգտատերերը)։

«(…) գնահատելու համար, թե արդյոք պատասխանող պետությունը միջամտել է դիմումատուի՝ 10-րդ հոդվածով նախատեսված իրավունքներին, երբ մերժել է տրամադրել որոշակի փաստաթղթեր, Դատարանը նախկինում հատուկ կարևորել է դիմումատուի դերը որպես լրագրող (…) կամ սոցիալական դիտորդ կամ ոչ կառավարական կազմակերպություն, որի գործունեությունն առնչվում է հանրային շահին վերաբերող խնդիրներին (…)»։

Թեև 10-րդ հոդվածը երաշխավորում է արտահայտվելու ազատություն «յուրաքանչյուրի» համար, Դատարանի պրակտիկայում կարևոր է եղել այն կարևոր դերի ճանաչումը, որ մամուլն ունի ժողովրդավարական հասարակության մեջ (…)։

Հունգարիայի Հելսինկյան կոմիտեն ընդդեմ Հունգարիայի (ՄՊ), 2016թ.  

Հունգարիայի հելսինկյան կոմիտեն ընդդեմ Հունգարիայի, գանգատ թիվ 18030/11, 2016թ. նոյեմբերի 8-ի վճիռը

Գործը ծագել էր Հունգարիայի հելսինկյան կոմիտեի՝ Դատարան ներկայացրած մի գանգատից, երբ Հունգարիայի հելսինկյան կոմիտեին ներպետական իշխանությունները մերժել էին տրամադրել տեղեկատվություն ոստիկանական երկու բաժանմունքերում նշանակված ex officio իրավապաշտպանների վերաբերյալ։ Դատարանը գտավ, որ տեղի է ունեցել դիմորդ հկ-ի՝ արտահայտվելու ազատության իրավունքի խախտում և սահմանեց շեմային չորս չափանիշ՝ գնահատելու, թե պետության կողմից պահվող տեղեկությունները չտրամադրելը վերաբերու՞մ է Կոնվենցիայի 10-րդ հոդվածին, թե՝ ոչ։

Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-167828

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝

«Մամուլի գործառույթը ներառում է հանրային բանավեճերի համար հարթակների ստեղծումը։ Սակայն այս գործառույթի իրականացումը չի սահմանափակվում միայն լրատվամիջոցներով կամ պրոֆեսիոնալ լրագրողներով։ Սույն գործով հանրային բանավեճի համար նախատեսված հարթակը նախապարտրաստվել էր ոչ կառավարական կազմակերպության կողմից։ Դիմումատուի գործունեության նպատակը հետևաբար կարելի է ասել՝ տեղեկացված հանրային բանավեճի կարևոր տարր է եղել։ Դատարանը բազմիցս ճանաչել է քաղաքացիական հասարակության կարևոր ներդրումը հանրային խնդիրների քննարկմանը (…)»։

TASZ-ն ընդդեմ Հունգարիայի, 2009թ.  

Társaság a Szabadságjogokért-ն ընդդեմ Հունգարիայի (TASZ -ն ընդդեմ Հունգարիայի), գանգատ թիվ 37374/05, 2009թ. հուլիսի 14-ի վճիռը

Társaság a Szabadságjogokért-ն ընդդեմ Հունգարիայի (TASZ -ն ընդդեմ Հունգարիայի) գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պետք է որոշեր, թե արդյոք Հունգարիայի սահմանադրական դատարանում պահվող փաստաթղթի տրամադրման մերժումը խախտել էր կազմակերպության՝ տեղեկատվություն ստանալու իրավունքը, որը նախատեսված է Կոնվենցիայի 10-րդ հոդվածով։

Փաստաթուղթը, որին ծանոթանալու դիմում էր ներկայացրել Հունգարիայի քաղաքացիական ազատությունների միությունը, մի պատգամավորի կողմից ներկայացված բողոք էր Սահմանադրական դատարան (Քրեական օրենսգրքում թմրամիջոցներին առնչվող հանցագործություններին վերաբերող փոփոխությունների քննության հայց)։ Հունգարիայի քաղաքացիական ազատությունների միությանն անհրաժեշտ էր այս գանգատին ծանոթանալ, քանի որ այն հետաքրքրված էր թմրամիջոցներին վերաբերող քաղաքականությամբ։ Սահմանադրական դատարանը մերժել էր այդ փաստաթուղթը տրամադրել Հունգարիայի քաղաքացիական ազատությունների միությանը՝ առանց խորհրդակցելու պատգամավորի հետ և բացատրելով, որ քննության ընթացքում գտնվող բողոքը չի կարող տրամադրվել դրսի մարդկանց առանց դրա հեղինակի համաձայնության։ Հունգարիայի քաղաքացիական ազատությունների միությունը հայց բերեց Սահմանադրական դատարանի դեմ, սակայն ներպետական դատարանները վճիռ կայացրեցին հկ-ի դեմ՝ համարելով, որ պատգամավորի գանգատում ներառված են որոշ «տվյալներ», բայց տվյալները «անձնական» են և չեն կարող տրամադրվել առանց հեղինակի համաձայնության։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ կայացրեց հօգուտ Հունգարիայի քաղաքացիական ազատությունների միության՝ գտնելով, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում։

Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-92171

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝

«(…) հանրային բանավեճի համար հարթակներ ստեղծելու գործառույթը միայն մամուլինը չէ։ Այդ գործառույթը կարող է նաև իրականացվել ոչ կառավարական կազմակերպությունների կողմից, որոնց գործունեությունը տեղեկացված հանրային բանավեճի կարևոր տարր է»։ Ուստի Դատարանը ընդունել է, որ ոչ կառավարական կազմակերպությունները, մամուլի նման, կարող են բնորոշվել որպես սոցիալական «դիտորդներ»։ Այդ կապակցությամբ նրանց գործունեությունը նախատեսում է Կոնվենցիայով համանման պաշտպանություն, ինչ որ նախատեսված է մամուլի համար»։

Österreichische Vereinigung zur Erhaltung, Stärkung und Schaffung eines wirtschaftlich gesunden land- und forstwirtschaftlichen Grundbesitzes-ն ընդդեմ Ավստրիայի, 2013թ.

«Դատարանը կցանկանար նաև նշել, որ ի նկատի ունենալով այն կարևոր դերը, որ ունի ինտերնետը հանրության համար լուրերը մատչելի դարձնելու և տեղեկատվության տարածման առումով (…), բլոգերների և սոցիալական մեդիայի հանրային օգտատերերի գործառույթը նույնպես կարող է ձուլվել «հանրային դիտորդների» դերին այնքանով, որքանով այն վերաբերում է 10-րդ հոդվածով նախատեսված պաշտպանությանը»։

Հունգարիայի Հելսինկյան կոմիտեն ընդդեմ Հունգարիայի (ՄՊ), 2016թ.  

Հունգարիայի հելսինկյան կոմիտեն ընդդեմ Հունգարիայի, գանգատ թիվ 18030/11, 2016թ. նոյեմբերի 8-ի վճիռը

Գործը ծագել էր Հունգարիայի հելսինկյան կոմիտեի՝ Դատարան ներկայացրած մի գանգատից, երբ Հունգարիայի հելսինկյան կոմիտեին ներպետական իշխանությունները մերժել էին տրամադրել տեղեկատվություն ոստիկանական երկու բաժանմունքերում նշանակված ex officio իրավապաշտպանների վերաբերյալ։ Դատարանը գտավ, որ տեղի է ունեցել դիմորդ հկ-ի՝ արտահայտվելու ազատության իրավունքի խախտում և սահմանեց շեմային չորս չափանիշ՝ գնահատելու, թե պետության կողմից պահվող տեղեկությունները չտրամադրելը վերաբերու՞մ է Կոնվենցիայի 10-րդ հոդվածին, թե՝ ոչ։

Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-167828

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝

դ) հայցվող տեղեկատվությունը պատրաստ և հասանելի է
«(…) Դատարանը նախկինում ուշադրություն էր դարձրել այն փաստին, որ փնտրվող տեղեկատվությունը «պատրաստ և հասանելի է» և չի պահանջում Կառավարության կողմից տվյալների հավաքագրում (…). Մյուս կողմից Դատարանը չէր ընդունել այն, որ ներպետական իշխանությունները տեղեկություններ հավաքագրելու ակնկալվող դժվարությամբ են հիմնավորում դիմումատուին փաստաթղթեր տրամադրելու մարժումը, երբ նշված դժվարությունն ի հայտ էր եկել հենց իշխանության սեփական գործելակերպի հետևանքով (…)»։

Հունգարիայի Հելսինկյան կոմիտեն ընդդեմ Հունգարիայի (ՄՊ), 2016թ.  

Հունգարիայի հելսինկյան կոմիտեն ընդդեմ Հունգարիայի, գանգատ թիվ 18030/11, 2016թ. նոյեմբերի 8-ի վճիռը

Գործը ծագել էր Հունգարիայի հելսինկյան կոմիտեի՝ Դատարան ներկայացրած մի գանգատից, երբ Հունգարիայի հելսինկյան կոմիտեին ներպետական իշխանությունները մերժել էին տրամադրել տեղեկատվություն ոստիկանական երկու բաժանմունքերում նշանակված ex officio իրավապաշտպանների վերաբերյալ։ Դատարանը գտավ, որ տեղի է ունեցել դիմորդ հկ-ի՝ արտահայտվելու ազատության իրավունքի խախտում և սահմանեց շեմային չորս չափանիշ՝ գնահատելու, թե պետության կողմից պահվող տեղեկությունները չտրամադրելը վերաբերու՞մ է Կոնվենցիայի 10-րդ հոդվածին, թե՝ ոչ։

Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-167828

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝

Ոչ մի կամայական սահմանափակում հանրային տեղեկատվության հասանելիության նկատմամբ

«Դատարանի կողմից առավել ուշադիր ուսումնասիրություն է պահանջվում այն ժամանակ, երբ ներպետական իշխանության ձեռնարկած միջոցներն ունակ են խոչընդոտելու մամուլի՝ հասարակության «դիտորդներից» մեկի մասնակցությունը հանրային օրինական մտահոգության վերաբերյալ խնդիրների շուրջ հանրային բանավեճին (…), նույնիսկ միջոցները, որոնք պարզապես տեղեկատվությունը դարձնում են ավելի դժվար հասանելի»։

«Հաշվի առնելով 10-րդ հոդվածով պաշտպանված շահը՝ օրենքը չի կարող թույլ տալ կամայական սահմանափակումներ, որոնք կարող են դառնալ անուղղակի գրաքննության մի ձև, եթե իշխանությունները խոչընդոտներ ստեղծեն տեղեկությունների հավաքման համար»։

TASZ-ն ընդդեմ Հունգարիայի, 2009թ.  

Társaság a Szabadságjogokért-ն ընդդեմ Հունգարիայի (TASZ -ն ընդդեմ Հունգարիայի), գանգատ թիվ 37374/05, 2009թ. հուլիսի 14-ի վճիռը

Társaság a Szabadságjogokért-ն ընդդեմ Հունգարիայի (TASZ -ն ընդդեմ Հունգարիայի) գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պետք է որոշեր, թե արդյոք Հունգարիայի սահմանադրական դատարանում պահվող փաստաթղթի տրամադրման մերժումը խախտել էր կազմակերպության՝ տեղեկատվություն ստանալու իրավունքը, որը նախատեսված է Կոնվենցիայի 10-րդ հոդվածով։

Փաստաթուղթը, որին ծանոթանալու դիմում էր ներկայացրել Հունգարիայի քաղաքացիական ազատությունների միությունը, մի պատգամավորի կողմից ներկայացված բողոք էր Սահմանադրական դատարան (Քրեական օրենսգրքում թմրամիջոցներին առնչվող հանցագործություններին վերաբերող փոփոխությունների քննության հայց)։ Հունգարիայի քաղաքացիական ազատությունների միությանն անհրաժեշտ էր այս գանգատին ծանոթանալ, քանի որ այն հետաքրքրված էր թմրամիջոցներին վերաբերող քաղաքականությամբ։ Սահմանադրական դատարանը մերժել էր այդ փաստաթուղթը տրամադրել Հունգարիայի քաղաքացիական ազատությունների միությանը՝ առանց խորհրդակցելու պատգամավորի հետ և բացատրելով, որ քննության ընթացքում գտնվող բողոքը չի կարող տրամադրվել դրսի մարդկանց առանց դրա հեղինակի համաձայնության։ Հունգարիայի քաղաքացիական ազատությունների միությունը հայց բերեց Սահմանադրական դատարանի դեմ, սակայն ներպետական դատարանները վճիռ կայացրեցին հկ-ի դեմ՝ համարելով, որ պատգամավորի գանգատում ներառված են որոշ «տվյալներ», բայց տվյալները «անձնական» են և չեն կարող տրամադրվել առանց հեղինակի համաձայնության։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ կայացրեց հօգուտ Հունգարիայի քաղաքացիական ազատությունների միության՝ գտնելով, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում։

Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-92171

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝

Հետախուզական գործակալությունները պետք է հասանելի դարձնեն հանրային շահերին վերաբերող տեղեկատվությունը
«Արտահայտվելու ազատության իրավունքի իրականացումը կարող է ենթարկվել սահմանափակումների, բայց այդպիսի սահմանափակումներից յուրաքանչյուրը պետք է համապատասխանի ներպետական իրավունքին։ Դատարանը գտնում է, որ սույն գործով հետախուզական գործակալության կողմից կիրառված սահմանափակումները չեն համապատասխանել այդ չափանիշին»։

Youth Initiative for Human Rights-ն ընդդեմ Սերբիայի, 2013թ.  

Youth Initiative for Human Rights-ն ընդդեմ Սերբիայի, գանգատ թիվ 48135/06, 2013թ. հունիսի 25-ի վճիռը

Դիմումատուն մի հասարակական կազմակերպություն է, որը գանգատվել է, որ Սերբիայի հետախուզական գործակալությունը մերժել է իրեն տրամադրել տեղեկություններ այն մասին, թե քանի մարդ է ենթարկվել էլեկտրոնային հսկողության 2005թ.-ին։ Կազմակերպությունը գանգատվել է, որ տեղեկատվություն տրամադրելու մերժումը խոչընդոտել է նրան իրականացնել «հանրային դիտորդի» իր դերը։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ է ընդունել հօգուտ դիմումատուի։

Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-120955

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝

ինտերնետային որոշ կայքերի հասանելիությունը տեղեկատվություն ստանալու իրավունքի մաս է կազմում
«Այն համարում է, որ չի կարող մեկնաբանվել, թե 10-րդ հոդվածը բանտարկյալների համար ինտերնետի կամ ինտերնետի որոշակի կայքերի հասանելիության ապահովման ընդհանուր պարտականություն է դնում։ Այդուհանդերձ այն գտնում է, որ սույն գործի հանգամանքներից ելնելով, քանի որ ինտերնետային որոշակի կայքերի հասանելիությունը, որոնցում պարունակվում են իրավական տեղեկություններ, նախատեսված է Էստոնիայի օրենսդրությամբ, ապա այլ կայքերի հասանելիության սահմանափակումը, որոնք նույնպես ներառում են իրավական տեղեկություններ, հանդիսանում է տեղեկատվություն ստանալու իրավունքին միջամտություն»։

Kalda-ն ընդդեմ Էստոնիայի, 2016թ.  

Kalda-ն ընդդեմ Էստոնիայի, գանգատ թիվ 17429/10, 2016թ. հունվարի 19-ի վճիռը

Դիմումատուին՝ մի բանտարկյալի, բանտի իշխանությունները թույլ չէին տվել մուտք գործել Եվրոպայի խորհրդի տեղական տեղեկատվական գրասենյակի և պետական որոշ տեղեկատվական շտեմարանների կայքեր, որոնցում պարունակվում են օրենսդրական ակտեր և դատական վճիռներ։ Պատճառը, որին համաձայնել էին տեղական դատարանները, բանտարկյալին արգելված հաղորդակցության մեջ ներգրավվելու վտանգն էր։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռեց, որ տեղի է ունեցել 10-րդ հոդվածի խախտում։

Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-160270

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝

Ինտերնետի արգելափակում

Ինտերնետի արգելափակումը Ինտերնետային ծառայություններ մատուցողների (ԻԾՄ/ISP) կողմից, որոնք տրամադրում են հասանելիություն Ինտերնետին, բովանդակության հասանելիության սահմանափակման մի ձև է։

Թեև Ինտերնետի արգելափակումը հաճախ թվում է մի պարզ և դյուրին լուծում որոշ քաղաքական գործիչների համար՝ ապօրինի բովանդակության հետ կապված խնդիրները լուծելու առումով, ըստ էության դա ի հայտ է բերում որոշ շատ բարդ տեխնիկական և իրավական խնդիրներ, որոնցից է Ինտերնետի արգելափակման և արտահայտվելու ազատության իրավունքի միջև բախումը։ 16 17

Վերջին տարիներին Ինտերնետի արգելափակման տարբեր լուծումներ են իրականացվել աշխարհի շատ երկրներում։ Կան մի քանի զեկույցներ, որոնք մշակել են այնպիսի ՀԿ-ներ, Ինչպիսիք են ԲացՑանց Նախաձեռնությունը (OpenNet Initiative 18 18), Լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունը (Reporters Without Borders) 19 կամ Ֆրիդոմ հաուսը (Freedom House) 20 , որոնք տրամադրում են խորը վերլուծություններ Ինտերնետի գրաքննության ոլորտում տարբեր երկրների փորձի վերաբերյալ, որը հաճախ ներառում է արգելափակումը։

Կան բազմաթիվ պատճառներ, թե ինչու են երկրները որոշում արգելափակել բովանդակությունը։ Դրանցից ամենատարածվածներն են՝ երեխաների նկատմամբ բռնարարքների պատկերները, չթույլատրված առցանց մոլեխաղերը, մտավոր սեփականության իրավունքները կամ ազգային անվտանգությունը։ Բացի ԻԾՄ-ների համար Ինտերնետի արգելափակման պարտականություններից, որոնք նախատեսված են օրենքով կամ դատարանի որոշմամբ, կա մի շարունակական միտում սահմանելու, կամ ԻԾՄ-ներին թույլ տալու կիրառել նմանօրինակ կամավոր միջոցներ, որոնք ի հայտ են բերում նաև այլ խնդիրներ իրավական տեսանկյունից։

element cheieՄԻԵԴ-ի համապատասխան նախադեպերի կարևոր տեսանկյուններ՝

Ինտերնետային կայքի արգելափակումը միջամտություն է արտահայտվելու ազատության իրավունքին

«դիմումատուի ինտերնետային կայքին մուտքի արգելափակումը համազոր է եղել 10-րդ հոդվածով նախատեսված նրա՝ «անկախ սահմաններից» տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու իրավունքի խախտմանը»։

Ahmet Yıldırım-ն ընդդեմ Թուրքիայի, 2012թ.  

Ahmet Yıldırım-ն ընդդեմ Թուրքիայի, գանգատ թիվ 3111/10, 2012թ. դեկտեմբերի 18-ի վճիռը

Գուգլի կայքերի ամբողջ տիրույթն արգելափակվել էր Թուրքիայում միայն մեկ կայքի պատճառով, որում պարունակվող տեղեկատվությունը վիրավորական էր համարվել Աթաթուրքի հիշատակի համար։ Միջանկյալ դատարանի հրամանը պատահաբար արգելափակել էր հյուրընկալ և երրորդ կողմերի այլ կայքերին մուտքը բացի վարույթի առարկա հանդիսացող կայքից։ «Գուգլի կայքերի համընդհանուր արգելափակման հրամանն ուղղակիորեն խոչընդոտել էր պարոն Յիլդրիմի (Yıldırım) մուտքը սեփական կայք», ինչի պատճառով Դատարանը գտավ, որ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը։

Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-115705

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝

Ինտերնետային կայքերի արգելափակումը ազդում է տեղեկատվություն ստանալու հանրության իրավունքի վրա

«դիմումատուները կարող են օրինականորեն պնդել, որ ՅուԹյուբին մուտքի արգելափակման մասին որոշումն ազդել է տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու իրենց իրավունքի վրա, չնայած որ դա նրանց ուղղակիորեն թիրախավորված չի եղել»։ Cengiz and Others v. Turkey, 2015 Cengiz-ը և այլոք ընդդեմ Թուրքիայի, 2015թ.  

Cengiz-ը և այլոք ընդդեմ Թուրքիայի, գանգատներ թիվ 48226/10 և 14227/11, 2015թ. դեկտեմբերի 1-ի վճիռը

2008թ. մայիսին Անկարայի դատարանը գտավ, որ ՅուԹյուբ կայքի տաս էջերի բովանդակությունը խախտում է Աթաթուրքի հիշատակը վիրավորելու արգելքը և հետևաբար արգելափակման մասին հրաման կիրառեց ամբողջ կայքի նկատմամբ։ Դիմումատուները, ովքեր նշված կայքի ակտիվ օգտատերեր էին, բողոքեցին այդ որոշման դեմ։ Նրանց բողոքը մերժվեց այն հիմքով, որ իրենք քննչական վարույթի կողմեր չեն և հետևաբար չունեն արգելափակման հրամանի վիճարկման իրավունք։ Դիմումատուները գանգատվել էին, որ ՅուԹյուբ մտնելու անկարողությունը՝ մի հարթակ, որն իրենք լայնորեն օգտագործում էին իրենց գիտական աշխատանքում, խախտել էր տեղեկատվություն և գաղափարներ ստանալու և տարածելու իրենց իրավունքը։ Դատարանը գտավ, որ արգելափակման հրամանը խախտել է դիմումատուների՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով ամրագրված՝ արտահայտվելու ազատության իրավունքը։

Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-159188

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝

«Դատարանը վերահաստատում է, որ Կոնվենցիայի 10-րդ հոդվածը երաշխավորում է տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու «յուրաքանչյուրի» ազատությունը, և որ որևէ տարբերակում չի կատարվում ըստ հետմատվող նպատակի կամ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց ունեցած դերի՝ նշված ազատությունն իրականացնելու համար։ 10-րդ հոդվածը վերաբերում է ոչ միայն տեղեկատվության բովանդակությանը, այլև տարածման միջոցներին, քանի որ այդպիսի միջոցների նկատմամբ կիրառվող ցանկացած սահմանափակում անպայմանորեն խախտում է տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքը։ Նմանապես, Դատարանը վերահաստատում է, որ 10-րդ հոդվածով երաշխավորվում է ոչ միայն տեղեկատվություն տարածելու իրավունքը, այլև այն ստանալու՝ հանրության իրավունքը»։

Cengiz-ը և այլոք ընդդեմ Թուրքիայի, 2015թ.  

Cengiz-ը և այլոք ընդդեմ Թուրքիայի, գանգատներ թիվ 48226/10 և 14227/11, 2015թ. դեկտեմբերի 1-ի վճիռը

2008թ. մայիսին Անկարայի դատարանը գտավ, որ ՅուԹյուբ կայքի տաս էջերի բովանդակությունը խախտում է Աթաթուրքի հիշատակը վիրավորելու արգելքը և հետևաբար արգելափակման մասին հրաման կիրառեց ամբողջ կայքի նկատմամբ։ Դիմումատուները, ովքեր նշված կայքի ակտիվ օգտատերեր էին, բողոքեցին այդ որոշման դեմ։ Նրանց բողոքը մերժվեց այն հիմքով, որ իրենք քննչական վարույթի կողմեր չեն և հետևաբար չունեն արգելափակման հրամանի վիճարկման իրավունք։ Դիմումատուները գանգատվել էին, որ ՅուԹյուբ մտնելու անկարողությունը՝ մի հարթակ, որն իրենք լայնորեն օգտագործում էին իրենց գիտական աշխատանքում, խախտել էր տեղեկատվություն և գաղափարներ ստանալու և տարածելու իրենց իրավունքը։ Դատարանը գտավ, որ արգելափակման հրամանը խախտել է դիմումատուների՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով ամրագրված՝ արտահայտվելու ազատության իրավունքը։

Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-159188

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝

Նախկին սահմանափակումներն անպայման չէ, որ սկզբունքորեն անհամատեղելի լինեն Կոնվենցիային, բայց պահանջվում է հստակ իրավական հիմք

«Նման նախկին սահմանափակումներն անհամատեղելի չեն եղել Կոնվենցիային սկզբունքային առումով, բայց պետք է ձևավորեին իրավական դաշտի մի մասը՝ ապահովելու թե՛ արգելքի շրջանակների նկատմամբ խիստ վերահսկողությունը և թե՛ արդյունավետ դատաքննությունը՝ ցանկացած չարաշահում կանխելու համար»։

Cengiz-ը և այլոք ընդդեմ Թուրքիայի, 2015թ.  

Cengiz-ը և այլոք ընդդեմ Թուրքիայի, գանգատներ թիվ 48226/10 և 14227/11, 2015թ. դեկտեմբերի 1-ի վճիռը

2008թ. մայիսին Անկարայի դատարանը գտավ, որ ՅուԹյուբ կայքի տաս էջերի բովանդակությունը խախտում է Աթաթուրքի հիշատակը վիրավորելու արգելքը և հետևաբար արգելափակման մասին հրաման կիրառեց ամբողջ կայքի նկատմամբ։ Դիմումատուները, ովքեր նշված կայքի ակտիվ օգտատերեր էին, բողոքեցին այդ որոշման դեմ։ Նրանց բողոքը մերժվեց այն հիմքով, որ իրենք քննչական վարույթի կողմեր չեն և հետևաբար չունեն արգելափակման հրամանի վիճարկման իրավունք։ Դիմումատուները գանգատվել էին, որ ՅուԹյուբ մտնելու անկարողությունը՝ մի հարթակ, որն իրենք լայնորեն օգտագործում էին իրենց գիտական աշխատանքում, խախտել էր տեղեկատվություն և գաղափարներ ստանալու և տարածելու իրենց իրավունքը։ Դատարանը գտավ, որ արգելափակման հրամանը խախտել է դիմումատուների՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով ամրագրված՝ արտահայտվելու ազատության իրավունքը։

Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-159188

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝

Գեր-արգելափակումն ու կողմնակի ազդեցությունները պետք է հաշվի առնվեն

«Դատարանի կարծիքով, այլ տարրերի թվում նրանք պետք է հաշվի առած լինեին այն փաստը, որ այդպիսի միջոցը, անհասանելի դարձնելով տեղեկատվության մեծ ծավալներ, էապես սահմանափակել է Ինտերնետի օգտատերերի իրավունքներն ու ունեցել է կարևոր կողմնակի ազդեցություն»։

Ahmet Yıldırım-ն ընդդեմ Թուրքիայի, 2012թ.  

Ahmet Yıldırım-ն ընդդեմ Թուրքիայի, գանգատ թիվ 3111/10, 2012թ. դեկտեմբերի 18-ի վճիռը

Գուգլի կայքերի ամբողջ տիրույթն արգելափակվել էր Թուրքիայում միայն մեկ կայքի պատճառով, որում պարունակվող տեղեկատվությունը վիրավորական էր համարվել Աթաթուրքի հիշատակի համար։ Միջանկյալ դատարանի հրամանը պատահաբար արգելափակել էր հյուրընկալ և երրորդ կողմերի այլ կայքերին մուտքը բացի վարույթի առարկա հանդիսացող կայքից։ «Գուգլի կայքերի համընդհանուր արգելափակման հրամանն ուղղակիորեն խոչընդոտել էր պարոն Յիլդրիմի (Yıldırım) մուտքը սեփական կայք», ինչի պատճառով Դատարանը գտավ, որ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը։

Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-115705

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝

«քննարկվող միջոցառումն ունեցել է կամայական հետևանքներ և չի կարող համարվել, որպես վիճահարույց կայքի արգելափակման ուղղված գործողություն, քանի որ համացանցային կայքերի արգելափակման դատական վերահսկողությունը չի ապահովում չարաշահումները բացառող բավարար պայմանները. ներպետական օրենքը չի նախատեսում ոչ մի երաշխիք, որպեսզի կոնկրետ կայքի արգելափակման միջոցառումն ընդհանուր արգելափակման միջոց չհանդիսանա»:

Ahmet Yıldırım-ն ընդդեմ Թուրքիայի, 2012թ.  

Ahmet Yıldırım-ն ընդդեմ Թուրքիայի, գանգատ թիվ 3111/10, 2012թ. դեկտեմբերի 18-ի վճիռը

Գուգլի կայքերի ամբողջ տիրույթն արգելափակվել էր Թուրքիայում միայն մեկ կայքի պատճառով, որում պարունակվող տեղեկատվությունը վիրավորական էր համարվել Աթաթուրքի հիշատակի համար։ Միջանկյալ դատարանի հրամանը պատահաբար արգելափակել էր հյուրընկալ և երրորդ կողմերի այլ կայքերին մուտքը բացի վարույթի առարկա հանդիսացող կայքից։ «Գուգլի կայքերի համընդհանուր արգելափակման հրամանն ուղղակիորեն խոչընդոտել էր պարոն Յիլդրիմի (Yıldırım) մուտքը սեփական կայք», ինչի պատճառով Դատարանը գտավ, որ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը։

Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-115705

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝

Պետք է առկա լինեն արդյունավետ դատաքննության միջոցներ

«Բացի այդ, ինտերնետային կայքերի մուտքի արգելափակման վերաբերյալ դատաքննության ընթացակարգերը բավարար չեն չարաշահումներից խուսափելու չափանիշների բավարարման համար, քանի որ ներպետական օրենսդրությունը չի տրամադրում որևէ երաշխիք՝ ապահովելու, որ որոշակի կայքի վերաբերյալ արգելափակման հրահանգը չի օգտագործվում հասանելիության ընդհանուր արգելափակման նպատակով»։

Ahmet Yıldırım-ն ընդդեմ Թուրքիայի, 2012թ.  

Ahmet Yıldırım-ն ընդդեմ Թուրքիայի, գանգատ թիվ 3111/10, 2012թ. դեկտեմբերի 18-ի վճիռը

Գուգլի կայքերի ամբողջ տիրույթն արգելափակվել էր Թուրքիայում միայն մեկ կայքի պատճառով, որում պարունակվող տեղեկատվությունը վիրավորական էր համարվել Աթաթուրքի հիշատակի համար։ Միջանկյալ դատարանի հրամանը պատահաբար արգելափակել էր հյուրընկալ և երրորդ կողմերի այլ կայքերին մուտքը բացի վարույթի առարկա հանդիսացող կայքից։ «Գուգլի կայքերի համընդհանուր արգելափակման հրամանն ուղղակիորեն խոչընդոտել էր պարոն Յիլդրիմի (Yıldırım) մուտքը սեփական կայք», ինչի պատճառով Դատարանը գտավ, որ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը։

Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-115705

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝

Արդարադատության եվրոպական դատարանի համապատասխան նախադեպեր՝

Ֆայլերի փոխանակման ապօրինի կիրառումն արգելափակելու նպատակով ֆիլտրող համակարգի տեղադրումը անօրինական է և կարող է ոտնահարել «այդ ԻԾՄ-ների հաճախորդների հիմնարար իրավունքները, մասնավորապես նրանց անձնական տվյալների պաշտպանության իրավունքը և տեղեկատվություն ստանալու կամ տարածելու իրավունքը, որոնք համապատասխանաբար Խարտիայի 8-րդ և 11-րդ հոդվածներով նախատեսված իրավունքներ են»։

Scarlet-ն ընդդեմ SABAM-ի, Գ-70/10  

Գ-70/10, Scarlet-ն ընդդեմ SABAM-ի, 2011թ. նոյեմբերի 24

ԵՄԱԴ-ը վճռեց, որ ինտերնետային ծառայություններ մատուցողի նկատմամբ չի կարող կիրառվել արգելք՝ պահանջելով որպես կանխարգելիչ միջոց տեղադրել իր ծառայությունների միջոցով իրականացվող էլեկտրոնային ամբողջ հաղորդակցության ֆիլտրումը, մասնավորապես այն հաղորդակցության նկատմամբ, որը ներառում է peer-to-peer համակարգչային ծրագրերի օգտագործումը, որը կիրառվելով առանց խտրականության իր բոլոր հաճախորդների նկատմամբ, բացառապես իր միջոցներով և անսահմանափակ ժամանակահվատվածով, և ունակ լինելով նույնականացնել տվյալ ծառայություն մատուցողի ցանցում այն ֆայլերի շարժը, որոնք պարունակում են երաժշտական, կինեմատոգրաֆիական կամ տեսալսողական աշխատանք, որի նկատմամբ դիմումատուն պնդել էր իր մտավոր սեփականության իրավունքները, նպատակ հետապնդելով արգելափակել ֆայլերի փոխանցումը, որոնց տարածումը կարող է խախտել հեղինակային իրավունքը։

Full decision: http://curia.europa.eu/juris/document/document.jsf?text=&docid=115202&pageIndex=0&doclang=EN&mode=lst&dir=&occ=first&part=1&cid=854226

Other relevant cases implying blocking or filtering:

Վերաբերելի այլ գործեր, որոնք արգելափակում կամ ֆիլտրում են ենթադրում՝

Գ -610/15 - Stichting Brein-ն ընդդեմ Ziggo BV-ի և XS4ALL Internet BV-ի, 2017թ.  

Գ-610/15, Stichting Brein-ն ընդդեմ Ziggo BV-ի և XS4ALL Internet BV-ի, 2017թ. հունիսի 14

«Հաղորդել հանրությանը» հասկացությունը տեղեկատվական հասարակությունում Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների որոշակի տեսանկյունների ներդաշնակեցման վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի և Եվրոպական խորհրդի 2001թ. Մայիսի 22-ի 2001/29/EC դիրեկտիվի 3-րդ հոդվածի 1-ին ենթակետի նշանակության իմաստով պետք է մեկնաբանվի այնպես, որպեսզի ներառի հիմնական վարույթի վիճահարույց հանգամանքներում, ինտերնետում տեղեկատվության տարածման հարթակի մատչելիության ապահովումն ու կառավարումը, որը պաշտպանված աշխատանքների վերաբերյալ մետատվյալների ինդեքսացման և որոնման համակարգի ապահովման միջոցով օգտատերերին հնարավորություն է տալիս գտնել այդ աշխատանքներն ու դրանք կիսել peer-to-peer ցանցի համատեքստում։

Full decision: http://curia.europa.eu/juris/document/document.jsf;jsessionid=9ea7d0f130d5152abe8ca2264347841cf5d5161654a4.e34KaxiLc3eQc40LaxqMbN4PaxmSe0?text=&docid=191707&pageIndex=0&doclang=EN&mode=req&dir=&occ=first&part=1&cid=235732

Արտահայտվելու ազատությունը և գաղտնիությունը

Արտահայտվելու ազատության ամենաբարդ սահմանափակումներից մեկն ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ մյուս կողմը նույնպես պնդում է, որ խախտվում են իրե հիմնարար իրավունքները և մասնավորապես գաղտնիության իրավունքը, կամ ինչպես սահմանված է Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածում՝ անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը։

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդված

Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք

1
Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք։
2
Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով։

Պատճառներից մեկը, թե ինչու անձնական կյանք հասկացությունն այդքան շատ խնդիրներ է ստեղծում այն է, որ այս հակացությունը բավականին լայն է և չի կարող ունենալ շատ խիստ սահմանում, նույնիսկ ՄԻԵԴ-ի իրավագիտության համաձայն։

Այսպիսով անձնական կյանքը «ներառում է անձնական ինքնությանը վերաբերող ասպեկտներ, ինչպես՝ անձի անունը, լուսանկարը կամ ֆիզիկական և բարոյական անձեռնմխելիությունը։ Այս հասկացությունը նաև ներառում է գաղտնի ապրելու և անցանկալի ուշադրությունից հեռու լինելու իրավունքը։ Կոնվենցիայի 8-րդ հոդվածով տրամադրվող երաշխիքը այս առումով հիմնականում նախատեսված է երաշխավորելու յուրաքանչյուր անհատի՝ այլ մարդկային էակների հետ իր փոխհարաբերությունների անհատականության զարգացումն առանց դրսի միջամտության։ Այսպիսով կա ուրիշների հետ, նույնիսկ հանրային համատետսքում անձի փոխազդեցության մի գոտի, որը կարող է դասվել անձնական կյանքի շրջանակում»։

Couderc և Hachette Filipacchi Associés-ն ընդդեմ Ֆրանսիայի [Մեծ Պալատ], 2015թ.  

Couderc and Hachette Filipacchi Associés-ն ընդդեմ Ֆրանսիայի (ՄՊ), գանգատ թիվ 40454/07, 2015թ. նոյեմբերի 10-ի վճիռը

Սույն գործը վերաբերում էր դիմումատուների՝ Փարիզ Մեչ (Paris Match) պարբերականի հրատարակությունների տնօրենի և հրատարակչի դատապարտմանը, երբ «Մոնակոյի Ալբերտը՝ Ա-ն՝ գաղտնի երեխան» խորագրի ներքո հրապարակվեց տասն էջանոց մի հոդված, որում կային Մոնակոյի արքայազնի, նրա ենթադրյալ երեխայի և երեխայի մոր մի շարք լուսանկարներ։ Դիմումատուները պնդում էին, որ իրենց նկատմամբ կայացված վճիռը համազոր է եղել տեղեկատվության ազատության իրենց իրավունքին անհիմն միջամտության։

Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-158861

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=002-10950

ՄԻԵԴ-ը գտնում է, որ երկու իրավունքներն էլ (ազատ արտահայտվելու և անձնական կյանքի իրավունքները) հավասար հարգանքի են արժանի, հետևաբար կարևոր չէ, թե ո՞ր հոդվածով է բերված բողոքը, քանի որ գործի քննությունը, որը հանգեցնում է լավ լուծման, պետք է հարգանք դրսևորի երկու իրավունքների նկատմամբ էլ։

Երկու իրավունքներից որևէ մեկին առաջնայնություն տալու նպատակով պատշաճ լուծում գտնելու փորձը «հավասարակշռումն» է ըստ ՄԻԵԴ-ի մասնագիտական լեզվի և շատ հաճախ կապված է առանձին գործին բնորոշ հատկանիշների հետ։

«Քննարկելիս, թե արդյոք անհրաժեշտություն կա միջամտելու արտահայտվելու ազատությանը ժողովրդավարական հասարակությունում «այլոց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու» շահերից ելնելով»՝ Դատարանից գուցե պահանջվի համոզվել, թե արդյոք ներպետական իշխանություններն արդարացի հավասարակշռություն են ապահովել Կոնվենցիայով նախատեսված երկու արժեքների պաշտպանության ժամանակ, որոնք կարող են հակասության մեջ մտնել միմյանց հետ որոշակի դեպքերում, մասնավորապես 10-րդ հոդվածով պաշտպանված՝ արտահայտվելու ազատության իրավունքը և 8-րդ հոդվածով ամրագրված՝ անձնական կյանքի հարգանքի նկատմամբ իրավունքը»։

MTE and Index.hu-ն ընդդեմ Հունգարիայի, 2016թ.  

Magyar Tartalomszolgaltatok Egyesulete-ն և Index.hu Zrt (“MTE”)-ն ընդդեմ Հունգարիայի, գանգատ թիվ 22947/13, 2016թ. փետրվարի 2-ի վճիռը

Առաջին դիմումատուն ինտերնետային բովանդակություն մատուցողների ինքնակարգավորման մարմին էր, իսկ երկրորդը՝ ինտերնետային լրատվական պորտալի սեփականատեր։ 2010թ. Փետրվարին առաջին դիմումատուն մի կարծիք էր հրապարակել անշարժ գույքի կառավարման ինտերնետային էջերի վերաբերյալ, որի ամբողջական տեքստը հետագայում նաև հրապարակվել էր երկրորդ դիմումատուի պորտալում։ Այդ կարծիքը արժանացել էր օգտատերերի մեկնաբանություններին, և նրանցից ոմանք քննադատել էին անշարժ գույքի ինտերնետային կայքերը վիրավորական խոսքերով։ Արդյունքում ինտերնետային կայքեր գործարկող ընկերությունը քաղաքացիական հայց էր բերել դիմումատուների դեմ՝ պնդելով, որ նրանք վնասել են իր հեղինակությանը։ Դիմումատուներն անմիջապես հեռացրել էին օգտատերերի վիրավորական արտահայտությունները։ Այդուամենայնիվ ներպետական դատարանները վճռել էին, որ նրանք պետք է օբյեկտիվ պատասխանատվություն կրեն իրենց հրապարակման համար և հրահանգել էին հոգալ դատական ծախքերը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պետք է գնահատեր, թե արդյոք արդարացի հավասարակշռություն է ապահովվել 10-րդ հոդվածով նախատեսված՝ դիմումատուների արտահայտվելու ազատության իրավունքի և 8-րդ հոդվածով նախատեսված՝ հայցվոր ընկերության հեղինակության իրավունքի միջև։ Օգտատերերի մեկնաբանություններում ատելության խոսքի կամ հայցվոր ընկերության ֆիզիկական անձեռնմխելիության նկատմամբ ուղղակի սպառնալիքների բացակայության պայմաններում Դատարանը գտավ, որ որևէ պատճառ չկար կարծելու, որ արագ արձագանքման արդյունավետ ընթացակարգերի առկայության դեպքում ծանուցում-հեռացում-համակարգը չէր կարող հայցվոր ընկերության առևտրային հեղինակությունը պաշտպանող կենսական միջոց լինել սույն դեպքում։

Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-160314

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝

Հակասությունները արտահայտվելու ազատության և անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի միջև ի հայտ են եկել շատ ավելի վաղ, քան Ինտերնետը գոյություն ուներ, ուստի ՄԻԵԴ-ն արդեն շոշափելի իրավագիտություն ունի այս առումով։ Սակայն թվային աշխարհը նույնպես այս բանավեճին ավելացրել է այն առանձնահատկությունները, որով անձնական կյանքի նկատմամբ հարգանքի և անձնական տվյալների պաշտպանության իրավունքները կառավարվում են (կամ գուցե ավելի շուտ չեն կառավարվում) առցանց ոլորտում. այսինքն շատ ավելի անձնական տվյալներ են հավաքագրվում թվային միջոցներով և օգտագործվում են այնքան տարբեր ձևերով, որ նույնիսկ դժվար է պատկերացնել։21

Այս գլուխը չի ներառում այն գործերը, որոնք վերաբերում են միայն անձնական կյանքի նկատմամբ հարգանքին թվային աշխարհում, քանի որ դա սույն գրքույկի սահմաններից դուրս է։ Իսկ դրանք հավանաբար արժանի են հանգամանալի վերլուծության և մեկնաբանությունների22։

element cheieՄԻԵԴ-ի համապատասխան նախադեպերի կարևոր տեսանկյուններ՝

Ինտերնետի և տպագիր լրատվամիջոցների միջև տարբերություններ կան՝ կապված անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը խախտելու դրանց պոտենցիալի հետ։
«​Մարդու իրավունքների և ազատությունների, մասնավորապես անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի իրականացմանը ինտերնետային բովանդակության և հաղորդակցության միջոցով վնասելու վտանգն անկասկած ավելի մեծ է, քան տպագիր մամուլի դեպքում։ Հետևաբար այն քաղաքականությունները, որոնք ղեկավարում են տպագիր լրատվամիջոցների նյութերի վերարտադրումը և ինտերնետային նյութերի վերարտադրումը, կարող են տարբերվել։ Երկրորդն անժխտելիորեն պետք է համապատասխանեցվի ելնելով տեխնոլոգիային բնորոշ հատկանիշներից՝ խնդրո առարկա իրավունքների և ազատությունների պաշտպանությունն ու խթանումը ապահովելու նպատակով»։

Pravoye Delo-ի խմբագրական խորհուրդը և Shtekel-ն ընդդեմ Ուկրաինայի, 2011թ.

element cheieԵրկու իրավունքների հավասարակշռման ժամանակ ի նկատի առնվող առանցքային գործոնները՝23

ա) նպաստելը հանրային շահերի վերաբերյալ բանավեճին
«Դատարանը շեշտում է, որ սահմանումը, թե ինչը կարող է հանդիսանալ հանրային շահի առարկա, կախված է յուրաքանչյուր գործի հանգամանքներից»։
Դատարանը նաև «հաշվի է առել մի շարք գործոններ՝ համոզվելու, թե արդյոք մի հրապարակում, որն ի ցույց է դրել անձնական կյանքի տարրեր, նաև վերաբերել է հանրային շահի վերաբերյալ որևէ հարցի։ Համապատասխան գործոնները ներառում են տվյալ հարցի կարևորությունը հանրության համար և տարածված տեղեկությունների բնույթը»։

Couderc and Hachette Filipacchi Associés-ն ընդդեմ Ֆրանսիայի (ՄՊ), 2015թ. Couderc and Hachette Filipacchi Associés-ն ընդդեմ Ֆրանսիայի (ՄՊ), գանգատ թիվ 40454/07, 2015թ. նոյեմբերի 10-ի վճիռը  

Սույն գործը վերաբերում էր դիմումատուների՝ Փարիզ Մեչ (Paris Match) պարբերականի հրատարակությունների տնօրենի և հրատարակչի դատապարտմանը, երբ «Մոնակոյի Ալբերտը՝ Ա-ն՝ գաղտնի երեխան» խորագրի ներքո հրապարակվեց տասն էջանոց մի հոդված, որում կային Մոնակոյի արքայազնի, նրա ենթադրյալ երեխայի և երեխայի մոր մի շարք լուսանկարներ։ Դիմումատուները պնդում էին, որ իրենց նկատմամբ կայացված վճիռը համազոր է եղել տեղեկատվության ազատության իրենց իրավունքին անհիմն միջամտության։

Սույն գործը վերաբերում էր դիմումատուների՝ Փարիզ Մեչ (Paris Match) պարբերականի հրատարակությունների տնօրենի և հրատարակչի դատապարտմանը, երբ «Մոնակոյի Ալբերտը՝ Ա-ն՝ գաղտնի երեխան» խորագրի ներքո հրապարակվեց տասն էջանոց մի հոդված, որում կային Մոնակոյի արքայազնի, նրա ենթադրյալ երեխայի և երեխայի մոր մի շարք լուսանկարներ։ Դիմումատուները պնդում էին, որ իրենց նկատմամբ կայացված վճիռը համազոր է եղել տեղեկատվության ազատության իրենց իրավունքին անհիմն միջամտության։

Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-158861

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=002-10950

«Հիմնարար տարբերակում պետք է դրվի ժողովրդավարական հասարակությունում քննարկմանը նպաստող փաստերի, որոնք վերաբերում են օրինակ իրենց պաշտոնեական գործառույթներն իրականացնող քաղաքական գործիչներին, և այդպիսի գործառույթներ չիրականացնող մասնավոր անձանց անձնական կյանքի մանրամասների վերաբերյալ հաղորդումների միջև»։

Von Hannover-ն ընդդեմ Գերմանիայի (թիվ 2) (ՄՊ), 2012թ.  

Von Hannover-ն ընդդեմ Գերմանիայի, գանգատ թիվ 59320/00, 2004 թ. հունիսի 24-ի վճիռը

Դիմումատուն՝ արքայադուստր Կարոլին ֆոն Հանովերը (Caroline von Hannover) դիմել էր Գերմանիայի դատարաններին՝ խնդրելով արգելք սահմանել՝ կանխելու իր անձնական կյանքին վերաբերող լուսանկարների երկու շարքի հետագա հրապարակումը, որոնք հայտնվել էին գերմանական ամսագրերում՝ այն հիմքով, որ դրանք խախտում են անձնական կյանքի նկատմամբ հարգանքի և սեփական պատկերի նրա իրավունքը։ Դժգոհ մնալով ներպետական դատարանների որոշումներից, արքայադուստրը գանգատ ներկայացրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Նա պնդում էր, որ այդ որոշումները խախտել են անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իր իրավունքը, քանի որ չէին կարողացել նրան տրամադրել բավարար

պաշտպանություն լուսանկարների հրապարակումից, որոնք կատարվել էին առանց նրա գիտության, մի պապարացիի կողմից, այն հիմքով, որ նկատի ունենալով նրա ծագումը, նա ժամանակակից հասարակության «ականավոր» գործիչ էր։

Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-109029

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=002-98

բ) հաղորդման թեման

«Շահագրգիռ անձի դերը կամ գործառույթը և հաղորդման և/կամ լուսանկարի առարկա հանդիսացած գործողությունների բնույթը մեկ այլ կարևոր չափանիշ է, որը կապված է նախորդի հետ: Այդ կապակցությամբ տարբերություն պետք է դրվի մասնավոր անձանց և հանրային ենթատեքստում, որպես քաղաքական կամ հանրային գործիչներ հանդես եկող անձանց միջև: Համապատասխանաբար, այն դեպքում, երբ հասարակությանն անհայտ մասնավոր անձը կարող է պահանջել իր անձնական կյանքի որոշակի պաշտպանություն, նույնը չի գործում հանրային գործիչների դեպքում»։

Von Hannover-ն ընդդեմ Գերմանիայի (թիվ 2) (ՄՊ), 2012թ.  

Von Hannover-ն ընդդեմ Գերմանիայի, գանգատ թիվ 59320/00, 2004 թ. հունիսի 24-ի վճիռը

Դիմումատուն՝ արքայադուստր Կարոլին ֆոն Հանովերը (Caroline von Hannover) դիմել էր Գերմանիայի դատարաններին՝ խնդրելով արգելք սահմանել՝ կանխելու իր անձնական կյանքին վերաբերող լուսանկարների երկու շարքի հետագա հրապարակումը, որոնք հայտնվել էին գերմանական ամսագրերում՝ այն հիմքով, որ դրանք խախտում են անձնական կյանքի նկատմամբ հարգանքի և սեփական պատկերի նրա իրավունքը։ Դժգոհ մնալով ներպետական դատարանների որոշումներից, արքայադուստրը գանգատ ներկայացրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Նա պնդում էր, որ այդ որոշումները խախտել են անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իր իրավունքը, քանի որ չէին կարողացել նրան տրամադրել բավարար

պաշտպանություն լուսանկարների հրապարակումից, որոնք կատարվել էին առանց նրա գիտության, մի պապարացիի կողմից, այն հիմքով, որ նկատի ունենալով նրա ծագումը, նա ժամանակակից հասարակության «ականավոր» գործիչ էր։

Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-109029

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=002-98

«Նմանապես, չնայած որոշակի հատուկ հանգամանքներում տեղեկացված լինելու հասարակության իրավունքը կարող է նույնիսկ ընդգրկել հանրային գործիչների անձնական կյանքի որոշ կողմեր, մասնավորապես, երբ խոսքը վերաբերում է քաղաքական գործիչներին, դա կբացակայի, չնայած շահագրգիռ անձի հանրաճանաչությանը, երբ հրապարակված լուսանկարները և ուղեկցող մեկնաբանությունները վերաբերում են բացառապես անձի մասնավոր կյանքին և բացառապես հասարակության` դրա հետ կապված հետաքրքրասիրության բավարարման նպատակ են հետապնդում»։

Von Hannover-ն ընդդեմ Գերմանիայի (թիվ 2) (ՄՊ), 2012թ.  

Von Hannover-ն ընդդեմ Գերմանիայի, գանգատ թիվ 59320/00, 2004 թ. հունիսի 24-ի վճիռը

Դիմումատուն՝ արքայադուստր Կարոլին ֆոն Հանովերը (Caroline von Hannover) դիմել էր Գերմանիայի դատարաններին՝ խնդրելով արգելք սահմանել՝ կանխելու իր անձնական կյանքին վերաբերող լուսանկարների երկու շարքի հետագա հրապարակումը, որոնք հայտնվել էին գերմանական ամսագրերում՝ այն հիմքով, որ դրանք խախտում են անձնական կյանքի նկատմամբ հարգանքի և սեփական պատկերի նրա իրավունքը։ Դժգոհ մնալով ներպետական դատարանների որոշումներից, արքայադուստրը գանգատ ներկայացրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Նա պնդում էր, որ այդ որոշումները խախտել են անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իր իրավունքը, քանի որ չէին կարողացել նրան տրամադրել բավարար

պաշտպանություն լուսանկարների հրապարակումից, որոնք կատարվել էին առանց նրա գիտության, մի պապարացիի կողմից, այն հիմքով, որ նկատի ունենալով նրա ծագումը, նա ժամանակակից հասարակության «ականավոր» գործիչ էր։

Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-109029

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=002-98

գ) այն ձևը, որով տեղեկատվությունը ձեռք է բերվել և դրա ճշմարտացիությունը։

«​Դատարանն արդեն առիթ է ունեցել վճռել, որ երաշխիքը, որը 10-րդ հոդվածը շնորհում է լրագրողներին, ինչ վերաբերում է հանրային նշանակության հարցերի վերաբերյալ հաշվետվություններին, ստորակարգվում է այն պայմանին, որի համաձայն տվյալ անձինք բարեխղճորեն ճշգրիտ փաստերի հիման վրա տրամադրում են «հավաստի և հստակ» տեղեկություններ` հարգելով լրագրողական էթիկայի նորմերը (...) Դատարանը նշում է, որ թեև կողմերը հիմնվում են տարբեր աղբյուրների վրա, այնուամենայնիվ, ըստ էության համակարծիք են այն բանի շուրջ, որ թաքնված տեսախցիկի օգտագործումը բացարձակապես արգելված չէ ներպետական իրավունքում, սակայն այն կարող է թույլատրվել հստակ պայմաններում։ Ըստ կողմերի` տեսախցիկի օգտագործումը թույլատրվում է, եթե առկա է տեղեկությունների տարածման գերակա հանրային շահ և այն պայմանով, որ այդ տեղեկությունները չեն կարող ձեռքբերվել այլ կերպ: Դատարանն արդեն նշել է, որ հաղորդման թեման հանրային նշանակության հարց է եղել»։

Haldiman-ը և այլոք ընդդեմ Շվեյցարիայի, 2015թ.  

Haldimann-ը և այլոք ընդդեմ Շվեյցարիայի, գանգատ թիվ 21830/09, 2015թ. փետրվարի 24-ի վճիռը

Սույն գործը վերաբերում էր չորս լրագրողների դատապարտմանը, ովքեր ձայնագրել և հեռարձակել էին մի մասնավոր ապահովագրական բրոքերի հարցազրույց՝ օգտագործելով թաքնված տեսախցիկ, որպես մի հեռուստատեսային վավերագրական նյութի մաս, որի նպատակն էր դատապարտել ապահովագրական բրոքերների կողմից տրամադրվող մոլորեցնող խորհուրդները։ Դիմումատուները գանգատվում էին, որ իրենց նկատմամբ նշանակված տուգանքի չափը համազոր էր արտահայտվելու ազատության նրանց իրավունքին անհամաչափ միջամտության։

Դատարանը վճռեց, որ դիմումատուների դեպքում տեղի է ունեցել Կոնվենցիայի 10-րդ հոդվածի (արտահայտվելու ազատություն) խախտում, մասնավորապես հաշվի առնելով այն, որ բրոքերի անձնական կյանքին միջամտությունը, ով հրաժարվել էր վիճահարույց հարցազրույցի վերաբերյալ իր տեսակետներն արտահայտելու հնարավորությունից, չէր եղել բավարար լուրջ, որպեսզի գերակշռեր ապահովագրության ոլորտում թերությունների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու հանրային շահի նկատմամբ։ Դատարանը նաև պնդել էր, որ դիմումատուները պետք է օգտվեն անմեղության կանխավարկածից կապված Շվեյցարիայի օրենսդրությամբ սահմանված՝ լրագրողական էթիկային հետևելու նրանց ցանկության հետ, նշելով թաքնված տեսախցիկի սահմանափակ օգտագործման նրանց օրինակը։

Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-152711

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=002-10509

«Ինչ վերաբերում է վավերագրական ֆիլմի ստեղծման մեթոդին, ապա Դատարանը գտավ, որ թաքնված տեսախցիկների օգտագործումը պետք է սահմանափակվի որպես սկզբունք, քանի որ այս մեթոդը խիստ միջամտող է և խաթարում է անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը։ Այնուամենայնիվ, Դատարանը տեղյակ է գաղտնի հետաքննչական մեթոդների կարևորությանը՝ վավերագրական ֆիլմերի որոշ տեսակների ստեղծման համար։ Որոշ դեպքերում լրագրողները ստիպված են օգտագործել թաքնված տեսախցիկներ, օրինակ երբ տեղեկատվությունը դժվար է ձեռք բերել որևէ այլ միջոցով։ Սակայն դա պետք է լինի ամենավերջի միջոցը, որին պետք է դիմել հազվադեպ և էթիկայի համապատասխան կանոնագրքերին հետևելով»։

Bremner-ն ընդդեմ Թուրքիայի, 2015թ.  

Bremner-ն ընդդեմ Թուրքիայի, գանգատ թիվ 37428/06, 2015թ. հոկտեմբերի 13-ի վճիռը

Գործը վերաբերում էր հեռուստատեսային վավերագրական մի ֆիլմի հեռարձակմանը, որում դիմումատուն, ով պատկերված էր իր ավետարանչական քրիստոնեական համոզմունքները քարոզելիս, նկարագրված էր որպես «կրոնի օտարերկրյա տարածող», ով ներգրավված է գաղտնի գործունեության մեջ Թուրքիայում։ Դիմումատուն պնդել էր, որ վավերագրական ֆիլմի հեռարձակումը և իրեն փոխհատուցում տրամադրելու դատական իշխանությունների մերժումը խախտել են անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իր իրավունքը։

Դատարանը վճռեց, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի (անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունք) խախտում՝ գտնելով մասնավորապես, որ դիմումատուի պատկերի հեռարձակումն առանց այն աղոտ դարձնելու (blurring) չէր կարող համարվել ներդրում հասարակության ընդհանուր շահերից բխող հարցի շուրջ որևէ բանավեճին, անկախ կրոնական հավատափոխության հարցի նկատմամբ հանրության ունեցած հետաքրքրության աստիճանից։

Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-158077

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=002-10915

դ) շահագրգիռ անձի նախկին վարքագիծը

«​Շահագրգիռ անձի` հաղորդման հրապարակմանը նախորդած վարքագիծը կամ փաստը, որ լուսանկարը և դրա հետ կապված տեղեկատվությունը արդեն տեղ են գտել ավելի վաղ հրապարակման մեջ, նույնպես հաշվի առնման ենթակա գործոններ են։ Այնուամենայնիվ, նախկինում մամուլի հետ համագործակցելու փաստը միայն չի կարող փաստարկ հանդիսանալ շահագրգիռ անձին խնդրո առարկա լուսանկարի հրապարակման դեմ պաշտպանությունից զրկելու համար»։

Von Hannover-ն ընդդեմ Գերմանիայի (թիվ 2) (ՄՊ), 2012թ.  

Von Hannover-ն ընդդեմ Գերմանիայի, գանգատ թիվ 59320/00, 2004 թ. հունիսի 24-ի վճիռը

Դիմումատուն՝ արքայադուստր Կարոլին ֆոն Հանովերը (Caroline von Hannover) դիմել էր Գերմանիայի դատարաններին՝ խնդրելով արգելք սահմանել՝ կանխելու իր անձնական կյանքին վերաբերող լուսանկարների երկու շարքի հետագա հրապարակումը, որոնք հայտնվել էին գերմանական ամսագրերում՝ այն հիմքով, որ դրանք խախտում են անձնական կյանքի նկատմամբ հարգանքի և սեփական պատկերի նրա իրավունքը։ Դժգոհ մնալով ներպետական դատարանների որոշումներից, արքայադուստրը գանգատ ներկայացրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Նա պնդում էր, որ այդ որոշումները խախտել են անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իր իրավունքը, քանի որ չէին կարողացել նրան տրամադրել բավարար

պաշտպանություն լուսանկարների հրապարակումից, որոնք կատարվել էին առանց նրա գիտության, մի պապարացիի կողմից, այն հիմքով, որ նկատի ունենալով նրա ծագումը, նա ժամանակակից հասարակության «ականավոր» գործիչ էր։

Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-109029

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=002-98

ե) հրապարակման բովանդակությունը, ձևը և հետևանքները

«Դատարանը կրկնում է, որ որևէ թեմա լուսաբանելիս կիրառվող մոտեցումը լրագրողական ազատության խնդիր է։ Դատարանի կամ ներպետական դատարանների խնդիրը չէ այս ոլորտում իրենց սեփական տեսակետներով մամուլի տեսակետները փոխարինելը։ Կոնվենցիայի 10-րդ հոդվածը նաև լրագրողներին է թողնում որոշելը, թե որ մանրամասներն է պետք հրապարակել՝ հոդվածի արժանահավատությունն ապահովվելու համար։ Բացի այդ լրագրողներն ազատ են ընտրելու իրենց հասած ո՛ր լուրերը և ինչպե՛ս լուսաբանել։ Այս ազատությունը սակայն անմասն չէ պատասխանատվությունից»։

«Այնտեղ, որտեղ լուսաբանվող տեղեկատվությունը ներառում է այլ անձի մասնավոր կյանքը, լրագրողներից պահանջվում է հաշվի առնել այնքանով որքանով որ դա հնարավոր է, հրապարակվող տեղեկատվության և նկարների ազդեցությունը նախքան դրանք տարածելը։ Մասնավորապես, առանձի ն իրադարձություններ, որոնք վերաբերում են անձնական և ընտանեկան կյանքին, հատուկ ուշադրությամբ են պաշտպանվում Կոնվենցիայի 8-րդ հոդվածով և հետևաբար պետք է լրագրողներին ստիպեն զգուշություն և զգոնություն ցուցաբերել դրանք լուսաբանելիս»։

Couderc և Hachette Filipacchi Associés-ն ընդդեմ Ֆրանսիայի [Մեծ Պալատ], 2015թ.  

Couderc and Hachette Filipacchi Associés-ն ընդդեմ Ֆրանսիայի (ՄՊ), գանգատ թիվ 40454/07, 2015թ. նոյեմբերի 10-ի վճիռը

Սույն գործը վերաբերում էր դիմումատուների՝ Փարիզ Մեչ (Paris Match) պարբերականի հրատարակությունների տնօրենի և հրատարակչի դատապարտմանը, երբ «Մոնակոյի Ալբերտը՝ Ա-ն՝ գաղտնի երեխան» խորագրի ներքո հրապարակվեց տասն էջանոց մի հոդված, որում կային Մոնակոյի արքայազնի, նրա ենթադրյալ երեխայի և երեխայի մոր մի շարք լուսանկարներ։ Դիմումատուները պնդում էին, որ իրենց նկատմամբ կայացված վճիռը համազոր է եղել տեղեկատվության ազատության իրենց իրավունքին անհիմն միջամտության։

Սույն գործը վերաբերում էր դիմումատուների՝ Փարիզ Մեչ (Paris Match) պարբերականի հրատարակությունների տնօրենի և հրատարակչի դատապարտմանը, երբ «Մոնակոյի Ալբերտը՝ Ա-ն՝ գաղտնի երեխան» խորագրի ներքո հրապարակվեց տասն էջանոց մի հոդված, որում կային Մոնակոյի արքայազնի, նրա ենթադրյալ երեխայի և երեխայի մոր մի շարք լուսանկարներ։ Դիմումատուները պնդում էին, որ իրենց նկատմամբ կայացված վճիռը համազոր է եղել տեղեկատվության ազատության իրենց իրավունքին անհիմն միջամտության։

Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-158861

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=002-10950

«Լուսանկարի կամ հաղորդման հրապարակման ձևը և շահագրգիռ անձի` լուսանկարում կամ հաղորդման մեջ ներկայացման եղանակը նույնպես կարող են նշանակություն ունեցող գործոններ հանդիսանալ։ Հաղորդման և լուսանկարների տարածման աստիճանը նույնպես կարող է կարևոր գործոն լինել, կախված այն հանգամանքից, թե արդյոք թերթը ազգային է, թե տեղական և լայն, թե սահմանափակ տպաքանակ ունի»։

Von Hannover-ն ընդդեմ Գերմանիայի (թիվ 2) (ՄՊ), 2012թ.  

Von Hannover-ն ընդդեմ Գերմանիայի, գանգատ թիվ 59320/00, 2004 թ. հունիսի 24-ի վճիռը

Դիմումատուն՝ արքայադուստր Կարոլին ֆոն Հանովերը (Caroline von Hannover) դիմել էր Գերմանիայի դատարաններին՝ խնդրելով արգելք սահմանել՝ կանխելու իր անձնական կյանքին վերաբերող լուսանկարների երկու շարքի հետագա հրապարակումը, որոնք հայտնվել էին գերմանական ամսագրերում՝ այն հիմքով, որ դրանք խախտում են անձնական կյանքի նկատմամբ հարգանքի և սեփական պատկերի նրա իրավունքը։ Դժգոհ մնալով ներպետական դատարանների որոշումներից, արքայադուստրը գանգատ ներկայացրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Նա պնդում էր, որ այդ որոշումները խախտել են անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իր իրավունքը, քանի որ չէին կարողացել նրան տրամադրել բավարար

պաշտպանություն լուսանկարների հրապարակումից, որոնք կատարվել էին առանց նրա գիտության, մի պապարացիի կողմից, այն հիմքով, որ նկատի ունենալով նրա ծագումը, նա ժամանակակից հասարակության «ականավոր» գործիչ էր։

Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-109029

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=002-98

զ) կիրառված տույժի խստությունը

«Դատարանը կրկնում է, որ համաչափությունը գնահատելու համատեքստում, անկախ նրանից, թե արդյոք կիրառված պատժամիջոցը փոքր է եղել, թե ոչ, կարևորը ներգրավված անձի նկատմամբ կայացված վճիռն է, ներառյալ այն դեպքերում, երբ այն զուտ քաղաքացիական բնույթ ունի։ Արտահայտվելու ազատության իրավունքի ցանկացած անհարկի սահմանափակում արդյունավետ կերպով ի հայտ է բերում նման հարցերի վերաբերյալ լրատվական ապագա լուսաբանումներին խոչընդոտելու կամ դրանք կաթվածահար անելու վտանգ»։

Couderc և Hachette Filipacchi Associés-ն ընդդեմ Ֆրանսիայի [Մեծ Պալատ], 2015թ.  

Couderc and Hachette Filipacchi Associés-ն ընդդեմ Ֆրանսիայի (ՄՊ), գանգատ թիվ 40454/07, 2015թ. նոյեմբերի 10-ի վճիռը

Սույն գործը վերաբերում էր դիմումատուների՝ Փարիզ Մեչ (Paris Match) պարբերականի հրատարակությունների տնօրենի և հրատարակչի դատապարտմանը, երբ «Մոնակոյի Ալբերտը՝ Ա-ն՝ գաղտնի երեխան» խորագրի ներքո հրապարակվեց տասն էջանոց մի հոդված, որում կային Մոնակոյի արքայազնի, նրա ենթադրյալ երեխայի և երեխայի մոր մի շարք լուսանկարներ։ Դիմումատուները պնդում էին, որ իրենց նկատմամբ կայացված վճիռը համազոր է եղել տեղեկատվության ազատության իրենց իրավունքին անհիմն միջամտության։ .

Սույն գործը վերաբերում էր դիմումատուների՝ Փարիզ Մեչ (Paris Match) պարբերականի հրատարակությունների տնօրենի և հրատարակչի դատապարտմանը, երբ «Մոնակոյի Ալբերտը՝ Ա-ն՝ գաղտնի երեխան» խորագրի ներքո հրապարակվեց տասն էջանոց մի հոդված, որում կային Մոնակոյի արքայազնի, նրա ենթադրյալ երեխայի և երեխայի մոր մի շարք լուսանկարներ։ Դիմումատուները պնդում էին, որ իրենց նկատմամբ կայացված վճիռը համազոր է եղել տեղեկատվության ազատության իրենց իրավունքին անհիմն միջամտության։

Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-158861

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=002-10950

Իրավաբանական անձինք չեն կարող պնդել, որ գաղտնիության իրավունք ունեն, բայց դրանց սեփականատերերը կարող են։

«Ինչպես Դատարանը նախկինում վճռել է, իրավաբանական անձինք չեն կարող պնդել, թե խախտվել են իրենց անձի իրավունքները, որոնք պատկանում են միայն ֆիզիկական անձանց (...)։ Սակայն չի կարող բացառվել, որ վիճարկվող արտահայտությունները վիրավորական լինեն ընկերության հետևում կանգնած անձի համար»։

MTE and Index.hu-ն ընդդեմ Հունգարիայի, 2016թ.  

Magyar Tartalomszolgaltatok Egyesulete-ն և Index.hu Zrt (“MTE”)-ն ընդդեմ Հունգարիայի, գանգատ թիվ 22947/13, 2016թ. փետրվարի 2-ի վճիռը

Առաջին դիմումատուն ինտերնետային բովանդակություն մատուցողների ինքնակարգավորման մարմին էր, իսկ երկրորդը՝ ինտերնետային լրատվական պորտալի սեփականատեր։ 2010թ. Փետրվարին առաջին դիմումատուն մի կարծիք էր հրապարակել անշարժ գույքի կառավարման ինտերնետային էջերի վերաբերյալ, որի ամբողջական տեքստը հետագայում նաև հրապարակվել էր երկրորդ դիմումատուի պորտալում։ Այդ կարծիքը արժանացել էր օգտատերերի մեկնաբանություններին, և նրանցից ոմանք քննադատել էին անշարժ գույքի ինտերնետային կայքերը վիրավորական խոսքերով։ Արդյունքում ինտերնետային կայքեր գործարկող ընկերությունը քաղաքացիական հայց էր բերել դիմումատուների դեմ՝ պնդելով, որ նրանք վնասել են իր հեղինակությանը։ Դիմումատուներն անմիջապես հեռացրել էին օգտատերերի վիրավորական արտահայտությունները։ Այդուամենայնիվ ներպետական դատարանները վճռել էին, որ նրանք պետք է օբյեկտիվ պատասխանատվություն կրեն իրենց հրապարակման համար և հրահանգել էին հոգալ դատական ծախքերը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պետք է գնահատեր, թե արդյոք արդարացի հավասարակշռություն է ապահովվել 10-րդ հոդվածով նախատեսված՝ դիմումատուների արտահայտվելու ազատության իրավունքի և 8-րդ հոդվածով նախատեսված՝ հայցվոր ընկերության հեղինակության իրավունքի միջև։ Օգտատերերի մեկնաբանություններում ատելության խոսքի կամ հայցվոր ընկերության ֆիզիկական անձեռնմխելիության նկատմամբ ուղղակի սպառնալիքների բացակայության պայմաններում Դատարանը գտավ, որ որևէ պատճառ չկար կարծելու, որ արագ արձագանքման արդյունավետ ընթացակարգերի առկայության դեպքում ծանուցում-հեռացում-համակարգը չէր կարող հայցվոր ընկերության առևտրային հեղինակությունը պաշտպանող կենսական միջոց լինել սույն դեպքում։

Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-160314

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝

Արտահայտվելու ազատություն և հեղինակային իրավունք

Մեկ այլ առանցքային թեմա, որի հետ արտահայտվելու ազատությունը հակասության մեջ է մտնում, մտավոր սեփականության իրավունքներն են և հատկապես հեղինակային իրավունքը։ Այս լարվածությունները հակված են ավելի նշանակալի լինելու թվային աշխարհում, երբ մեծ ծավալի աշխատանք արտագրելը դառնում է տեխնիկապես ավելի դյուրին, և թվային օրինակը նույնական է բնօրինակին։

Այս առանձնահատուկ տիրույթում ՄԻԵԴ-ն ունեցել է ընդամենը մի քանի նախադեպ և բավականին հստակ ընդհանուր մոտեցում։ Միևնույն ժամանակ մենք նշում ենք, որ Արդարադատության եվրոպական դատարանը ունեցել է որոշումների իր բաժինը, որոնք նույնպես անդրադարձել են արտահայտվելու ազատության և մտավոր սեփականության իրավունքների միջև հակասություններին, որոնք ամրագրված են Եվրոպական միության հիմնարար իրավունքների խարտիայում։

Առաջինը, անհրաժեշտ է հստակեցնել, որ ՄԻԵԴ-ը գտնում է, որ մտավոր սեփականությունը սեփականության մի ձև է, հետևաբար դասվում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի ներքո՝

1-ին հոդված՝ Սեփականության պաշտպանություն

Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել նրան գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով:

«Վերոնշյալ վճիռների լույսի ներքո Մեծ Պալատը համաձայն է Պալատի այն եզրակացությանը, որ Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածը որպես այդպիսին կիրառելի է մտավոր սեփականության նկատմամբ»։

Anheuser-Busch Inc.-ն ընդդեմ Պորտուգալիայի (ՄԹ), 2007թ.  

Ինչպես անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի հետ հակասության նմանօրինակ դեպքերում, այս իրավիճակում Դատարանը նույնպես Կոնվենցիայով ամրագրված այս երկու իրավունքների միջև հավասարակշռություն ապահովելու կարիք ունի։ Այս դեպքերում, երբ նշված հավասարակշռությունը քննվել է ներպետական դատարանների կողմից՝ ՄԻԵԴ-ի դատական պրակտիկայի չափանիշների հիման վրա, սովորաբար ՄԻԵԴ-ը միջամտում է միայն այն դեպքում, երբ կան շատ խիստ փաստարկներ առ այն, որ գործը պետք է կրկին քննել։

element cheie ՄԻԵԴ-ի համապատասխան նախադեպերի կարևոր տեսանկյուններ՝

Նման դեպքերում այս գործերի քննության առումով ներպետական իշխանություններն ունեն թույլատրելի հայեցողականության լայն շրջանակ

«Ներպետական իշխանությունները ունեցել են թույլատրելի հայեցողականության հատկապես լայն շրջանակ այս գործում, և հաշվի առնելով միջամտության նպատակը և այն փաստը, որ թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածը կիրառվել է մտավոր սեփականության նկատմամբ, միջամտության նպատակը նաև եղել է պաշտպանել Կոնվենցիայով կամ նրա արձանագրություններով երաշխավորված իրավունքները»։

Ashby Donald-ը և այլոք ընդդեմ Ֆրանսիայի, 2013թ.  

Ashby Donald-ը և այլոք ընդդեմ Ֆրանսիայի, գանգատ թիվ 36769/08, 2013թ. հունվարի 10-ի վճիռը

Սույն գործը վերաբերում էր նորաձևության ոլորտի լուսանկարիչների դատապարտմանը հեղինակային իրավունքների խախտման համար, երբ երկու դիմումատուների կողմից գործարկվող՝ նորաձևության մի ընկերության ինտերնետային կայքում հրապարակվեցին 2003թ. նորաձևության ցուցադրումների ընթացքում մյուս դիմումատուի կողմից կատարված լուսանկարները՝ առանց համապատասխան նորաձևության տների համաձայնության։

Դատարանը վճռեց, որ Կոնվենցիայի 10-րդ հոդվածի (արտահայտվելու ազատություն) խախտում տեղի չի ունեցել։ Տվյալ գործի հանգամանքներում և ուշադրություն դարձնելով ներպետական դատարաններին տրամադրվող թույլատրելի հայեցողականության առանձնահատուկ լայն շրջանակին, դիմումատուների նկատմամբ կիրառված տույժի բնույթն ու ծանրությունը այնպիսին չէին, որպեսզի Դատարանը գտներ, որ վիճահարույց միջամտությունը եղել է հետամտվող նպատակին անհամապատասխան։

Վճիռ՝ (միայն ֆրանսերեն) http://hudoc.echr.coe.int/eng?i=001-115979

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=002-7393

Հեղինակային իրավունքի խախտման համար դատապարտումը միջամտություն է արտահայտվելու ազատության իրավունքին

«Սույն գործում դիմումատուներն այլոց միջոցներ են տրամադրել Կոնվենցիայի 10-րդ հոդվածի նշանակության առումով տեղեկատվություն տարածելու և ստանալու համար։ Դատարանը համարում է, որ դիմումատուների ձեռնարկած գործողությունները պաշտպանված են Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ, և հետևաբար նրանց պատիժները միջամտել են արտահայտվելու ազատության նրանց իրավունքին։ Նման միջամտությունը խախտում է 10-րդ հոդվածը, եթե այն «նախատեսված չի եղել օրենքով», չի հետամտվել 10-րդ հոդվածի 2-րդ պարբերության մեջ նշված իրավաչափ նպատակներից մեկով կամ մի քանիսով և «անհրաժեշտ չի եղել ժողովրդավարական հասարակությունում» այդ նպատակին կամ նպատակների հասնելու համար»։

Neij և Sunde Kolmisoppi-ներն ընդդեմ Շվեդիայի, 2013թ.  

Neij և Sunde Kolmisoppi-ներն ընդդեմ Շվեդիայի, գանգատ թիվ 40397/12, 2013թ. փետրվարի 19-ի որոշումը

Գործը վերաբերում էր մի գանգատի, որը բերել էին տորենտային ֆայլերի փոխանակման ամենամեծ կայքերից մեկի՝ «The Pirate Bay»-ի երկու համահիմնադիրները այն մասին, որ իրենց դատապարտումը Հեղինակային ակտի խախտմամբ հանցագործություններին հանցակցության համար խախտել է նրանց արտահայտվելու ազատությունը։

Դատարանը հայտարարեց գանգատը անընդունելի՝ ակնհայտորեն վատ հիմնավորված լինելու պատճառով։ Այն վճռեց, որ ինտերնետում այս տեսակի ֆայլերի փոխանակումը կամ մյուսներին փոխանակել թույլատրելը, նույնիսկ հեղինակային իրավունքով պաշտպանվող նյութերի և շահույթ չհետապնդելու դեպքում, պաշտպանվում է Կոնվենցիայի 10-րդ հոդվածով (արտահայտվելու ազատություն)։ Սակայն այն գտավ, որ ներպետական դատարաններն արդեն արդար կերպով հավասարակշռել են վտանգված մրցակցող շահերը, այսինքն՝ դիմումատուների՝ տեղեկատվություն ստանալու և տարածելու իրավունքը և հեղինակային իրավունքի պաշտպանության անհրաժեշտությունը, երբ դատապարտել են դիմումատուներին։

Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-117513

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=002-7408

«Դատարանը եզրակացնում է, որ վիճելի լուսանկարների հրապարակումը մի կայքում, որը նվիրված էր նորաձևությանը, և նորաձևության ցուցադրումների պատկերների բաց ներկայացումը գումարով կամ անվճար և վաճառքի նպատակով, արտահայտվելու ազատության իրավունքի իրականացում է և որ դիմումատուների դատապարտումը այս գործողությունների համար հանդիսանում էն այս իրավունքի խախտում»։

Ashby Donald-ը և այլոք ընդդեմ Ֆրանսիայի, 2013թ.  

Ashby Donald-ը և այլոք ընդդեմ Ֆրանսիայի, գանգատ թիվ 36769/08, 2013թ. հունվարի 10-ի վճիռը

Սույն գործը վերաբերում էր նորաձևության ոլորտի լուսանկարիչների դատապարտմանը հեղինակային իրավունքների խախտման համար, երբ երկու դիմումատուների կողմից գործարկվող՝ նորաձևության մի ընկերության ինտերնետային կայքում հրապարակվեցին 2003թ. նորաձևության ցուցադրումների ընթացքում մյուս դիմումատուի կողմից կատարված լուսանկարները՝ առանց համապատասխան նորաձևության տների համաձայնության։

Դատարանը վճռեց, որ Կոնվենցիայի 10-րդ հոդվածի (արտահայտվելու ազատություն) խախտում տեղի չի ունեցել։ Տվյալ գործի հանգամանքներում և ուշադրություն դարձնելով ներպետական դատարաններին տրամադրվող թույլատրելի հայեցողականության առանձնահատուկ լայն շրջանակին, դիմումատուների նկատմամբ կիրառված տույժի բնույթն ու ծանրությունը այնպիսին չէին, որպեսզի Դատարանը գտներ, որ վիճահարույց միջամտությունը եղել է հետամտվող նպատակին անհամապատասխան։

Վճիռ՝ (միայն ֆրանսերեն) http://hudoc.echr.coe.int/eng?i=001-115979

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=002-7393

«Առևտրային» խոսքի երաշխիքներն ավելի փոքր են, քան քաղաքական կամ հանրային շահերին առնչվող այլ խոսքի երաշխիքները։

«Այս կապակցությամբ Դատարանը նաև նշել է, որ պետություններին տրամադրվող թույլատրելի հայեցողականության շրջանակը տարբերվում է՝ ելնելով մի շարք գործոններից, որոնցից տվյալ տեղեկատվության տեսակը առանձնահատուկ կարևորություն ունի։ Սույն գործով, թեև պաշտպանված լինելով 10-րդ հոդվածով, տարածված նյութերի երաշխիքները, որոնց հետ կապված դիմումատուները դատապարտվել էին, չէր կարող լինել նույն մակարդակի, ինչ որ քաղաքական արտահայտման և բանավեճի դեպքում։ Այսինքն, տվյալ տեղեկատվության բնույթը և շահերի վերը նշված հավասարակշռումը որպես այդպիսին պետությանը տրամադրել են հայեցողականության լայն շրջանակ, որը տվյալ գործով գումարվելու դեպքում հայեցողականության շրջանակի շեմը դարձնում է հատկապես ընդարձակ»։

Neij և Sunde Kolmisoppi-ներն ընդդեմ Շվեդիայի, 2013թ.  

Neij և Sunde Kolmisoppi-ներն ընդդեմ Շվեդիայի, գանգատ թիվ 40397/12, 2013թ. փետրվարի 19-ի որոշումը

Գործը վերաբերում էր մի գանգատի, որը բերել էին տորենտային ֆայլերի փոխանակման ամենամեծ կայքերից մեկի՝ «The Pirate Bay»-ի երկու համահիմնադիրները այն մասին, որ իրենց դատապարտումը Հեղինակային ակտի խախտմամբ հանցագործություններին հանցակցության համար խախտել է նրանց արտահայտվելու ազատությունը։

Դատարանը հայտարարեց գանգատը անընդունելի՝ ակնհայտորեն վատ հիմնավորված լինելու պատճառով։ Այն վճռեց, որ ինտերնետում այս տեսակի ֆայլերի փոխանակումը կամ մյուսներին փոխանակել թույլատրելը, նույնիսկ հեղինակային իրավունքով պաշտպանվող նյութերի և շահույթ չհետապնդելու դեպքում, պաշտպանվում է Կոնվենցիայի 10-րդ հոդվածով (արտահայտվելու ազատություն)։ Սակայն այն գտավ, որ ներպետական դատարաններն արդեն արդար կերպով հավասարակշռել են վտանգված մրցակցող շահերը, այսինքն՝ դիմումատուների՝ տեղեկատվություն ստանալու և տարածելու իրավունքը և հեղինակային իրավունքի պաշտպանության անհրաժեշտությունը, երբ դատապարտել են դիմումատուներին։

Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-117513

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=002-7408

«Պայմանավորվող պետություններն ունեն հայեցողականության լայն շրջանակ, երբ կարգավորում են արտահայտվելու ազատությունը առևտրային ոլորտում, հաշվի առնելով, որ արտահայտման շրջանակը պետք է հարաբերականացվի, երբ խոսքը վերաբերում է ոչ թե այդ անհատի խիստ «առևտրային» բնույթի արտահայտությանը, այլ նրա մասնակցությանը մի բանավեճում, որը վերաբերում է հանրային շահին»։

Ashby Donald-ը և այլոք ընդդեմ Ֆրանսիայի, 2013թ.  

Ashby Donald-ը և այլոք ընդդեմ Ֆրանսիայի, գանգատ թիվ 36769/08, 2013թ. հունվարի 10-ի վճիռը

Սույն գործը վերաբերում էր նորաձևության ոլորտի լուսանկարիչների դատապարտմանը հեղինակային իրավունքների խախտման համար, երբ երկու դիմումատուների կողմից գործարկվող՝ նորաձևության մի ընկերության ինտերնետային կայքում հրապարակվեցին 2003թ. նորաձևության ցուցադրումների ընթացքում մյուս դիմումատուի կողմից կատարված լուսանկարները՝ առանց համապատասխան նորաձևության տների համաձայնության։

Դատարանը վճռեց, որ Կոնվենցիայի 10-րդ հոդվածի (արտահայտվելու ազատություն) խախտում տեղի չի ունեցել։ Տվյալ գործի հանգամանքներում և ուշադրություն դարձնելով ներպետական դատարաններին տրամադրվող թույլատրելի հայեցողականության առանձնահատուկ լայն շրջանակին, դիմումատուների նկատմամբ կիրառված տույժի բնույթն ու ծանրությունը այնպիսին չէին, որպեսզի Դատարանը գտներ, որ վիճահարույց միջամտությունը եղել է հետամտվող նպատակին անհամապատասխան։

Վճիռ՝ (միայն ֆրանսերեն) http://hudoc.echr.coe.int/eng?i=001-115979

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=002-7393

Հեղինակային իրավունքի քրեական դատապարտումը և վնասը կարող են համաչափ լինել

«Վերջապես, Դատարանը վերահաստատում է, որ պատժամիջոցների բնույթն ու ծանրությունը գործոններ են, որոնք պետք է հաշվի առնվեն 10-րդ հոդվածով երաշխավորված՝ արտահայտվելու ազատության նկատմամբ միջամտության համաչափությունը գնահատելիս։ Սույն գործով Դատարանը գտնում է, որ ազատազրկման դատավճիռը և վնասների փոխհատուցումը չէին կարող դիտարկվել որպես անհամաչափ՝ հաշվի առնելով այն փաստը, որ դիմումատուները չէին կարողացել որևէ գործողություն կատարել և հեռացնել վիճարկվող տորենտային ֆայլերը, թեև դրա համար նրանց պահանջ էր ներկայացվել։ Փոխարենը դիմումատուներն անտարբեր էին եղել այն փաստի նկատմամբ, որ հեղինակային իրավունքով պաշտպանվող աշխատանքները տարածվում են ֆայլերի փոխանակման միջոցով»։

Neij և Sunde Kolmisoppi-ներն ընդդեմ Շվեդիայի, 2013թ.  

Neij և Sunde Kolmisoppi-ներն ընդդեմ Շվեդիայի, գանգատ թիվ 40397/12, 2013թ. փետրվարի 19-ի որոշումը

Գործը վերաբերում էր մի գանգատի, որը բերել էին տորենտային ֆայլերի փոխանակման ամենամեծ կայքերից մեկի՝ «The Pirate Bay»-ի երկու համահիմնադիրները այն մասին, որ իրենց դատապարտումը Հեղինակային ակտի խախտմամբ հանցագործություններին հանցակցության համար խախտել է նրանց արտահայտվելու ազատությունը։

Դատարանը հայտարարեց գանգատը անընդունելի՝ ակնհայտորեն վատ հիմնավորված լինելու պատճառով։ Այն վճռեց, որ ինտերնետում այս տեսակի ֆայլերի փոխանակումը կամ մյուսներին փոխանակել թույլատրելը, նույնիսկ հեղինակային իրավունքով պաշտպանվող նյութերի և շահույթ չհետապնդելու դեպքում, պաշտպանվում է Կոնվենցիայի 10-րդ հոդվածով (արտահայտվելու ազատություն)։ Սակայն այն գտավ, որ ներպետական դատարաններն արդեն արդար կերպով հավասարակշռել են վտանգված մրցակցող շահերը, այսինքն՝ դիմումատուների՝ տեղեկատվություն ստանալու և տարածելու իրավունքը և հեղինակային իրավունքի պաշտպանության անհրաժեշտությունը, երբ դատապարտել են դիմումատուներին։

Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-117513

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=002-7408

Արդարադատության եվրոպական դատարանի համապատասխան նախադեպեր՝

GS Media BV-ն ընդդեմ Sanoma Media Netherlands BV-ի և այլոց՝ Գ-160/15 (2016թ.). Հեղինակային իրավունքով պաշտպանված աշխատանքներին մատչող հիպերկապերը հասանելի են դարձվել մեկ այլ կայքում՝ առանց իրավատիրոջ համաձայնության

Գ-160/15, GS Media BV-ն ընդդեմ Sanoma Media Netherlands BV-ի, 2016թ. Սեպտեմբերի 8-ի վճիռը

ԵՄԱԴ-ը վճռեց, որ տեղեկատվական հասարակությունում հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների որոշակի տեսանկյունների ներդաշնակեցման վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի և Եվրոպական խորհրդի 2001թ. Մայիսի 22-ի 2001/29/EC դիրեկտիվի 3-րդ հոդվածի 1-ին ենթակետը պետք է մեկնաբանվի այնպես, որ պարզելիս, թե արդյոք ինտերնետային կայքում պաշտպանված գործերի գերհղումներ տեղադրելու փաստը, որոնք հասանելի են ազատորեն մեկ այլ ինտերնետային կայքում առանց հեղինակային իրավունքների տիրոջ համաձայնության, հանդիսանում է «հաղորդում հանրությանը» նշված դրույթի նշանակության առումով, անհրաժեշտ է որոշել, թե արդյոք նշված հղումները տրամադրվում են առանց ֆինանսական օգուտ հետամտելու այն անձի կողմից, ով տեղյակ չի եղել, կամ չէր կարող ողջամտորեն տեղյակ լինել այլ կայքում նշված աշխատանքների հրապարակման անօրինական բնույթին, կամ արդյոք, հակառակը, նշված հղումները տրամադրվում են այդ նպատակով, մի իրավիճակ, որում այդ գիտելիքը պետք է ենթադրված լինի։

Full decision: http://curia.europa.eu/juris/document/document.jsf?text=&docid=183124&pageIndex=0&doclang=EN&mode=lst&dir=&occ=first&part=1&cid=873114

Scarlet-ն ընդդեմ SABAM -ի (Գ 360-10) - 2012թ. ինտերնետային ծառայությունների մատակարարից պահանջվել է տեղադրել հատուկ համակարգ՝ հեղինակային իրավունքով պաշտպանված գործերը ֆիլտրելու համար։

Գ-70/10, Scarlet-ն ընդդեմ SABAM-ի, 2011թ. նոյեմբերի 24

ԵՄԱԴ-ն վճռել է, որ դատական արգելք չի կարելի կիրառել ինտերնետային ծառայություններ մատուցողի նկատմամբ՝ պահանջելով նրանից տեղադրել իր ծառայությունների միջով անցնող էլեկտրոնային հաղորդակցությունը ֆիլտրող համակարգ, մասնավորապես այն դեպքերում, երբ օգտագործվել է peer-to-peer ծրագիրը, որը խտրականություն չի դնում իր հաճախորդների միջև, որպես կանխարգելող միջոց, բացառությամբ իր հաշվին և անսահմանփակ ժամանակով և որը կարող է տվյալ ծառայություններ մատուցողի ցանցում հայտնաբերել էլեկտրոնային ֆայլերի շարժը, որոնք ներառում են երաժշտական, կինեմատոգրաֆիական կամ տեսալսողական աշխատանքներ, որոնց նկատմամբ դիմումատուն պնդում էր իր մտավոր սեփականության իրավունքը՝ նպատակ ունենալով արգելափակել ֆայլերի փոխանցումը, որոնց տարածումը կարող էր խախտել հեղինակային իրավունքները։

Full decision: http://curia.europa.eu/juris/document/document.jsf?text=&docid=115202&pageIndex=0&doclang=EN&mode=lst&dir=&occ=first&part=1&cid=854226

SABAM-ն ընդդեմ Netlog-ի (Գ-70/10) – 2011թ.՝ հոսթինգ մատակարարողի նկատմամբ արգելք է սահմանվել, որով նրանից պահանջվում է տեղադրել հատուկ համակարգ՝ հեղինակային իրավունքով պաշտպանված գործերը ֆիլտրելու համար։

Գ-360/10 SABAM-ն ընդդեմ Netlog-ի, 2012թ. փետրվարի 16

ԵՄԱԴ-ը վճռել է, որ ԵՄ դիրեկտիվները թույլ չեն տվել ներպետական դատարանին դատական արգելք կիրառել հոսթինգի ծառայություններ մատուցողի նկատմամբ՝ նրանից պահանջելով տեղադրել տեղեկատվության ֆիլտրման համակարգ իր սերվերների (սպասարկու համակարգիչների) վրա, որը կֆիլտրի նրա ծառայություններից օգտվողների կողմից պահվող տեղեկատվությունը, ինչն անխտիր վերաբերում էր բոլոր այդ օգտատերերին, որպես կանխարգելիչ միջոց, բացառապես իր ծախսերով և անսահմանափակ ժամկետով, և որը կարողանար հայտնաբերել երաժշտական, կինեմատոգրաֆիական կամ տեսալսողական աշխատանքներ պարունակող ֆայլերը, որոնց նկատմամբ դատական արգելքի համար դիմողը պնդում էր իր մտավոր սեփականության իրավունքները՝ հեղինակային իրավունքի խախտմամբ այդ աշխատանքները հանրությանը հասանելի դարձնելը կանխելու նկատառումով։

Full decision: http://curia.europa.eu/juris/document/document.jsf?text=&docid=119512&pageIndex=0&doclang=EN&mode=lst&dir=&occ=first&part=1&cid=854226

Այլ սահմանափակումներ
(ազգային անվտանգություն, առողջության կամ բարոյական արժեքների (բարոյականության) պաշտպանություն, դատական վարույթներ)

Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ պարբերության մեջ թվարկված են այն շահերը, որոնք կարող են պաշտպանվել արտահայտվելու ազատության սահմանափակման դեպքում։ Բացի այլոց հեղինակության կամ իրավունքների պաշտպանությունից, կամ խորհրդապահական կարգով ստացված տեղեկատվության բացահայտման կանխարգելումից, որոնք քննարկվեցին նախորդ գլուխներում, այլ շահերից են՝

  • ազգային անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը կամ հանրային անվտանգությունը, անկարգությունների կամ հանցագործությունների կանխումը
  • առողջության կամ բարոյականության պաշտպանությունը
  • դատական համակարգի հեղինակության և անկողմնակալության պահպանումը

«Նույնիսկ եթե 10-րդ հոդվածի 2-րդ պարբերությունն ընթերցելիս որևէ մեկը կարող է մտածել, որ Կոնվենցիայի տեքստը թույլ է տալիս կույր սահմանափակումներ կիրառել արտահայտվելու ազատության իրավունքի նկատմամբ՝ հանուն վերը թվարկված շահերի, ՄԻԵԴ-ի իրավագիտությամբ մանրամասնված է, երբ նշված սահմանափակումը կարող է «անհրաժեշտ լինել ժողովրդավարական հասարակությունում», ինչպեսև այն, որ հակառակ դեպքում գերակշռում է արտահայտվելու ազատությունը»։

Չնայած կան դեպքեր, երբ արտահայտվելու ազատության սահմանափակումները պաշտպանվում են ՄԻԵԴ-ի կողմից, կան նաև բազմաթիվ գործեր, երբ այն վճռել է, որ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները խախտել են 10-րդ հոդվածը, երբ փորձել են պաշտպանել վերոնշյալ շահերը։

Օրինակ, ազգային անվտանգությունը պաշտպանելու անհրաժեշտությունը թույլ է տալիս սահմանափակել արտահայտվելու ազատության իրավունքը, բայց իշխանությունները պարտավոր են ապացուցել, որ այդ սահմանափակումներն իսկապես անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում։

Մյուս կողմից՝ ինչ վերաբերում է պոռնկագրությանը և աստվածանարգությանը, ապա դրանք ավելի դյուրությամբ կսահմանափակվեն առողջության կամ բարոյական արժեքների պաշտպանության շահերից ելնելով։ Երեխաների իրավունքների պաշտպանությունը առաջնային է։ Մանկական պոռնկագրությունն ապօրինի է։

element cheieՄԻԵԴ-ի համապատասխան նախադեպերի կարևոր տեսանկյուններ՝

Արտահայտվելու ազատության սահմանափակումները ազգային անվտանգության նպատակով՝ միայն ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտ լինելու դեպքում

«Թեև մամուլը չպետք է գերազանցի այն սահմանները, որոնք ի թիվս այլնի սահմանվել են պետության կենսական շահերի պաշտպանության նպատակով, ինչպես՝ բռնության սպառնալիքից ազգային անվտանգության կամ տարածքային ամբողջականության պաշտպանությունը կամ անկարգությունների կամ հանցագործությունների կանխարգելումը, այդուհանդերձ մամուլի վրա պարտականություն է դրված տարածել տեղեկատվություն և գաղափարներ քաղաքական, ներառյալ տարաձայնություններ ի հայտ բերող հարցերի վերաբերյալ։ Ոչ միայն մամուլն ունի նման տեղեկատվություն և գաղափարներ տարածելու իրավունք. հանրությունն իրավունք ունի դրանք ստանալու։ Մամուլի ազատությունը հանրությանը տրամադրում է կարծիքներ և գաղափարներ ու քաղաքական առաջնորդների նկատմամբ վերաբերմունք բացահայտելու և ձևավորելու լավագույն միջոցը»։

Sürek-ը և Özdemir-ն ընդդեմ Թուրքիայի (ՄԹ), 1999թ.  

Sürek-ը և Özdemir-ն ընդդեմ Թուրքիայի (ՄՊ), գանգատներ թիվ 23927/94 և 24277/94, 1999թ. հուլիսի 8-ի վճիռը

Մի թերթի սեփականատերը և գլխավոր խմբագիրը գանգատ էին բերել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, երբ Թուրքիայի ներպետական իշխանությունները նրանցից յուրաքանչյուրին դատապարտել էին վեց ամսվա ազատազրկման և տուգանքի։ Նրանց դատապարտել էին պետության ամբողջականության դեմ քարոզչության տարածման, ահաբեկչության հրահրման համար՝ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) անդամներից մեկի հետ հարցազրույցի տպագրումից հետո. մի կազմակերպություն, որն անօրինական է հռչակված Թուրքիայում։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտավ, որ 10-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել։

Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-58278

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝ https://globalfreedomofexpression.columbia.edu/cases/surek-ozdemir-v-turkey/

«Դատարանը հատուկ ուշադրություն է դարձրել այս հոդվածներում կիրառված եզրույթներին և դրանց հրապարակման համատեքստին՝ հաշվի առնելով իր քննությանը ներկայացված գործերի հանգամանքները, մասնավորապես ահաբեկչության դեմ պայքարին առնչվող դժվարությունները։ Այն գտնում է, որ վիճարկվող նյութերը չեն պարունակել բռնության կիրառման, զինված դիմադրության կամ ապստամբության որևէ ակնարկ և չեն հանդիսանում ատելության խոսք, ինչը նրա կարծիքով կարևոր տարր է, որն անհրաժեշտ է հաշվի առնել»։

Bayar-ը և Gürbüz-ն ընդդեմ Թուրքիայի, 2012թ.  

Bayar-ը և Gürbüz-ն ընդդեմ Թուրքիայի, գանգատ թիե 37569/06, 2012թ. նոյեմբերի 27-ի վճիռը

Դիմումատուները, ովքեր մի օրաթերթի սեփականատերը և գլխավոր խմբագիրն էին, տուգանվել էին, որովհետև նրանց օրաթերթում հրապարակվել էր երկու հոդված, որոնք ըստ ներպետական դատարանների նկարագրվել էին որպես ապօրինի զինված կազմակերպության հայտարարություններ հաղորդող։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտավ, որ նրանց տուգանելով նշված հայտարարությունները հրապարակելու համար Թուրքիան խախտել է 10-րդ հոդվածը։

Վճիռ՝ (միայն ֆրանսերեն) http://hudoc.echr.coe.int/eng?i=001-114773

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝

«վիճարկվող հոդվածը կապակցվել էր ՔԱԿ/PKK-ին և Քուրդիստանի ազգային անկախությանը հասնելու նպատակով զինված ուժի կիրառման կոչ էր արել։ (...)։ Նշված համատեքստում պետք է ընկալվի, որ նշված հոդվածի բովանդակությունը կարող է հետագա բռնություններ հրահրել տարածաշրջանում։ Իսկապես այն ուղերձը, որը հաղորդվել է ընթերցողին, այն է, թե ագրեսորի նկատմամբ բռնության դիմելն ինքնապաշտպանության համար անհրաժեշտ և արդարացված միջոց է։ Այս տեսանկյունից Դատարանը գտնում է, որ պատասխանող պետության կողմից ներկայացված այս պատճառները դիմումատուին դատապարտելու համար թե՛ տեղին և թե՛ բավարար հիմք են դիմումատուի՝ արտահայտվելու ազատության իրավունքի սահմանափակման համար։ Դատարանը վերահաստատում է, որ զուտ այն փաստը, որ «տեղեկատվությունը» կամ «գաղափարները» վիրավորում, ցնցում կամ անհանգստացնում են, բավարար հիմք չէ այդ միջամտությունը հիմնավորելու համար (տես վերը նշված 36-րդ պարբերությունը)։ Սույն գործով սակայն խնդիրը բռնության հրահրումն է»։

Sürek-ը և Özdemir-ն ընդդեմ Թուրքիայի (թիվ 3), 1999թ.  

Sürek-ն ընդդեմ Թուրքիայի (3), գանգատ թիվ 24735/94, 1999թ. հուլիսի 8-ի վճիռը

Թուրքիայի իշխանությունները մեղադրել էին մի թերթի սեփականատիրոջ պետության անբաժանելիության դեմ քարոզչություն տարածելու մեջ և հրահանգել տուգանք վճարել։ Այս դատավճիռը մի մեկնաբանության հետևանք էր, որը հրապարակվել էր նրա սեփականություն հանդիսացող թերթում։ Դատարանը գտավ, որ պետական անվտանգության և տարածքային ամբողջականության պաշտպանության շահերը տվյալ գործին բնորոշ համատեքստում համաչափ էին արտահայտվելու ազատության նկատմամբ կիրառված սահմանափակմանը, քանի որ հոդվածի տեքստը պարզապես վիրավորական, ցնցող կամ անհանգստացնող չէր, այլ ուներ բռնություն հրահրելու կարողություն։

Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-58281

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝ https://rm.coe.int/168007ff48

Պոռնկագրությունը և աստվածանարգությունը կարող են սահմանփակվել առողջության կամ բարոյական արժեքների պաշտպանության նպատակով

«(…) կրոնական համոզմունքների համատեքստում օրինականորեն կարող է ներառված լինել պարտականություն՝ հնարավորինս խուսափել պաշտամունքի առարկաների վերաբերյալ այնպիսի արտահայտություններից, որոնք անհարկի վիրավորում են ուրիշներին և անարգում են (…)։ (…) հայեցողականության ավելի լայն շրջանակ է սովորաբար տրամադրվում պայմանավորվող պետություններին՝ կարգավորելու արտահայտվելու ազատությունը կապված այնպիսի հարցերի հետ, որոնք կարող են վիրավորել ինտիմ անձնական համոզմունքները բարոյականության կամ հատկապես կրոնի ոլորտում։
Ավելին, ինչպես բարոյականության ոլորտում, և հավանաբար նույնիսկ ավելի մեծ չափով, չկա կրոնական համոզմունքների նկատմամբ հարձակումների հետ (…) կապված «այլոց իրավունքների պաշտպանության» պահանջների միասնական եվրոպական հասկացություն»։

Wingrove-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, 1996թ.  

Wingrove-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, գանգատ թիվ 17419/90, 1996թ. նոյեմբերի 25-ի վճիռը

Նայջել Վինգրուվը (Nigel Wingrove), մի բրիտանացի ռեժիսոր, սցենար էր գրել և նկարահանել էր մի կարճ ֆիլմ «Էքստազի տեսիքներ» (Visions of Ecstasy) վերնագրով։ Ֆիլմերի դասակարգման բրիտանական խորհուրդը մերժեց արտոնագրել ֆիլմը, քանի որ գտավ, որ այն խախտում է աստվածանարգության մասին քրեական օրենսդրությունը։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաստատեց Խորհրդի՝ դասակարգման արտոնագիր տրամադրելու մերժումը՝ պատճառաբանելով, որ միջամտությունը պատշաճ կերպով նախատեսված էր օրենքով և հետամտում էր քրիստոնեական հավատքը աստվածանարգական արտահայտություններից պաշտպանելու իրավաչափ նպատակ։

Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-58080

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝

«Դատարանն այնուհետև նշում է, որ դիմումատուն կարող էր խուսափած լինել վնասից և հետևաբար դատապարտվելուց, շարունակելով իր բիզնեսը՝ երաշխավորելով որ (պոռնկագրական) լուսանկարներից ոչ մեկը հասանելի չէ անվճար նախադի՚տման էջում (որտեղ տարիքային սահմանափակումներ չկան)։ Նա նախընտրել էր այդպես չանել, անկասկած քանի որ հույս էր ունեցել գրավել շատ ավելի հաճախորդների՝ լուսանկարները անվճար նախադիտման էջին պահելու միջոցով»։

Perrin-ն ընդդեմ Միացյալ Թագավորության,2005թ.  

Perrin-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, գանգատ 5446/03, 2005թ. հոկտեմբերի 18-ի որոշումը։

Գործը վերաբերում էր մի անհատի արտահայտվելու ազատության իրավունքներին, ով պոռնկագրական կայքի հրատարակիչ էր։ Կայքն իր առաջին էջին ուներ կոպրոֆիլիայի, կոպրոֆագիայի և մինետի անվճար հասանելի նկարներ, ուստի հրատարակողը Միացյալ Թագավորությունում դատապարտվել էր 30 ամսվա ազատազրկման՝ Անպարկեշտ հրատարակությունների մասին օրենքի հիման վրա։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միաձայն վճռեց, որ գանգատն անընդունելի է։

Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-70899

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=002-3684

Երեխաների իրավունքների պաշտպանությունը առաջնային է

«Դատարանի կարծիքով, այն դեպքերում, ինչպիսին սույն գործն է, երբ հանցագործությունը կատարել է անչափահասը, ով չի հասել քրեական պատասխանատվության օրենքով սահմանված տարիքին և ով չի համարվում պատասխանատու իր գործողությունների համար, լրագրողի՝ քրեական լուրջ հանցագործության մասին տեղեկություններ տարածելու իրավունքը պետք է զիջի անչափահասի անձնական կյանքի գաղտնիության արդյունավետ պաշտպանության իրավունքին։
Քիչ կասկած կարող է լինել, որ մամուլում (...) դատապարտելի միջադեպի առնչությամբ նրա անվան անընդհատ հիշատակումը հատկապես վնասակար էր պարոն V.-ի հոգեորդու բարոյական և հոգեբանական զարգացման և նրա անձնական կյանքի համար»։

«Դատարանը վերոնշյալից եզրակացնում է, որ դիմումատուի կողմից անչափահաս իրավախախտների անունների և նրանց հարազատների պաշտոնական դիրքի մասին հրապարակումը որևէ նպաստ չի բերել իրավաչափ հանրային մտահոգություն հանդիսացող խնդրի քննարկմանը։ Չնայած որ այդ տեղեկատվությունը նախկինում հրապարակված է եղել այլ թերթերում, դիմումատուի նկատմամբ կիրառված քաղաքացիական պատասխանատվությունը արդարացված է եղել տվյալ հանգամանքներում՝ հայցվորների անձնական կյանքի մանրամասների վերաբերյալ մամուլում հետագա տեղեկությունների տարածումը կանխարգելելու անհրաժեշտությամբ»։

Aleksey Ovchinnikov-ն ընդդեմ Ռուսաստանի, 2010թ.  

Aleksey Ovchinnikov-ն ընդդեմ Ռուսաստանի, գանգատ թիվ 24061/04, 2010թ. դեկտեմբերի 16-ի վճիռը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտավ, որ արտահայտվելու ազատության իրավունքի խախտում չի եղել մի գործով, որով մի լրագրող գանգատվում էր քաղաքացիական զրպարտչական դատավարությունից, որի արդյունքում նրան հրահանգվել էր վճարել մի (փոքր) գումար՝ վնասները հատուցելու նպատակով։ Վիճահարույց հոդվածները վերաբերում էին այնպիսի իրադարձությունների մասին տեղեկություններին, որոնցում ներգրավված էին անչափահասներ՝ հանրային անձանց ընտանիքներից։

Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-102322

«Չնայած արտահայտվելու ազատությունը և հաղորդակցման գաղտնիությունը առաջնային նկատառումներ են, և հեռահաղորդակցության և ինտերնետ ծառայություններից օգտվողները պետք է երաշխիքներ ունենան, որ իրենց անձնական կյանքի և ազատ արտահայտման իրավունքները կհարգվեն, սակայն նման երաշխիքները չեն կարող բացարձակ լինել և պետք է երբեմն զիջեն այլ օրինական հրամայականների, ինչպիսին են օրինակ անկարգության կամ հանցագործության կանխումը կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանությունը»:

K.U.-ն ընդդեմ Ֆինլանդիայի, 2008թ.  

K.U. -ն ընդդեմ Ֆինլանդիայի, գանգատ թիվ 2872/02, 2008թ. դեկտեմբերի 2-ի վճիռը

Գործը վերաբերում էր մի անչափահասի անձնական կյանքի գաղտնիության իրավունքը պաշտպանելու հարցում Ֆինլանդիայի ներպետական իշխանությունների ձախողմանը։ Նրա լուսանկարը հրապարակվել էր մի անծանոթ անձի կամ անծանոթ անձանց կողմից մի ինտերնետային կայքում, մի հայտարարության կողքին, որի համաձայն անչափահասը ինտիմ հարաբերություններ էր փնտրում իր տարիքի կամ իրենից մեծ որևէ տղայի հետ։ Ներպետական դատարանները հավանություն տվեցին Ինտերնետ ծառայություն մատուցողի մերժմանը՝ բացահայտել այն անձի ինքնությունը, ով փակցրել է լուսանկարը, նրա կոնտակտային տվյալները և ապակողմնորոշող հայտարարությունը։ Մերժումը հիմնված էր եղել խնդրո ժամանակահատվածում ուժի մեջ եղած օրենսդրության վրա, որն ընդունվել էր արտահայտվելու ազատությունը պաշտպանելու նպատակով, օրենսդրություն, որն արգելում էր բացահայտել օգտատերերի ինքնությունը։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միաձայն վճռեց, որ տեղի է ունեցել անչափահասի անձնական իրավունքների խախտում։

Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-89964

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝

Դատական վարույթները ավելի խիստ պարտավորություն են վերապահում նրանց համար, ովքեր հաղորդում են ներկայացնում հանրության համար

«(…) աներևակայելի կլիներ համարել, որ չեն կարող լինել որևէ տեղում ընթացող դատական վարույթների թեմաների վերաբերյալ ընթացիկ կամ նախնական քննարկումներ սովորական մամուլում կամ լայն հասարակության շրջանում։ Ոչ միայն լրատվամիջոցներն ունեն նման տեղեկատվություն և գաղափարներ տարածելու խնդիր, այլև հանրությունն իրավունք ունի դրանք ստանալու»։

Dupuis-ն և այլոք ընդդեմ Ֆրանսիայի, գանգատ թիվ 1914/02, 2007 թ. հունիսի 7-ի վճիռը  

Dupuis-ն և այլոք ընդդեմ Ֆրանսիայի, գանգատ թիվ 1914/02, 2007թ. հունիսի 7-ի վճիռը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռեց, որ տեղի է ունեցել 10-րդ հոդվածի խախտում մի գործով, որի շրջանակներում լրագրողներին տուգանել էին ընթացող քրեական հետաքննության մասին ապօրինի ձեռք բերված տեղեկատվություն տարածելու համար։ Դատարանը գտավ, որ հրապարակված տեղեկատվությունը վերաբերում էր հանրային շահին առնչվող խնդրի։

Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-80903

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝

«անհրաժեշտ է հաշվի առնել, որ յուրաքանչյուր ոք ունի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ երաշխավորված՝ արդար դատաքննության իրավունք, որը քրեական վարույթների դեպքում ներառում է նաև անաչառ դատարանի կողմից քննության ենթարկվելու իրավունքը։ (…) Քանի որ Դատարանն արդեն առիթ է ունեցել նշելու, որ «լրագրողները դա պետք է մտապահեն, երբ մեկնաբանում են ընթացիկ քրեական վարույթները, քանի որ թույլատրելի մեկնաբանության սահմանները չեն կարող գերազանցվել այնպիսի հայտարարություններով, որոնք կարող են վտանգել, մտադրված կամ չմտադրված կերպով, անձի՝ արդար դատաքննության ենթարկվելու իրավունքը կամ խաթարել քրեական արդարադատություն իրականացնող դատարանների դերի նկատմամբ հանրային վստահությունը»։ (…) »։

Dupuis-ն և այլոք ընդդեմ Ֆրանսիայի, գանգատ թիվ 1914/02, 2007 թ. հունիսի 7-ի վճիռը  

Dupuis-ն և այլոք ընդդեմ Ֆրանսիայի, գանգատ թիվ 1914/02, 2007թ. հունիսի 7-ի վճիռը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռեց, որ տեղի է ունեցել 10-րդ հոդվածի խախտում մի գործով, որի շրջանակներում լրագրողներին տուգանել էին ընթացող քրեական հետաքննության մասին ապօրինի ձեռք բերված տեղեկատվություն տարածելու համար։ Դատարանը գտավ, որ հրապարակված տեղեկատվությունը վերաբերում էր հանրային շահին առնչվող խնդրի։

Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-80903

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝

Լիցենզավորում

Եվրոպական իրավական համակարգերում և ՄԻԵԴ-ի իրավագիտությունում արտացոլված ընդհանուր ընկալում կա, որ չպետք է գոյություն ունենան լիցենզավորման համակարգեր տպագիր հրատարակությունների համար։

Պետությունները չպետք է որոշում կայացնեն շուկայում նոր հրատարակության հայտնվելու վերաբերյալ, որն անկասկած ներառում է ինտերնետային հրատարակությունները՝ բոլոր ձևերով և տեսակներով։ Սա մամուլի ազատության հիմնարար սկզբունք է։

Այնուամենայնիվ, նաև համաձայնություն կա, որ հեռարձակող լրատվամիջոցների համար լիցենզավորման համակարգ պետք է գոյություն ունենա։ Այս սահմանափակումը ըստ պնդումների ի թիվս այլնի բխում է հեռարձակման տիրույթի սահմանափակ հասանելիության գործնական խնդրից, իսկ դա իր հետ բերում է նոր սահմանափակումներ, որպիսին հեռարձակման ներպետական օրենսդրության գոյությունն է (օրինակ ծրագրերի սահմանափակման պահանջները)։ Ներպետական հեռարձակման վերահսկողություն իրականացնող մարմիններ են ստեղծվում եվրոպական պետություններում՝ նշված օրենսդրության իրականացման նպատակով։

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի 1-ին պարբերություն

Արտահայտվելու ազատություն

« (…)Այս հոդվածը չի խոչընդոտում պետություններին` սահմանելու ռադիոհաղորդումների, հեռուստատեսային կամ կինեմատոգրաֆիական ձեռնարկությունների լիցենզավորում։»

element cheieՄԻԵԴ-ի համապատասխան նախադեպերի կարևոր տեսանկյուններ՝

Հրատարակությունը գրանցելու մերժումը պետք է լինի օբյեկտիվ և կանխատեսելի միջոց

«համապատասխան օրենքը պետք է նախատեսի հստակ ցուցումներ, թե ինչ հանգամանքներում են նշված սահմանափակումները թույլատրելի և հատկապես երբ սահմանափակման հետևանքները, ինչպես սույն դեպքում, հրատարակության կամ պարբերականի լրիվ արգելում են ենթադրում։ Սա այդպես է այն հավանական վտանգի պատճառով, որ նշված նախնական սահմանափակումներն իրենց բուն բնույթով ներկայացնում են 10-րդ հոդվածով նախատեսված ազատության համար»։

Gawęda-ն ընդդեմ Լեհաստանի, 2002թ.  

Gawęda-ն ընդդեմ Լեհաստանի, գանգատ թիվ 26229/95, 2002թ. մարտի 14-ի վճիռը

Գործը վերաբերում էր Լեհաստանի իշխանությունների մերժմանը՝ գրանցել երկու պարբերականների վերնագրերը՝ պնդելով, թե դրանց վերնագրերը «հակասում են իրականությանը»։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտավ, որ խախտվել է 10-րդ հոդվածը։

Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-60325

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝

Տեսալսողական ԶԼՄ-ները կարող են կարգավորվել ավելի խստորեն, քան մամուլը

«​Պետություններին թույլատրվում է լիցենզավորման համակարգի միջոցով կարգավորել իրենց տարածքում հեռարձակման կազմակերպումը, մասնավորապես դրա տեխնիկական կողմերը։ (….)։ Տեխնիկական կողմերը անկասկած կարևոր են, բայց լիցենզիայի տրամադրումը կամ մերժումը կարող է պայմանական դառնալ այլ նկատառումներով, որոնց թվում են առաջարկվող ալիքի բնույթը և նպատակները, նրա պոտենցիալ լսարանը ներպետական, տարածքային կամ տեղական մակարդակում, հատուկ լսարանի իրավունքներն ու կարիքները և միջազգային իրավական փաստաթղթերից բխող պարտականությունները»։

Informationsverein Lentia-ն և այլոք ընդդեմ Ավստրիայի, 1993թ.  

Informationsverein Lentia-ն և այլոք ընդդեմ Ավստրիայի գործը, գանգատ թիվ 13914/88, 15041/89, 15717/89, 15779/89, 17207/90, 1993թ.-ի նոյեմբերի 24-ի վճիռը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտավ, որ խախտվել է 10-րդ հոդվածը՝ տեսալսողական ոլորտում Ավստրիայի իշխանությունների մենաշնորհի պահպանման արդյունքում։

Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-57854

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=002-9742

Բազմակարծություն՝ տեղեկատվության և գաղափարների ազատ հաղորդման բանալին

«(…) Դատարանը հաճախ շեշտել է արտահայտվելու ազատության հիմնարար դերը ժողովրդավարական հասարակությունում, մասնավորապես երբ մամուլի միջոցով այն ծառայում է ընդհանուր շահերի վերաբերյալ տեղեկատվության կամ գաղափարների տարածմանը, որոնք հանրությունն առավելևս իրավունք ունի ստանալու (...)։ Այդպիսի նախաձեռնությունը չի կարող հաջողությամբ պսակվել, եթե այն հիմնված չէ բազմակարծության սկզբունքին, որի վերջնական երաշխավորը պետությունն է։ Այս դիտարկումը հատկապես վավեր է կապված լսատեսողական լրատվամիջոցների հետ, որոնց ծրագրերը հաճախ հեռարձակվում են շատ լայնորեն»։

Informationsverein Lentia-ն և այլոք ընդդեմ Ավստրիայի, 1993թ.  

Informationsverein Lentia-ն և այլոք ընդդեմ Ավստրիայի գործը, գանգատ թիվ 13914/88, 15041/89, 15717/89, 15779/89, 17207/90, 1993թ.-ի նոյեմբերի 24-ի վճիռը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտավ, որ խախտվել է 10-րդ հոդվածը՝ տեսալսողական ոլորտում Ավստրիայի իշխանությունների մենաշնորհի պահպանման արդյունքում։

Վճիռ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-57854

Իրավական ամփոփումներ և մեկնաբանություններ՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=002-9742

In order to promote its content and to allow using it in any derivative works as much as possible, this brochure is licensed under a Creative Commons Attribution-ShareAlike 4.0 International License.